Նոր տարի, ռադիոնյութ
1. Տրված գոյականները դարձրու ինչի՞, ու՞մ հարցին պատասխանող, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր տարբերությունը:
Ծառ, -ծառի, ծառը
սեղան,- սեղանի, սեղանը
ուսանող,- ուսանողի, ուսանողը
րոպե, -րոպեն, րոպեն
գինի, -գինի, գինին
տիրուհի, -տիրուհու, տիրուհին
այգի, -այգին
հոգի, -հոգի
օր, -օրը
ժամ, -ժամը
ամիս, -ամսին
գարուն, -գարնան
որոշում, ձմեռ, քույր, ընկեր, տանտիկին, հայր, մայր, եղբայր, անկյուն, սյուն, տուն, ուրախություն, սեր, կորուստ, աղջիկ:
2. Որևէ, ինչ-ինչ, ոչ մի, այլևայլ, յուրաքանչյուր, ամբողջ, բոլոր բառերի հետ եզակի կամ հոգնակի թվով գոյականներ գործածիր:
Որևէ գիրք,
Ինչ-ինչ տետր,
Ոչ մի նամակ,
Այլևայլ կարծիքներ
Յուրաքանչյուչ եղանակ,
Ամբողջ տար,
3.
Արկղ,-արկղներ ժամացույց-ժամացույցներ, հանդապահ,-հանդապահներ, ծրագիր,-ծրագրեր, երեխա-երեխաներ, տիկին-տիկնայք, թռչուն-թռչուններ, վագր-վագրեր, մեծատուն-մեծատներ, հացատուն-հացատներ, տղամարդ-տղամարդիկ, գառ-գառներ, գրագիր-գրագրեր, նուռ-նռներ, ականակիր-ականանակիրներ,հանքափոր-հանքափորեր, նավթահոր-թավթահորեր, օրագիր-օրագրեր, մատենագիր-մատենագրեր, դեղատուփ-դեղատուփեր, խմբերգ-խմերգներ, գրաշար-գրաշարներ, դիմագիծ-դիմագծեր գոյականների հոգնակին կազմիր:
4. Փակագծերում գրված գոյականները դարձրու հոգնակի և համապատասխանեցրու նախադասությանը:
Ա. Հայ (նախարար-նախարարները) Արտաշատի ժողովի (վճիռներից) հետո քաշվեցին իրենց (աշխարհները) և, անցնելով առօրյա (գործերին), սպասում էին Պարսկաստանի (լուրերին) :
Բ. Պատառոտված (հագուստներով) որբ (երեխաները) կուչ էին եկել հարուստ (տուների) (պատերի) տակ:
Գ. Հաստաբուն (ընկուզենիների) տակ` հասարակ (նստարանների) վրա, տեղավորվել էին բավական մեծ թվով (մանուկներ), (պատանիներ):
Դ. Աշխարհի (ցավերից) անտեղյակ` արևը բարձրանում է (սարերի) լազուրից և հավասարապես լուսավորում (լեռների) ալևոր (գլուխները), թշնամու ( բանակները), ծխացող (տները) լեցուն (գյուղերը) :
Գոյականի թիվը
Գոյականները կարող են ցույց տալ
մեկ առարկա կամ մեկից ավելի առարկաներ: Ըստ դրա՝ գոյականները լինում են
եզակի և հոգնակի: Դա գոյականի թիվն է:
Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, oրինակ՝
տուն, նկար, սար, տղա:
Հոգնակին ցույց է տալիս մեկից
ավելի միատեսակ առարկաներ, oրինակ՝
տներ, նկարներ, տղաներ, սարեր:
Գոյականի հոգնակի թիվը կազմվում
է եր կամ ներ վերջավորություններով:
Եր վերջավորություն ստանում են միավանկ բառերը,
oրինակ՝ տուն-տներ, քար-քարեր
Ներ վերջավորություն ստանում են բազմավանկ բառերը, oրինակ՝ հագուստ-հագուստներ,
նվագ-նվագներ:
Ն -ով վերջացող բազմավանկ բառերը հոգնակիում ունենում են
կրկնակի ն, ինչպես՝ սեղան-սեղաններ, պաշտոն-պաշտոններ:
Որոշ միավանկ բառեր
ստանում են ներ վերջավորություն: Դրանք այն բառերն են,
որոնք գրաբարում՝ հին հայերենում, վերջացել են ն -ով:
Այդ բառերն են՝ բեռ, գառ,
դուռ, եզ, թոռ, լեռ, ծոռ, ծունկ, ձուկ, մուկ, նուռ, մատ, հարս:
Հայերենում կան
նաև մեկուկեսվանկանի բառեր, այսինքն այնպիսի բառեր, որոնց երկու վանկերից մեկը՝
երկրորդը, գաղտնավանկ է, ինչպես՝ աստ(ը)ղ: Այս բառերի
հոգնակին միավանկ բառերի նման կազմվում է եր-ով. այսպես՝ ոչ թե աստղներ, այլ աստղեր: Այդ բառերն են արկղ, սանր, անգղ, վագր, կայսր,
դուստր և այլն:,
Հայերենում կան
բառեր, որոնց հոգնակին կազմվում է այլ վերջավորություններով: Դրանք են մարդ և կին բառերը, որոնց հոգնակին լինում է մարդիկ, կանայք, ինչպես նաև՝ տիկնայք, պարոնայք, անձինք: Իկ -ով է կազմվում նաև այնպիսի բառերի հոգնակին, որոնք վերջում ունեն մարդ բաղադրիչը, ինչպես՝ տղամարդ-տղամարդիկ:
Առաջադրանքներ:
1. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:
Մարմին, մշակույթներ,
նյութեր, շարժում,
ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:
Եզակի (դեղին) հոգնակի (կանաչ)
2. Տրված
գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները:
Ա. Ձև-ձևեր,
արտ, -արտեր
հարց, -հարցեր
սարք, -սարքեր
զենք, -զենքեր
դեզ, -դեզեր
օր: -օրեր
Բ. Երկիր,-երկրներ
տարի, -տարիներ
գնացք, -գնացքներ
նվեր, -նվերներ
վայրկյան, -վարկյաններ
ուղևոր: -ուղրորներ
Գ. Թոռ, -թոռներ
դուռ, -դռներ
մուկ, -մկներ
ձուկ, -ձկներ
լեռ, -լեռներ
բեռ: -բեռներ
Դ.
Աստղ, -աստղեր
արկղ, -արկղեր
վագր, -վագրեր
անգղ, -անգղեր
սանր: -սանրեր
2. Յուրաքանչյուր բառի իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ.
գտի՛ր երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:
Ա.Դասագիրք, -դասերի համար գիրք
հեռագիր, - հեռվից եկած գիր
արոտավայր, - արոտելու համար նախատեսված տեղ
լրագիր, -լուրերի գիր
ծառաբուն,-ծառի բուն
մրգաջուր, -մրգի ջուր
մրջնաբույն, -մրջյունների բույն
ծաղկեփունջ, - ծաղիկներից փունջ
միջնապատ: -
միջանկյալ պատ
Բ.Վիպագիր, - վեպ գրող
մեծատուն, - մեծ տուն ունեցող
զինակիր, - զենքկրող
ժամացույց, - ժամը ցույց տվող
կողմնացույց, - կողմ ցույց տվող
երգահան, - երգ հորինող
քարահատ, -քարը հատող
պատմագիր, -պատմություն գրող
քանդակագործ: -քանդակ սարքող
4. Երկու խմբի
գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:
Օրինակ`
Դասագիրք- դասագրքեր, վիպագիր-
վիպագիրներ:
Ա.Դասագիրք-եր, հեռագիր-եր, արոտավայր-եր, լրագիր-եր, ծառաբուն-ներ, մրգաջուր-եր, մրջնաբույն-ներ, ծաղկեփունջ-եր, միջնապատ-եր:
Բ.Վիպագիր-եր, մեծատուն-ներ, զինակիր-եր, ժամացույց,-ներ կողմնացույց-ներ, երգահան,-ներ քարահատ-ներ, պատմագիր-եր, քանդկագործ-ներ:
5. Փակագծում տրված
բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:
Ամերիկացի-վիճակագրերը(վիճակագիր) պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը
քայլում են անասնապահները….(անասնապահ) ու…հողագործները.(հողագործ): Երկրորդ տեղում գյուղական….նամակատարներ.(նամակատար ) են: Հաջորդը. մատուցողներ..( մատուցող) ու ..բուժքույրներ. (բուժքույր) են: Նրանցից զգալիորեն քիչ են քայլում…ոստիկանները (ոստիկան),..հետախույզները.(հետախույզ) ու պահակները (պահակ): Ամենից քիչ քայլում են…նահանգապետները (նահանգապետ) ու…նախարարները (նախարար):
6. Տրված
գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:
Կետորս, հրացան, նավապետ, շնաձուկ,
ժամացույց:
Բոլոր …նավապետները էլ երազում են չբացահայտված կղզիներ
գտնել:
Մեզ ասացին, որ բոլոր ժամացույցները …հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:
Ասում են, որ…շնաձուկները արյան հոտն է հրապուրում:
Այդ տարածքում աշխատող…կետորսները հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:
Ցուցադրվող… հրացանները այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:
Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն:
Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։
Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։
Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։
Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։
Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։
Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։
–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։
– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։
– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։
Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։
Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։
Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։
– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…
Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։
Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։
Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։
– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։
– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։
Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։
Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։
Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.
Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:
Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
Եկվոր-օտարական
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:
Թումանյանը երբ մանուկ էր, նա խաղում էր
դրսում տարբեր խաղեր և գնում էր գյուղի սարերը։
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):
Ես Եվա խաչատրյանն եմ։ Ծնվել եմ 2010թվականի
հունիսի 2-ին։
Ես իմ մայրիկին նման եմ միայն արտաքինով։ Իսկ հայրիկիս նման եմ ներքուստ
աշխատասերությամբ(գլուխ չեմ գովում): Մինչ դպրոց գնալը, գնացել եմ տարբեր
մանկապարտեզներ։ Ես մեծ հաճույքով գնում էի դպրոց։
4. Տեքստում ընդգծիր հատուկ գոյականները:
Անհրաժեշտ տեղերում գոյականները գրեք մեծատառով:
Սևանա լիճ, Հայաստանի հանրապետություն, Թալինի շրջան, հայկական երգարվեստ, Արագածոտնի մարզ, բժշկության հիմնադիր, Մեսրոպ Մաշտոց, աստվածաշունչ մատյան, Բջնիի բերդ, երևանյան երեկո, Ներսես Շնորհալի, արածանի գետ, հին գրախանութ, մորաքույր Աննա, Արայի լեռ, Աշոտ Երկաթ, Գարեգին Նժդեհ:
Բառաշարքում ընդգծիր այն հատուկ անունները, որոնք ծագել են հասարակ գոյականներից:
Մեխակ, Վահագն, Վահան, Շանթ, Մուշեղ, Սաթենիկ, Նվեր, Վրեժ, Հայաստան, Պապ, Պարգև, Ռազմիկ, Արեգ, Մանե, Հայկ, Աստղիկ, Ռազմիկ, Մանուշակ, Հասմիկ, Դավիթ, Սուրեն, Անդրանիկ, Նահապետ, մարտիկ, Մաքրուհի, Թագուհի, Պետրոս, Սարգիս, Մարգարիտ, Արփի, Վարդան, Կորյուն, Գոհար, Ալմաստ, Անահիտ, Զեփյուռ, Անի, Զեյթուն, Հարություն, Հեղինե:
Բառերն ածանցների օգնությամբ այնպես փոխի՛ր, որ անձ ցույց տան: Թվի՛ր այն ածանցները, որոնց օգնությամբ անձ ցույց տվող բառեր ստացար:
Ա. Երգել, ուսուցանել-ուսուցիչ, ուսուցչուհի,
նկարել, -նկարիչ, նկարչուհի
գործել, - գործող
բնակվել, -բնակիչ, բնակչուհի
հսկել, -հսկիչ
լողալ, -լողորդ, լողորդուհի
վարել, -վարորդ
հաճախել, -հաճախորդ,հաճախորդուհի
գնել, -գնորդ, գնորդուհի
որսալ, -որսորդ
պահել,պահող
սուտ ասել, -ստախոս
իշխել, -իշխող
վեպ ասել, - գրող
այցելել, - այցորդ
վրեժ առնել,-վրեժառու
երկրպագել:-երկրպագող,երկրպագուհի
Օրինակ`երգել-երգիչ, երգչուհի
Բ. Հունձ,- հնձվոր
թագ, -թագուհի,թագավոր
զեն(ք). -զինվոր
դատ, -դատավոր
ձի, -ձիավոր
այգի,-այգեպան,
հնոց, -ձուլող
ջրաղաց, -ջաղացպան
խանութ, -խանութպան
նախիր, -չոբան
ուղտ, - ուղտապան
պարտեզ,-պարտիզպան
էշ: -
Բառաշարքում առանձնացրու թանձրացական և վերացական գոյականները:Սեղան, մարդ, վախ, ուրախություն, վտանգ, բաժակ, քար, սեր, կարոտ, թախիծ, ծառ, ենթադրություն, սար, օդանավ, հետաքրքություն, ջուր, լուսին, շփոթություն, ժամացույց, հայելի, զարդատուփ, խաղաղություն:
Թանձրացական
Սեղան, մարդ բաժակ, քար, ծառ,սար,օդանավ,ջուր,լուսին,ժամացույց, հայելի,զարդատուփ,
Սողոմոն Իմաստուն, երեք առակ
1. Մի Մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել: Մի օր այգում երկար աշխատելուց հոգնեց ու որոշեց պառկել ու հանգստանալ ընկուզենու ստվերում: Նա մեկ նայում էր ճյուղերի արանքներից երևացող ընկույզներին, մեկ` կողքին աճած ձմերուկներին:
«Տեր Աստված,-հանկարծ սկսեց մտածել նա, – ինչ որ ստեղծել ես, ամեն ինչ կարգին է: Միայն մի մեծ սխալ ես գործել. Ձմերուկն այս հսկա ծառի վրա պետք է աճեր, ընկույզը` թփի: Տեր, դու էլ ես սխալներ անում»:
Այս խոհերի մեջ էր, երբ մի ընկույզ պոկվեց ծառից ու թափով կպավ այդ մարդու ճակատին: Ճակատը պատռվեց, և արյուն եկավ: Մարդը վեր թռավ տեղից, ձեռքերը պարզեց դեպի վեր ու ասաց.
– Ներիր ինձ, Տեր Աստված, ես իմ կարճ խելքով դատեցի: Ինչ որ ստեղծել ես, ամեն ինչ ճիշտ է ու կատարյալ: Ով չհավանի քո ստեղծածը, ճակատի տեղ գլուխը կկոտրի: Եթե ընկույզի տեղը ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ:
2. Պապը շատ էր ծերացել: Նրա աչքերը լավ չէին տեսնում, ականջները ծանրացել էին, ձեռքերն ու ոտքերը ծերությունից դողում էին այնպես, որ գդալը բերանը տանելու ժամանակ կերակուրը վրան էր կաթեցնում:
Այդ բանը չէին հանդուրժում որդին ու հարսը: Նրանք պապին իրենց հետ չէին նստեցնում, այլ` վառարանի հետևի մի անկյունում և նրան կավե ամանով էին կերակուր տալիս: Խեղճ ծերուկի աչքերը արցունքով էին լցվում: Նա տխուր-տրտում նայում էր այն կողմը, ուր սեղանն էր պատրաստվում: Մի անգամ կերակուր ուտելիս, ծերունու ձեռքերը դողացին, ու ամանն ընկավ կոտրվեց: Հարսն ու որդին ավելի բարկացան: Նրանք մի փայտե պնակ գնեցին և այնուհետև դրանով էին ուտելիք տալիս իրենց հորը:
Ծերունին չորս տարեկան մի թոռնիկ ուներ: Մի անգամ մանկիկը, տախտակամածին նստած, փայտե իր էր շինում:
-Ի՞նչ ես շինում, զավակս, – հարցրեց մայրը:
-Փայտե պնակ եմ շինում, – պատասխանեց երեխան, – որ երբ դուք ծերանաք, դրանով կերակուր տամ ձեզ: Հայրն ու մայրը իրար նայեցին ու ամոթից կարմրեցին: Դրանից հետո նրանք սկսեցին ծերունուն իրենց հետ սեղան նստեցնել և միշտ հարգանքով էին վարվում նրա հետ:
