1.Թվի՛ր հեքիաթի բոլոր հերոսներին: Նրանց անունները գրի՛ր այբբենական կարգով:
Աղջիկը, անխելք մարդը, Աստված, գայլը, ծառը:
2.Պատմի՛ր գայլի, ծառի, աղջկա մասին:
Գայլը խելացի էր, որովհետև նա հասկացավ, որ պետք է ուտել Անխելք մարդուն:
Ծառը չէր կանաչում, որովհետև նրա տակ ոսկի կար, և ոչ ոք չէր հանում այդ ոսկին:
Աղջիկը շատ հարուստ էր, բայց անբախտ, որովհետև չուներ ամուսին:
- Քեզ ո՞ր հերոսն ամենից շատ դուր եկավ: Ինչո՞ւ:
Ինձ դուր եկավ գայլը, որովհետև նա այդ պատմության մեջ դուրս եկավ ամենախելացին: Նա կերավ Անխելք մարդուն և հագեցրեց իր քաղցը:
4. Ո՞րն է հեքիաթի ամենաանխելք նախադասությունը:Նշի՛ր:
Աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ:
5. Հեքիաթի հերոսներին հարցեր տուր և փորձի՛ր հերոսների անունից պատասխանել ընկերներիդ տված հարցերին։
Անխելք մարդուն- Ինչու՞ ես այսքան անխելք:
Գայլին- Բա չխղճացի՞ր Անխելք մարդուն, որ կերար:
Ծառին- Ես քեզ կարո՞ղ եմ օգնել:
Աղջկան-ՈՒղու՞մ ես ես քո ամուսինը լինեմ:
Աստծուն- Դու իմ բոլոր երազանքները կկատարե՞ս:
- Հեքիաթը գայլի անունից համառոտ պատմի՛ր:
Մի աղքատ մարդ կար, որ որոշեց գնալ Աստու մոտ:
Նա ճանապարհին հանդիպեց ինձ, աղջկան, ծառին և լսեց մեր խնդրանքները:
Աստված բոլորիս հարցերի պատասխանները տվեց նրան:
ՈՒ քանի որ նա շատ անխելք էր, ես կերա նրան:
Комментариев нет:
Отправить комментарий