3. Մի անգամ դժվար հարցով երկու կին են գալիս Սողոմոնի մոտ։ «Մենք երկուսով ապրում ենք նույն հարկի տակ,- բացատրում է նրանցից մեկը, — ես մի որդի ունեցա, իսկ դրանից երկու օր հետո արու զավակ ունեցավ նաև այս կինը։ Բայց մի գիշեր նրա որդին մահացավ։ Օգտվելով առիթից, որ ես քնած եմ, նա իմ կողքից վերցնում է երեխայիս ու տեղը իր մահացած որդուն դնում։ Երբ ես արթնացա ու նայեցի մեռած երեխային, իսկույն նկատեցի, որ նա իմը չէ»։
| Այդ ժամանակ երկրորդ կինն առարկում է. «Ո՛չ, ողջ մանուկը իմն է, իսկ մեռածը՝ նրանը»։ Առաջին կինը թե՝ ո՛չ, մեռած մանուկը քոնն է, իսկ կենդանին՝ իմը։ Եվ նրանք այսպես վիճում են։ Ինչպե՞ս պիտի վարվի Սողոմոնը։ Նա հրամայում է մի սուր բերել, ապա ասում է. «Ողջ երեխային երկու կտոր արեք. կեսը տվեք մեկին, մյուս կեսը՝ մյուսին»։
— Ո՛չ,- ճչում է իսկական մայրը, — խնդրում եմ, մի՛ սպանեք նրան, տվեք այդ կնոջը։
Իսկ մյուս կինն ասում է. «Մանուկը ո՛չ ինձ լինի, ո՛չ էլ քեզ։ Կիսե՛ք նրան»։
Վերջապես այստեղ Սողոմոնը միջամտում է. «Մի սպանեք երեխային։ Տվեք նրան առաջին կնոջը։ Նա է իսկական մայրը»։ Սողոմոնը գլխի է ընկնում, թե ով է իսկական մայրը, քանի որ վերջինս այնքան է սիրում իր զավակին, որ անգամ պատրաստ է նրան տալու ուրիշին, միայն թե երեխան կենդանի մնա։ Երբ մարդիկ լսում են, թե Սողոմոնն ինչպես լուծեց այդ հարցը, շատ են ուրախանում, որ այդքան իմաստուն թագավոր ունեն։
Հարցեր և առաջադրանքներ:
Թվարկիր քեզ ծանոթ առակագիրներին:
ԴՐԱԽՏԸ ԵՎ ԳԵՂՋՈՒԿ ՄԱՐԴԸ
ԱՎԱՆԱԿԻ ՄԵԾԱՐՈՒՄԸ
ԱՌՅՈԻԾԻՆ ՆՄԱՆՎՈՂ ԱՂՎԵՍՆ ՈԻ ԳԱՅԼԸ
ԲԱՐԻ ԳՈՐԾԸ..... և այլն
Ո՞վ է եղել Սողոմոն Իմաստունը: Ի՞նչ գիտես նրա մասին:
Սողոմոն Իմաստուն «Կյանքի պատվիրաններ»
Մեծն թագավոր Սողոմոն Իմաստունը՝ Աստծո օծյալն ու սիրելին, աստվածաշնչյան անմահ առակների հեղինակը, Իսրայելի միացյալ ծաղկուն թագավորության առասպելական ղեկավարը, Դավիթ թագավորի որդին:
Նրա
թագավորության տարիներին է
կառուցվել հրեական գլխավոր
սրբությունը՝ Երուսաղեմի տաճարը: Ավանդաբար
նրան է
վերագրվում բանաստեղծական վարպետության
գլուխգործոց «Երգ Երգոցը» և փիլիսոփայական
մտքի հավաքածու «Ժողովողը»:
Այս
պատմական անձնավորության մասին
հյուսվել են բազմաթիվ
առասպելներ: Դրանցից մեկը
պատմում է
այն մասին,
որ մի
անգամ թագավորի
մոտ խորհուրդ
ստանալու համար գալիս
են երկու
կանայք փոքրիկ
երեխայի հետ:
Նրանցից յուրաքանչյուրը
պնդում է,
որ ինքն
է երեխայի
մայրը: Որպեսզի
հասկանա, թե
կանանցից ով է
ճիշտ, և
ով է
սխալ խոսում,
Սողոմոնը խորհուրդ է
տալիս մեջտեղից
կիսել նորածնին
և բաժանելով
երկու մասի՝
տալ կանանց:
Իհարկե, իմաստուն
թագավորը չէր էլ
մտածում սպանել
երեխային, բայց այդ
խորամանկ քայլով նա
իմացավ՝ ով էր
երեխայի իրական
մայրը:
Թեև
Մեծն Սողոմոն
թագավորը շատ իմաստուն
մարդ էր,
բայց նրա
կյանքը խաղաղ
չէր ընթանում:
Ասում են՝
թագավորը կրում էր
մատանի, որը
կյանքի փոթորիկների
ժամանակ օգնում
էր հավասարակշռությունը
պահել՝ նրա վրա
ազդելով ինչպես
սպեղանին վերքի վրա:
Մատանու վրա
գրված էր.
«Ամեն ինչ
կանցնի…», իսկ
շարունակությունը
մատանու ներսում
էր պահված.
«Սա էլ
կանցնի»:
Պատվիրաններ
Աղքատների
կողքով անցնելիս՝
մի բան տուր:
Դեռահասների
կողքով անցնելիս՝
մի՛ չարացիր:
Մեծահասակների կողքով
անցնելիս՝ խոնարհվի՛ր:
Գերեզմանների
կողքով անցնելիս՝
ծնկի՛ր:
Հիշողության
կողքով անցնելիս՝
հիշի՛ր:
Մայրերի
կողքով անցնելիս՝
բարձրացի՛ր:
Հարազատների
կողքով անցնելիս՝
հասկացի՛ր:
Գիտելիքների
կողքով անցնելիս՝
վերցրո՛ւ:
Ծուլության
կողքով անցնելիս՝
փշաքաղվի՛ր:
Պարապների
կողքով անցնելիս՝
ստեղծի՛ր:
Ընկածների
կողքով անցնելիս՝
մտապահի՛ր:
Իմաստունների
կողքով անցնելիս՝
կա՛նգ առ:
Հիմարների
կողքով անցնելիս՝
մի՛ լսիր:
Երջանկության
կողքով անցնելիս՝
հրճվի՛ր:
Շռայլների
կողքով անցնելիս՝
օգտվի՛ր:
Պատվի
կողքով անցնելիս՝
պահպանի՛ր:
Պարտքի
կողքով անցնելիս՝
մի՛ թաքնվիր:
Խոսքի
կողքով անցնելիս՝
պահի՛ր:
Զգացմունքի
կողքով անցնելիս՝
մի՛ ամաչիր:
Կանանց
կողքով անցնելիս՝
մի՛ շողոքորթի՛ր:
Փառքի
կողքով անցնելիս՝
մի՛ փառավորվիր:
Ճշմարտության
կողքով անցնելիս՝
մի՛ ստիր:
Մեղավորների
կողքով անցնելիս՝
հուսա՛:
Կրքի
կողքով անցնելիս՝
հեռացի՛ր:
Վիճաբանության
կողքով անցնելիս՝
մի՛ վիճիր:
Շողոքորթության
կողքով անցնելիս՝
լռի՛ր:
Խղճի
կողքով անցնելիս՝
վախեցի՛ր:
Հարբեցողության
կողքով անցնելիս՝
մի՛ խմիր:
Զայրույթի
կողքով անցնելիս՝
խաղաղվի՛ր:
Վշտի
կողքով անցնելիս՝
արտասվի՛ր:
Ցավի
կողքով անցնելիս՝
արիացի՛ր:
Ստի
կողքով անցնելիս՝
մի՛ լռիր:
Գողի
կողքով անցնելիս՝
գողեգող մի՛ անցիր:
Նենգերի
կողքով անցնելիս՝
ասա՛:
Որբերի
կողքով անցնելիս՝
ծախսի՛ր:
Իշխանության
կողքով անցնելիս՝
մի՛ հավատա:
Մահվան
կողքով անցնելիս՝
մի՛ վախեցիր:
Կյանքի
կողքով անցնելիս՝
ապրի՛ր:
Աստծո
կողքով անցնելիս՝
բացվի՛ր:
Սողոմոն Իմաստոունի մասին
պատմող նյութը վերձված է Նունե Մովսեսյանի բլոգից:
Կարդա՛ առակները, ո՞րն է յուրաքանչյուրի ասելիքը:
1.
Աստծու գործը անքննելի է :
2.
Մի մոռացիր, որ դու էլ մի օր կծերանաս:
3.
Մայրը պատրաստ է հանուն իր որդու իրեն
զոհաբերել:
Անհրաժեշտ տեղերում լրացնել Ը, ոչ բոլոր բառերում կա Ը:
ա/ ակընբախ, ամենաընդունակ, այլընտրանք,առընթեր, գահընկեց, գիրկընդխառն, գործընկեր, գույն-զգույն, երկընչել, զուգընթաց, թըրըխկ, լուսնկա, հյուրընկալ, ձեռ-նտու, մակընթաց:
բ/ ակ-նդետ, ամենաընդունելի, անընդմեջ, գործընթաց, դասընկեր, դյուրըմբռնելի, երկընտրանք, թըխկ, խոչընդոտ, կորընթարդ, համընթաց, հատընտիր, մերթընդմերթ, չընկճվել, չրըխկոց, վերընձյուղվել:
գ/ ակընթարթ, ամենաընտիր, անըմբռնելի, անընդունակ, դասընթաց, ինքնըստինքյան, համընկնել, ձ-կնկիթ, մեջընդմեջ, մթընկա, մթ-նշաղ, նախընտրել, որոտընդոստ, չըրըխկ, չըմբռնել, սրընթաց, օրըստօրե:
դ/ անակ-նկալ, անընդունելի, արագընթաց, անընտել, առ-նչվել, դյուրընթեռնելի, խաղընկեր, խոյընթաց, հետ-զհետե, մակընթացություն, շ-ր-խկալ, չընդդիմանալ, չընկնել, վերընթաց, քարընկեց, օրընդմեջ:
Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, խայտաբղետ, ականավոր, բերրի, աժդահա, չալպտուրիկ, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի:
Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:
Չկա չարիք առանց բարիք:
Ջրի բերածը ջուրը կտանի:
Տերովին տերն է պահել, անտերին գայլն է կերել:
Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց դուրս գաս:
Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի տակին է:
Գործնական
աշխատանքներ
Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:
ա/ մանրեսպան, միջօրե, լայնէկրան, երբևիցե, այժմեական, ամենաեական, աներկյուղ, առեերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր, գոմեշ, դողէրոցք, ելևէջ, եղերերգ, երբևէ, էլեկտրաէռակցել, ինչևիցե, մանրէ, հնէաբան, մանրէ, նախ-րե, չեն,չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա:
բ/ օրեցօր, երեսուներեք, աներևույթ, էական, էլեկտրաէներգիա, էջմիածին, ինչևէ, լայնեզր, խուռներամ, ծովեզր, կիսաեփ, հրեշ, մանրէաբան, մեջք, միջէրե, ներեկ, նրբերանգ, ողբերգակ, որևիցե, չէի, պատնեշ, ջէկ, վերելակ, տիեզերք, ցայգերգ, քառասուներկու:
գ/ օրըստօրե, աներևակայելի, անեական, աշտե (նիզակ), առերես, առօրեական, բազմերանգ, գրեթե, երբևիցե, երբևէ, որևիցե, որևէ, ինչևիցե, ինչևէ, երփներանգ, էակ, լայնէկրան, նրբերշիկ, չէր, վայրէջք, վերելք, Վարդգես, վերելք, վերերկրյա, ցերեկ, շքերթ:
Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:
Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:
Ալեկոծված (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:
Ինչո՞ւ ես այդպես անսասան (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:
Մարդն այնպես արագ (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:
Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո խիզախեց (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:
Ի վերջո այնպիսի մի տաճար կերտեց (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով
Աշունը
Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք,
որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:
-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին, և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտեմարանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս, ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքեքաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքեքաղաք, աշխարհեաշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող,
պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա,
առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ,
ասա,
որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի,
առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա,
որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:
Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է հեքիաթը:
Հեքիաթը
ուզում է ասել, որ լույսից վեր ոչմիբան չկա կարևոր, քանի որ առանց լույս մարդիկ
չէին կարող ապրել:
Ըստ քեզ`
ո՞րն է ամենապիտանի բանը:
Ամենապիտանի
բաներից մեկն է ջուրը:
Համաձայն ե՞ս, որ լույսն է ամենապիտանի բանը: Պատասխանդ հիմնավորիր:
Այո,
քանի որ բերք ու բարիք ստանալու համար մեզ պետք է արևի ջերմությունը և նրա լույսը:
Ընդգծված բառերին մեկական հոմանիշ գրիր:
Հրաշագեղ-հիասքանչ
Արդարամիտ-շիտակ
Խելացի-ուշիմ
Կամենալ-ուզել
Դժվարին-դակ
Պաշարել-շրջապատել
Վեհ-մեծ
Ահագին-հսկայական
Շինել-կառուցել
Փափագս-ցանկություն
Բախտավոր-երջանիկ
Ուղի-ճանապարհ
Ստեղծագործական աշխատանք
Աշնան հեքիաթ, կախարդական գույներ, տերևների խաղ,
վառ աշուն, քամու մեղմ օրոր, աշնան երգ, ոսկեզօծ ծառեր բառակապակցությունները գործածելով նկարագրիր աշունը ձեր բակում:
Մեր
բակում հիմա վառ աշուն է, ինչպես աշնան հեքիաթ, Կախարդական գույներով, ոսկեզոծ ծառերով
լի: Քամու մեղմ օրորով, ծառերի ոսկեզօծ տերևները թափվում էին ցած: Տերևները լուռ լսում էին աշնան երգը և հեռանում
էին անտառի խորքերը:
Լրացնել հ տառը, որտեղ անհրաժեշտ է:
ա/ ընդհանուր, հովհար (գլխարկի այն հատվածը, որը պաշտպանում է արևից), հով-անոց, հայթհայթել, հայհոյել, Հովհաննես, հեղ-եղատ, հեղ-եղուկ, խորհին, խոր-ել, օր-ներգ, հերթապահ, դազգա-, ընդհակառակը, ընդհատել, աշխարհազոր, համաշխարհային, ընդհուպ, ընդ-առաջ, արհամարհել:
բ/ ապաշխարհել, խորհուրդ, ընդհամենը, խոր-րդակցել, աշխարհասփյուռ, ճանապարհային, շնորհալի, նիրհել, ճանապարհորդ, անշնոր-ք, տարաշխարհիկ, չնաշխարհիկ, չմշկասահք, աշխարհացունց, խորհրդածություն, մահճակալ, ընդարձակ, հոտ-ոտել, ամպհովանի, ողջախոհ:
գ/ օրհնանք, արհավիր-ք, խոնարհվել, հեղ-եղել, անպատե-, աշխարհակալ, հեկ-եկալ, անհեթ-շզեթ, անհարգանք, հոպ-ոպ, ընդ-ունակ, անհողդհողդ, ապաշնորհ, ընդհարվել, ընթ-անալ, ընդ-անրություն, աշխարհիկ, մենաշնորհ, մեծ-արգո:
Տրված արմատներով կազմել բաղադրյալ բառեր:
Շնորհ-Շնորհանդես,
ճանապարհ-ճանապարհածախս,
աշխարհ-աշխրհագրություն,աշխարհագրություն
խոնարհ
Յուրաքանչուր եռյակից կազմի՛ր երեքական բարդ բառ:
Ձյուն, ծաղիկ, շատ-ձնծաղիկ, ծաղկաշատ, ծյունաշատ
Սեր, ընկեր, զրույց-ընկերասեր, զրուցասեր, զրուցընկեր,
Գիծ, ուղիղ, անկյուն-ուղագիծ, անկյունագիծ, ուղղանկյուն,
Երգ, պար, խումբ- պարերգ, պարախումբ, խմբերգ,
Քաղաք, պետ, գյուղ-քաղաքապետ, գյուղապետ, գյուղաքաղաք,
Բառաշարքում ընդգծել —ուկ վերջածանց ունեցող բառերը:
Արդուկ, օձաձուկ, շուտասելուկ, ավելուկ, թզուկ, հայդուկ, սնդուկ, մածուկ, խղճուկ, արջամուկ, հեղուկ, թևանցուկ, շնաձուկ, պոչուկ, կաուչուկ, մժղուկ, շիկամուկ, դիպուկ, ջերմուկ, խենթուկ:
Բառաշարքում ընդգծել —ոց վերջածանց ունեցող բառերը:
Փողոց, սփռոց, դմբդմբոց, զնգոց, կրակոց, լիտրանոց, ծածկոց, դեղնաբոց, հյուրանոց, թրջոց, ջնջոց, արտառոց, դեղնաբոց, միջոց, մթերանոց, ծովածոց, արգելոց, հյուրանոց, սղոց, ծերանոց:
Բառաշարքում ընդգծել –ոտ վերջածանց ունեցող բառերը:
Ժանգոտ, ծխախոտ, եռանդոտ, կարճաոտ, կորիզոտ, ստորոտ, նավթոտ, արոտ, կրքոտ, առավոտ, աղմկոտ, բամբասկոտ, յուղոտ, սրտամոտ, թախծոտ, հիվանդոտ, ձյունոտ:
Բառաշարքում ընդգծել —որդ վերջածանց ունեցող բառերը:
Ժառանգորդ, ավելորդ, երիզորդ,
հաճախորդ, խորդուբորդ, յոթերորդ, դահուկորդ, գնորդ, ակորդ, անձրևորդ, առաջնորդ, միջնորդ, ռեկորդ, պակասորդ, որսորդ, գարնանահորդ, վարորդ, երրորդ:
Բառաշարքում ընդգծել —ակ վերջածանցն ունեցող բառերը:
Բանակ, սահնակ, դռնակ, բամբակ, պահակ, ամբարտակ, գնդակ, զսպանակ, կատակ, կայծակ, վրիպակ, մանկասայլակ, մշակ, սոխակ, ելակ, վահանակ, բռնակ, բարակ:
Գրել
-գույն բաղադրիչով երեքական գունանուն` բույսերի անուններից, տարբեր առարկաների անուններից, մետաղների անուններից:
Վարդ-Վարդագույն, Արծաթ-Արծաթագույն, ծիրան-ծիրանագույն, Նարինջ-Նարնջագույն, Մանուշակագույն-մանուշակ,
Լրացնել հետևյալ առածներում բացթողնված բառերը` դրանք ընտրելով տրվածներից:
Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, ոսկե, լավ:
Լեզու կա անուշ է, լեզուն կա` լեղի:
Արդար յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը սև օրվա համար է:
Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
Անպտուղ ծառին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը զորավոր կլինի:
Ծանր քարը իր տեղում կմնա:
Լավ աղջիկը յոթ տղա արժե:
Շիտակ խոսքը հանաքով կասեն:
Լավ հնձվորը դաշտում էլ կհնձի, սարում էլ:
Պաղ ապուր, շան կերակուր:
Հետևյալ առածների մեջ կետերի փոխարեն գրել նշված բառերի հականիշները:
Երիտասարդ աչքով աղջիկ առ, ահելի աչքով`ձի:
Գիտունի հետ քար քաշի, իմաստակ հետ փլավ մի կեր:
Ծամը երկար, խելքը` կարճ
Թոկի երկարն է լավ, խոսքի` կարճ :
Գիժը մի քար գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել:
Խոսքը մեծին, ջուրը` փոքր:
Փորձված թանը անփորձմածունից լավ է:
Սև սիրտ, սպիտակ ատամ:
Մինչև հաստ բարակի, բարակի հոգին դուրս կգա:
Թանկից էժան չկա:
Տրված տեղանուններից -ացի, -յան և -ական ածանցներով կազմել նոր բառեր::
Սև ծովյան, Փոքր Ասիացի, Նոր Զելանդական, Միջին Ասիական, Հարավային Ամերիկացի, Արևմտյան Եվրոպացի, Խաղաղ օվկիանոսյան, Հարավային Կորեացի:
Կետերի փոխարեն գրել համապատասխան ածանցները:
—անկենդան, —չկամ, չ խոսկան, —տգետ, հայրիկ—, կիսատ—, փառք—-, վայրի—-, աղի—, արևելյան—, եռանդուն—, ազդր—, դողդոջյուն—, հնչյուն—, համով-:
· Ր-Ռ-ի ուղղագրությունը
Կետերի փոխարեն գրել Ր կամ Ռ:
·
Ախորժակ, դատարկ, գանգուռ, երեսուն,
զառթնել, ագռավ, լրտես, սպորտ, արծիվ, բարբառ, բարբարոս, ձիարշավ, կրթել, կայտառ,
խառնուրդ, խելագառվել, ձեռք, կտրիճ, մառախուղ, պատրվակ, պարկ, պառկել, սաղավարտ,
հրճվանք, պատրվակ, ուռկան, մորթի, կամրամորթ, սրտաշարժ, քառասուն, քրտնաջան,
որմնախորշ, կենտրոն, կործանվել, մերժել, գորշ, դրժել, թրթուրավոր, ժխոր,
աշխարհահռչակ, բարդի, ըմբռնել, շղարշային, փռշտալ, քարորդ, քառասուն, շատրվան,
սառույց, խարույկ, համակարծիք, կենսաթրթիռ, մկրատ, բռոնզ, կրճատել, ճարճատյուն,
խրճիթ, կռծել, վագր, ոսկոռ, առհամարհել, անառժան, ջարդել, մրսել:
·
·
Ղ-Խ-ի ուղղագրությունը
·
Կետերի փոխարեն գրել Ղ կամ Խ.
·
Աղցան, խախտել, փոխնորդ, պղպեղ, դաղձ, բոխկ, դժխեմ, գախտնիք, ներգաղթ, բախտավոր, կողք, աղքատ, աղտածին, պղպջակ, խրողտ, սխտոր, եղերերգ, գողտրիկ, դժոխք, ծախսել, եղջյուր, հաղթանդամ, ժխտել, խրաղճանք, գաղջ, գեղջուկ, մառախուղ, տախտուկ, զեխչել, կղտար, սանդուղք, կեխտակորույս, ջրախեղդ, ծախկեպսակ, վխտալ, ոսկրաղտ, հաղթանակ,
·
ժանտախտ, գախտագողի, վաղճան, ախտահանել, կախկանձել, տաղերգու, զղջալ, հաղթահարել, կմախք, ընձուղտ, լեռնաշխթա, եղկելի, հխփանալ, փեղկ, ուղտապան, ուխտադրուժ, ախտահարվել, ախտոտ, ախճատել, հարբուղ, խեղանդամ, ախտ (հիվանդություն), աղտ (կեղտ), ուղտ (կենդանի), ուխտ (երդում), հարբուխ, խոզապուխտ, թախծադեմ, կարմրաղտ, թուխթ, շղթայակապ, գախտնապահ, տառեղ, հղկել, գաղտնի, փողկապ, ապերախտ, անեղծ, փոցխ, ախտորոշում, եղբայր, թղթատար, նա-ատինք, պանդուխտ, եղյամ, բքախեղդ, կեղծավոր, թաղանձել. կողպեք, կթղա (գավաթ), ձախկել, ձախորդ, նախշազարդել, նախօրե, քաղց, հեղգ (ծույլ), կեղտոտ, հեղձուցիչ, բեղ, փտախտ, ակնբաղ, աշղետ (ձի), ապաբախտ, արտագաղթ, գաղտնածածուկ, ծախկահյուս, շարժասանդուխք, խեղդուկ, մաղթանք, դշխուհի (թագուհի), մխկտալ, զմրուխտյա, բաղձալի, Ջավաղք, ուխտատեղի, ողկույզ, նողկալի, ապուխտ, սեղմել, թխվածք, շաղկապ, ողբերգակ, թուղպ, ողջ, դրախտային, ուղտափուշ, գաղթօջախ, բարեբախտ, խախկազարդ, բախտակից, սանդղահարթակ, դժբախտ, թախծաժպիտ, թոքաղտ:
Գյուղացին ու իր որդիները
Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց.
«Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը
մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին:
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:
Առաջադրանք:
Ինչ
է սովորեցնում
առակը:
Ինձ թվում
է, որ առակը ուզում է ասել, որ մարդկանց մեչ շատ դեպքերում եգոիստներ էլ կան և նրանք միայն
փողի կամ գանձի համար են ինչ որ բան անում, ինձ թվում է եթե տղաները այդպես էլ
շարունակեն նրանք կյանքում ոչ մի նպատակի չեն կարող հասնել:
Եզոպոսի «Եղջերուն ու խաղողը» առակը։
Եղջերուն,
որսորդներից
փախչելով,
թաքնվեց
խաղողի
այգում:
Որսորդներն
անցան
կողքով,
և եղջերուն
վճռեց,
որ
այլևս
չեն
նկատի
իրեն
և կրծոտեց
խաղողի
տերևները:
Բայց
որսորդներց
մեկը
շուռ
եկավ,
նկատեց
նրան,
վերջին նետով նշան
բռնեց
և վիրավորեց
եղջերուին:
Զգալով
մոտալուտ
մահը`
եղջերուն
հառաչելով
ինքն
իրեն
ասաց.
«Տեղս է, խաղողի
վազն
ինձ
փրկեց,
իսկ
ես
ոչնչացրի
այն»:
Առակս
կարելի
է վերագրել
այն
մարդկանց,
ովքեր
նեղացնում
են
իրենց
օգնականներին,
որի
համար
էլ
Աստված
պատժում
է նրանց:
Առաջադրանք:
Ի՞նչ
հասկացար
առակից:
Ինչի՞
մասին
է այն:
Ի՞նչ հասկացար առակից -Ես հասկացա, առարկա
լինի, կամ ինչ որ մի մարդ, ինքը գուցե և իր կյանքն է զոհաբերում որ դու ապրես, դու
քեզ լավ զգաս, նա քեզ օգնում է և չի կարելի նրան վնասել, Հիշի՝ր ամեն ինչ փոխադարձ
է:
Ինչի՞ մասին է այն - Ինձ
թվում է առակը ուզում է ասել որ ամեն ինչ փոխադարձ է:
Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»
Մեծ
հավակնություններ
ունեցող
փոքր
մարդկանց
իրենց
արժանի
տեղը
ցույց
տալու
համար
նա
մեկ
այլ
պատմություն
էր
պատմում
որսորդի
գնդակից
վիրավորված
առյուծի
մասին,
որ
ցավից
ոռնում
էր
և մահվան
դուռն
էր
հասել:
Առյուծին
է մոտենում
փոքրիկ,
դանդաղաշարժ
կրիան
և հարցնում.
– Ի՞նչդ է ցավում:
– Որսորդն է վիրավորել,
– պատասխանում
է առյուծը:
Կրիան
բարկանում
է և ասում.
– Թող չորանան այն
մարդու
թևերը,
որ
վնասում
են
երկրի
երեսին
ապրող
մեզ
նման
հրաշալի
արարածներին:
– Կրիա եղբայր, – պատասխանում
է առյուծը,
– պետք
է ասեմ,
որ
որսորդի
հասցրած
վերքն
ավելի
քիչ
է ինձ
տանջում,
քան
այն,
ինչ
հենց
նոր
ասացիր:
Այդ
ասելով՝
առյուծը
հոգին
ավանդում
է:
Նույն
բանի
շուրջ
նա
մեկ
այլ
պատմություն
էլ
էր
պատմում
կամրջով
անցնող
փղի
ականջը
մտած
լվի
մասին:
– Ընկերս, – ասում
է լուն,
– երբ
մեզ
նման
հսկաներն
անցնում
են
կամրջի
վրայով,
այն
ցնցվում
է մեր
հզորությունից:
Կարդա՛ հեքիաթը:
Կար-չկար, մի շատախոս կոշիկ կար։ Աջ ու ձախ նա անընդհատ պատմում էր այն ճանապարհների մասին, որտեղով անցնում էր։ Բայց շատախոս լինելուց բացի, նա նաև մի քիչ գլուխգովան էր։ Միայն գեղեցիկ
ճանապարհների մասին էր պատմում։
Մի օր էլ քարերը որոշեցին պատժել նրան, քանի որ իրենց մասին նա չէր պատմում երբեք։ Քարքարոտ մի ճանապարհի վրա կոշիկի թաթը սոսնձից պոկվեց։
Բավական
չէր, որ շատախոսությունից բերանը հազիվ էր հասցնում փակել, հիմա
արդեն դա էլ չէր կարողանում։ Հենց լռում էր, բաց բերանը փոշի ու կեղտ էր լցվում։ Կոշիկը հասկացավ, որ պետք է բերանը փակ պահի ու չխոսի, որ մաքուր մնա։ Նա դադարեց խոսել։ Հիմա միայն անհրաժեշտության դեպքում էր ինչ-որ բան ասում։
Մի քանի օր շատախոս կոշիկը պարապ մնաց, ոչ մի ճանապարհ չգնաց, մինչև
նրա տերը որոշեց նրան տանել «բժշկի»՝ կոշկակարի մոտ։Կոշկակարը խնամքով մաքրեց կոշիկը, սոսնձեց այն ու գերազանց վիճակում վերադարձրեց տիրոջը։ Կոշկի տերը ուրախ-ուրախ հագավ իր փայլփլուն
կոշիկները և ճանապարհ ընկավ։
Այս անգամ արդեն ամբողջ ճանապարհին կոշիկը միայն քթի տակ ճռճռում էր։ Ու արդեն, երբ տուն հասան, կոշիկը սկսեց պատմել ոչ միայն սիրուն ու մաքուր
ճանապարհների, այլ նաև քարքարոտ ու փոշոտ ճամփաների մասին։
Վատ ընկերը
Երկու
ընկեր
գնացին
անտառ
որս
անելու,
հանկարծ
նրանց
առաջ
մի
արջ
դուրս
եկավ:
Ընկերներից
մեկը
ծառը
բարձրացավ,
իսկ
մյուսը
պառկեց
գետնին,
շունչն
իրեն
քաշեց,
որ
արջը
կարծի,
թե
նա
մեռած
է:
Արջը
մոտեցավ
նրան,
հոտոտեց
և մեռած
կարծելով՝
թողեց,
գնաց:
Այդ
ժամանակ
ընկերը
ծառից
իջավ
ու
ծիծաղելով
հարցրեց.
-Արջը
քո
ականջին
ի՞նչ
ասաց.
-Արջն
իմ
ականջին
ասաց,
որ
մյուս
անգամ
քեզ
նման
ընկերոջ
հետ
որսի
չգնամ,
որ
վտանգ
պատահելիս
մենակ
չթողնի
ու
փախչի:
Առաջադրանք:
Ի՞նչ է առակը:
Առակը
փոքրիկ ասացվածք է:
Ուրիշ ի՞նչ առակներ գիտես:
ԱՆԶԳԱՄ
ԿԻՆԸ, ԳԱՅԼԸ, ԱՂՎԵՍԸ ԵՎ ՋՈՐԻՆ, ԴՐԱԽՏԸ ԵՎ ԳԵՂՋՈՒԿ ՄԱՐԴԸ, ԱՂՎԵՍՆ ՈՒ ՀՈՎԱԶԸ, ԱՂՎԵՍՆ ՈՒ ԽԱՂՈՂԸ, , ԳԱՅԼԵՐՆ ՈՒ ՈՉԽԱՐՆԵՐԸ,
ՈւՂԵՎՈՐՆԵՐՆ ՈՒ ՍՈՍԻՆ,
ԱՅՐԻ ԿԻՆ ԵՎ ՈՐԴԻ և այլն:
Գրել Վ կամ Ֆ.
հավք, գովք, ասֆալտ, փլավ, հարավային, ավտոմեքենա, նավթ, օվկիանոս, նավթավառ, զավթել, Աֆրոդիտե, Ավրորա, թավշյա, ավտոմատ, հազիվհազ, ֆշշոց (օձի), վշշոց (ջրի), թովչանք, նզովք, կաթված, սֆինքս, Խոսրով, ավտոտնակ, հովտաշուշան, փլավ, նավթամուղ, հարավ,
Գտնել
տրված բառերի հնչյունափոխված արմատները:
Սփռոց,-սփյուռ
զրկանք,
-գրկել
սնահավատ,
-սին
փչակ,-փուչ
կպչել, -կպնել
խարխլել,
-
պատրանք-
փլվել, -պատ
զրախոսություն-
զուր
կծկել, -կծիկ
զրկանք,
-գրել
ստուգատես,-
ստուգել
ուղղահայաց-
ուղղիղ
իջևան,-
իջնել
ըմպել-,
ումպ
սնել, -սնունդ
ամրակ, -ամուր
անրջել,
-երազել
գնանկում,-
եժանացում
ջղային,
-ջիղ
փխրուն,
-փխրել
դդմապուր-դդում,ապուր
թզաչափ,
-չափել
խախտել,
-խախուտ
խճանկար,-
նկար
ջլապինդ,
-պինդ
վճռաբեկ,-
վճռել
ծածկոց,
-ծածուկ
խտանալ,
-խիտ
ոճրագործ-,
ոճիր
հրապուրանք-,
հրապուրվել
ճմռել, -ճմուռ
լռակյաց,
-լուռ
կկվականչ,
-կկու,ականջ
պտուտակ,-
պտույտ
ծնունդ,
-ծին
փշրել, -փշուր
կուրություն-,
կույր
մասրենի,
-մաս
ձիթապտուղ-,
ձեթ
սրճաման,
-սուրճ
բարություն,-
բարի
ցամքոց,
-ցամաք
ցլամարտ,
-ցուլ,մարտ
գնացուցակ-գին,ցուցակ
/Արտագրել` փակագծերի մեջ առնված գոյականները գործածելով համապատասխան հոլովով:
Վարդանը (հպարտություն) էր
նայում (որդի):
Վարդանը հպարտությամբ էր նայում որդուն:
Կարծես դեռ
երեկ էր,
որ նա
մերկ (ոտք)
ու կարճ
(շալվար) թռչկոտում էր (պարտեզ), իսկ այսօր,
իր բարեկազմ
(հասակ), վերին
շրթունքը զարդարող
բեղերի (փունջ)
և (աչքեր) խելացի (արտահայտություն) արդեն հասուն
(տղամարդ) կերպարանք էր ստացել: Նրանք գնում
էին (անտառ)
ձգվող նեղ
(արահետ), արևի
շողերը (ճյուղ)
արանքով թափանցում
էին ցած,
ոսկե (երանգ) վառում բազմերանգ
ծաղիկները: Վարդանը
կանգ առավ,
(գլուխ) ցույց տվեց բարձունքի
(ճեղք) բխող
բարակ աղբյուրը:
Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ ոտքերով ու կարճ շալվարով թռչկոտում էր պարտեզում, իսկ այսօր, իր բարեկազմ հասակով, վերին շրթունքը զարդարող բեղերի փնջով և աչքերի խելացի արտահայտությամբ արդեն հասուն տղամարդու կերպարանք էր ստացել: Նրանք գնում էին անտառով ձգվող նեղ արահետով, արևի շողերը ճյուղի արանքով թափանցում էին ցած, ոսկե երանգով վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, գլխով ցույց տվեց բարձունքի ճեղքից բխող բարակ աղբյուրը:
Վճիտ ջուրը (կարկաչ) ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում (խոտ):
Վճիտ ջուրը կարկաչով ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում խոտերում:
2.Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների5 եռյակ:
Ջլատել, վատաբանել, հանգցնել, վհատվել, մարել, հուսալքվել, փնովել, պղծել, մասնատել, հուսահատվել, պառակտել, ապականել, շիջել, պախարակել, արատավորել:
3.Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի 5 զույգ:
Կեսօր, հանդարտություն, այգաբաց, միջօրե, խաղաղություն, դայլայլ, հավերժություն, կատար, արշալույս, գագաթ,փայփայանք, հավիտենություն:
4.Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների 5 զույգ:
Քնքուշ, ազնիվ, փոթորկուն, դժոխային, նենգ, բիրտ, ողորկ, հանդարտ, խորդուբորդ, եդեմային:
5.Երկու շարքերից ընտրել արմատ և ածանց և կազմել ածանցավոր գոյականներ:
Ա. Հեռու, ջերմ, արգելել, ավազ, ճահիճ, գերեզման, ամուր, կտակ, դարբին, հյուր, ծառ, աղոթել, .3աշխատել, ծիրան, այգի, լվանալ, բույր, կտակ, դպիր, արվեստ:
Բ. -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ:
Ջերմոց, Արգելոց, Ավազուտ, ճահճուտ,
գերեզմանոց, Ամրոց, կտակարան,դրբնոց,հյուրանոց, ծառուտ, աղոթարան, աշխատարան, ծիրանոց, այգստան, լվացարան, բուրստան, կտակարան,
դպրոց, արվեստանոց:
6. Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:
Ջուր, լույս, հաց, որս, երգ, արյուն, արվեստ, աստղ, օգուտ:
Լուսաստղ,
Արունաջուր,
․ Հարի Բրաունի
նամակը դստերը
Շուտով Ծննդյան տոներն են, և ես նորից չգիտեմ` ինչ նվիրել քեզ: Ես գիտեմ, որ դու սիրում ես գրքեր, խաղեր ու շորեր: Բայց ես ուզում եմ քեզ նվիրել մի բան, որը քեզ հետ կլինի ընդմիշտ: Այնպիսի մի բան, որը քեզ ամեն Ծննդյան տոներին կհիշեցնի իմ մասին: Եվ ես, կարծես, գիտեմ, թե ինչ կարող եմ քեզ տալ: Մի պարզ ճշմարտություն, որի մասին ես միանգամից չեմ իմացել: Եթե դա դու հիմա հասկանաս, այն քո կյանքն ավելի լավը կդարձնի: Դու ավելի պաշտպանված կլինես խնդիրներից: Ես քեզ նվիրում եմ մի պարզ ճշմարտություն:
Ոչ ոք պարտավոր չէ ինչ—որ բան անել քեզ համար:
Ինչ է դա նշանակո՞ւմ: Ինչպե՞ս կարող է այդ պարզ ճշմարտությունն այդքան կարևոր լինել: Հնարավոր է, հիմա այս ամենը քեզ կարևոր չի թվում, բայց այս սկզբունքը կփրկի քո կյանքը: Ոչ ոք չի ապրում քեզ համար, իմ սիրելի բալիկ, որովհետև, դու դու ես, և ուրիշ ոչ ոք: Ամեն մեկն ապրում է իր համար, իր երջանկության համար: Եվ ինչքան շուտ դա հասկանաս, այնքան արագ կազատվես սպասումից, որ ինչ-որ մեկը քեզ կարող է երջանիկ դարձնել: Դա նշանակում է, որ ոչ ոք պարտավոր չէ քեզ սիրել:
Եթե ինչ—որ մեկը քեզ սիրում է, ուրեմն` դու յուրահատուկ ես, դու նրան դարձնում ես երջանիկ:
Փորձիր հասկանալ, թե այդ ո՞ր յուրահատկության համար են քեզ սիրում և ջանքեր գործադրիր, որ սիրեն ավելի շատ: Եվ եթե մարդիկ քեզ համար ինչ-որ բան են անում` միայն այն պատճառով, որ ուզում են: Ուրեմն, դու ինչ-որ մի պատճառով թանկ ես նրանց համար: Բայց ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը պարտավոր է քեզ ինչ-որ բան: Դա նշանակում է, որ ոչ ոք պարտավոր չէ հարգել քեզ: Որոշ մարդիկ բարի էլ չեն լինի: Բայց հենց դու հասկանաս, որ մարդիկ պարտավոր չեն լինել բարի, կսովորես խուսափել մարդկանցից, որոնք քեզ ցավ են պատճառում: Այո, դու էլ քո հերթին ոչ ոքի համար ոչինչ անել պարտավոր չես: Եվ նորից. Ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար:
Դու ավելի լավը պետք է դառնաս միայն քեզ համար:
Այդ դեպքում ուրիշներն էլ կձգվեն դեպի քեզ, կցանկանան աջակցել քեզ, կիսվել քեզ հետ: Եթե ինչ-որ մեկը չի ցանկանա քեզ հետ լինել, խնդիրը դու չես լինի: Եթե դա տեղի ունենա, ուրեմն փնտրիր ուրիշ հարաբերություններ, որոնք դու ես ուզում: Թող ուրիշի խնդիրը քո խնդիրը չդառնա: Երբ դու հասկանաս, որ շրջապատի սիրուն ու հարգանքին պետք է արժանանալ, երբեք անհնարինը չես սպասի ու չես հիասթափվի: Ուրիշները չպետք է կիսվեն քեզ հետ իրենց զգացմունքներով, մտքերով: Բայց եթե դա անում են, ուրեմն դու արժանի ես դրան: Դու կարող ես հպարտանալ քո ունեցած սիրով, ընկերների հարգանքով, բայց մի մտածիր, որ այդպես էլ պետք է լինի, այդպես կարող ես շատ հեշտ կորցնել ձեռք բերածդ: Նրանք քեզ օրենքով չեն պատկանում, այդ ամենին պետք է արժանանալ:
Իմ ուսերից կարծես քար ընկավ, երբ հասկացա, որ ոչ ոք պարտավոր չէ ինձ համար ինչ-որ բան անել: Մինչև այն պահը, երբ չգիտեի դա, ես չափազանց շատ ջանքեր էի գործադրում, երբ չէի հասնում իմ ուզածին:
Ոչ ոք պարտավոր չէ ինձ հենց այնպես հարգել, ընկերություն անել ինձ հետ, սիրել, ապահովել իմ զարգացումը:
Արդյունքում, իմ հարաբերությունները միայն շահեցին, ես սովորեցի լինել մարդկանց հետ, որոնց հետ ուզում եմ լինել, և անել այն ամենը, ինչ ուզում եմ: Այդ ընկալումն ինձ տվեց ընկերներ, գործընկերներ, սիրելիներ, պոտենցիալ հաճախորդներ: Այն ինձ միշտ հիշեցնում է, որ իմ ուզածը ստանալ կարող եմ, եթե հաջողվի ուրիշ մարդու համար լսելի դառնալ: Ես պետք է հասկանամ, թե ինչ է նա զգում, ինչն է նրա համար կարևոր, ինչ է նա ուզում: Միայն այդ դեպքում ես կհասկանամ` ուզո՞ւմ եմ այդ մարդու հետ կապ ունենալ, թե՞ ոչ: Դժվար է երկու բառով բացատրել, թե ինչ եմ սովորել այս տարիների ընթացքում: Բայց գուցե ամեն Տոնին դու կարդաս այս նամակը ու ամեն անգամ ավելի ու ավելի շատ բան հասկանաս: Հուսով եմ, այդպես էլ կլինի, որովհետև պետք է, որքան հնարավոր է, շուտ հասկանալ. ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար:
Համոզի՞չ են հարցադրումները:
Ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար:
Այո համաձայն եմ
Եթե ինչ-որ
մեկը քեզ սիրում ու գնահատում է, ուրեմն դու արժանի ես:
Այո՝
Դու ավելի լավը պետք է դառնաս միայն քեզ համար:
Լիովին համաձայն եմ
Ոչ ոք պարտավոր չէ
քեզ հենց այնպես հարգել, ընկերություն անել քեզ հետ, սիրել, ապահովել քո զարգացումը:
Այո՝ համաձայն եմ
Բառաշարքում ընդգծել –ակ վերջածանց ունեցող 6 բառ:
Ազդակ, հնգյակ, հետնաբակ, կայծակ, աչքածակ, պահակ, գլխահակ, օրինակ, երկտակ, միակ, սայլակ:
-ական վերջածանցով
հնգական, ինքնափական, գաղթական, կարճամական, գոյական, մետաղափական, ողբերգական, գնահատական, ողբակական, փախստական:
—անք վերջածանցով
անարգանք, ձիթհանք, կախարդանք, երգիծանք, հրամանք, տեղեկանք, անկյանք, օրհնանք, վարուցանք, տվայտանք, մեծաջանք:
-ատ վերջածանցով
բացատ, անապատ, կիսատ, պողպատ, գունատ, պոչատ, գթառատ, քննադատ, կրճատ, անաշխատ, քնատ:
-եղ վերջածանցով
գնդասեղ, հյութեղ, ուժեղ, աչագեղ, ահեղ, տգեղ, մարմնեղ, թիթեղ, հանճարեղ, անմեղ, շքեղ:
-կոտ ածանցով
երազկոտ, կրակոտ, վախկոտ, մտածկոտ, ծակծկոտ, ալարկոտ, տատասկոտ, ամաչկոտ, աղմկոտ, նեղացկոտ:
-ե ածանցով
փղոսկրե, բազե, թավշե, գրեթե, կավե, ծղոտե, ափսե, սառցե, բյուջե, քարե:
Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 6 զույգ
Ներարկել, Վատաբանել,հանգցնել, ասպատակել, մարել, հուսալքվել,-հ փնովել, պղծել, սրսկել, հուսահատվել, ապականել, արշավել:
Եղրևանի, բաղձանք, բերկրանք, գոտեմարտիկ, յասաման, բնօրրան, խուփ, իղձ, հայրենիք, ըմբիշ, հրճվանք, կափարիչ:
Ապաշնորհ, միալար, անհեթեթ, վախկոտ, անթաքույց, անձիրք, փութկոտ, անընդհատ, արագաշարժ, անիմաստ, անսքող, անարի:
Բառաշարքերում առանձնացնել հականիշների 6 զույգ:
Երանգավառ, կիրթ, բերկրալից, իրական, տգեղ, անտաշ, թափառական, դժգույն, երևակայական, նստակյաց, թախծոտ, չնաշխարհիկ:
Մեղմ, համեստ, խորդուբորդ, անշուք, ընդարձակ, փորձառու, փոթորկուն, հակիրճ, զարդարուն, գոռոզ, ողորկ, անվարժ:
Խաղաղվել, նահանջել, ձերբակալել, վրդովվել, ազատել, ապաքինվել, տարանջատվել, հիվանդանալ, միավորվել, երկրպագել, հարձակվել, ատել:
Բառային տարբերակներից ընդգծիր ճիշտը:
Կապնվել-կապվել
ձեռնտու-ձեռնատու
ութանասուն-ութսուն
տարկետում-տարեկետում
արժանավույն-արժանվույն
օրեկան-օրական
սնանկանալ-սննկանալ
վարկաբեկել-վարքաբեկել
երկպառակտություն-երկպառակություն
բարյացակամ-բարյացկամ
ներեղություն-ներողություն
ընտանեական-ընտանեկան
անձեռնմխելիություն-անձեռնամխելիություն
անձեռնոցիկ-անձեռոցիկ:
Նամականի, Ջոն Սթեյնբեքի նամակը որդուն
«Մի՛ վախեցիր կորցնելուց. ոչ մի լավ բան երբեք չի կորչում»
Նոբելյան մրցանակակիր Ջոն Սթեյնբեքը միգուցե ավելի շատ հայտնի է որպես «Էդեմից Արևելք», «Ցասման ողկույզները» և «Մկների ու մարդկանց մասին» վեպերի հեղինակ, բայց նա աչքի է ընկել նաև իր հարուստ նամակագրությամբ:
«Սթեյնբեք. կյանքը նամակներում» գրքի մեջ ներկայացված է հեղինակավոր գրողի ոչ սովորական կենսագրությունը: Այստեղ գրողի մտախոհ, սրամիտ, անկեղծ, խոցելի և մերկացնող 850 նամակներն ուղղված են ընտանիքին, ընկերներին, իր խմբագրին և ինչ-որ չափով հայտնի և ազդեցիկ հասարակական գործիչներին:
Նամակագրությունների մեջ առանձնանում է 1985 թվականին ավագ որդուն՝ Թոմին, գրված հետևյալ գեղեցիկ պատասխան նամակը, որտեղ պատանին խոստովանում է, որ գիշերօթիկ դպրոց հաճախելու տարիներին անհույս սիրահարվել է Սյուզան անունով մի աղջկա:
Սթեյնբեքի զգայուն, լավատեսական, հավիտենական, անսահման խորաթափանց և իմաստուն խոսքերը դրոշմվում են յուրաքանչյուր մարդու սրտում և մտքում:
Նյու Յորք
Նոյեմբերի 10, 1958 թվական
Թանկագին Թոմ
Այսօր առավոտյան ստացանք նամակդ: Ահա և իմ պատասխան նամակը:
Նախ և առաջ սիրահարվելը շատ լավ բան է, դա լավագույն բանն է, որ կարող է պատահել մարդու հետ: Թույլ չտաս որևէ մեկին այն աննշան ու անարժեք դարձնել:
Կան սիրո մի քանի տեսակներ. դրանցից մեկը եսասիրական, անազնիվ, ժլատ, ինքնասիրահարված մի զգացմունք է, որն օգտագործում է սերը մեծամտանալու համար: Դա սիրո տգեղ և խեղաթյուրված տեսակն է: Մյուս տեսակն օգնում է ներսումդ եղած ամենալավ բաները դուրս հանել՝ և՛ բարությունը, և՛ ուշադրությունը, և՛ հարգանքը: Դա ոչ միայն հասարակության հանդեպ հարգանքն է, որը դրսևորվում է պահվածքի ու վարվելակերպի միջոցով, այլև կա ավելի մեծ հարգանք, որը մեկ այլ անձի՝ որպես եզակի և արժեքավոր մեկի ընդունումն է: Առաջին տեսակը հիվանդ, փոքր և թույլ կդարձնի քեզ, իսկ երկրորդը կարող է ուժ, քաջություն և բարություն հաղորդել ու նույնիսկ իմաստնություն, որի մասին նույնիսկ չես իմացել:
Դու ասում ես, որ քո սերը դատարկ չէ: Եթե զգացմունքը խորն է, վստահաբար այն դատարկ չէ:
Ես չեմ կարծում, որ դու ինձ գրել ես հարցնելու համար, թե ինչ ես զգում, երբ սիրում ես: Դու ավելի լավ գիտես, քան որևէ մեկը: Բայց ես կփորձեմ իմ խորհուրդներով օգնել քեզ և ահա թե ինչ կասեմ:
Վայելիր սերը և ուրախ ու շնորհակալ եղիր դրա համար:
Սիրո նպատակը ամենալավ ու ամենագեղեցիկ բանն է: Փորձիր ապրել դրանով:
Եթե սիրում ես մեկին, կարող ես ասել նրան այդ մասին. միայն պետք է հիշես, որ որոշ մարդիկ շատ ամաչկոտ են, և երբեմն պետք է այդ ամաչկոտությունը հաշվի առնել:
Աղջիկները զգում ու հասկանում են, թե դու ինչ ես զգում, բայց նրանք սովորաբար սիրում են նաև լսել այդ մասին:
Երբեմն պատահում է, որ զգացմունքդ այս կամ այն պատճառով փոխադարձ չի լինում, բայց այն քո զգացմունքը պակաս արժեքավոր կամ պակաս լավը չի դարձնում:
Ես գիտեմ, թե ինչ ես դու զգում, քանի որ ես նույնպես սիրում եմ և ուրախ եմ, որ դու ևս սիրում ես:
Մենք ուրախ կլինենք հանդիպել Սյուզանին :Էլենը(Ջոն Սթեյնբեքի կինը — Ա.Հ.) մեծ ուրախությամբ կկազմակերպի այդ հանդիպումը: Նա նույնպես շատ բան գիտի սիրո մասին և գուցե իր խորհուրդներով ավելի շատ օգնի քեզ, քան ես:
Մի վախեցիր կորցնելուց: Եթե այն ճիշտ է, ապա կիրականանա: Գլխավորը չշտապելն է: Ոչ մի լավ բան երբեք չի կորչում:
Առաջադրանք:
Կարդալ նամակը, հասկանալ, վերլուծել:
Ես հասկացա որ աշխարհում
գոյություն ունի երեք տեսակի սեր:
Առաջինը երբ մարդը
սիրում է միայն ինքը իրեն, երկրորդ՝ մարդու մեջ սեր կա և այն բաժանում է բոլորին
ում սիրումմ է, երրորդ՝
երբ մարդը բոլոր մարդկանցից առանձնացնում է մեկին և սիրում է նրան բոլորից շատ:
Համաձայն եք «Մի՛ վախեցիր կորցնելուց.
ոչ մի լավ բան երբեք չի կորչում»
Ոչ՝
մտքի հետ,
եթե այո,
ինչու,
եթե ոչ,
ինչու:
ես համաձայն
չեմ այդ մտքի հետ, ես վախենում եմ լավ բաներ կորցնելուց, քանի որ աշխարհում կան նախանձ
և չար մարդիկ, կարող են լավ բաները խլել ինձնից
1.Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական նախածանց և արմատ` կազմել 6 նախածանցավոր բառ:
Ա) Նախ ուշագնաց
Ապ հասարակարգ
Ստոր ձայնափող
Գեր հանրամատչելի
Մակ դիպված
Ընդ բայական
Նախադեպ,
Ապուշ,
Ստորակարգ,
Ստորակարգ,
Գերձայն,
Մակբայ,
ընդհանուր
Բ) Ենթ վերադարձ
Հակ աշխարհասփյուռ
Ներ
անվանակոչություն
Անդր գունաբաժանում
Դեր թունավորել
Դժ կարգախումբ
Հակաթույն,
ենթախումբ,
ներաշխարհ,
անդրադարձ,
դերանուն,
դժգույն,
Գ) Ենթ կողմնորոշում
Հար խմբերգ
Ապ
դրույթ
Բաց կշռույթ
Թեր գրականություն
Մակ անշնորհքություն
Ենթախումբ,
հարադիր,
ապաշնորհ,
բացորոշ,
թերակշիռ,
մակագիր,
2. Առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:
Ա. Ընչաքաղց, զգաստ, լիովին, գթալ, ժրաջան, ամբոխ, զգոն, բազմություն, ամբողջապես, անկշտում, ջանասեր, կարեկցել:
Բ.Լուրթ, համամիտ, տոկուն, հաղթանդամ, ստահակ, ալևոր, մեծամարմին, խարդախ, կայուն, կապտագույն, համակարծիք, զառամյալ:
Գ) զեփյուռ, ճգնել, պերճ, ձանձրալի, ճիրան, մեծանուն, մագիլ, տաղտկալի, սյուք, շքեղ, ջանալ, անվանի:
3.
Բաց թողնված տեղերում գրել տրված բառերը:
Եղյամն էր ,,,,,,սունկ,,,,,,,,,,
գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի ,,,,,,նշենի,,,,,,,,,,
Հանգստանում էր հողմը ,,,,,,ամպրոպից,,,,,,,,,`
Ականջն ,,,,,բացատ,,,,,,,,,,,,
ազդանշանին:
(նշենի, ամպրոպ, բացատ, սունկ,)
4. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:
Ա. Լուն ուղտ դարձնել-
Բ. Շունչ տալ-
Գ. Սիրտ անել
Դ. Լույս սփռել-
Կետերի փոխարեն
լրացրեք ջ, ճ կամ չ:
ա/ ալոջ, ակնակապիչ, աղջատել, աղջամուղջ, աճպարար, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքիջ:
բ/ առաջին, առողջություն, առնչություն, բաղարջ (գաթա), բաչկոն, գաղթօջախ, գաղջ (խոնավ, բորբոսնած), գաճաճ (թզուկ, փոքր), գեղջուկ (գյուղացի), թռչուն, թռչել, թրջել, թրջոց, հորջորջել (անվանել, կոչել), մեջտեղ, միջակ, միջօրե, ողջույն, վերջին, մխրճվել, մռնչյուն, մրջյուն, շիճուկ, ողջագուրվել, քուրջ:
գ/ առաջնորդ, գոճի, դաջել, եղջերու, երկարաճիտ, զեղչել, զիճել, զղջալ, Էջմիածին, ընչացք (բեղ), ընչաքաղց (ագահ), թարթիչ, ի հեճուկս (հակառակ մեկի), իչնել, լայնալիճ, լաջվարդ (կապույտ), կտրիչ (կտրող գործիք),կտրիճ (քաջ), հառաչանք, միջամտել, միջավայր, նախճիր (կոտորած), տարեվերչ, ուռճանալ, ուռչել:
դ/ ամբողջ, առաջնորդ, առէջ, բարեհաճ, դարչնագույն, խառնիճաղանչ (խայտաբղետ), խոճկոր, խրճիթ, ծխամորճ, կառչել, կարիճ, կճղակ, կճմթել, կնճիթ, կոճկել, կորչել, կռճիկ, հարճ, ճանճ, ճղճիմ, մահճակալ, մաճկալ, մարջան, մեջբերում, մեջք, մինջև, միջև, միջադեպ, նկարչական, շեղջ (կույտ), սոճի, Սոչի, վայրէջք, վերջաբան:
1.Հետևյալ բառերից վերջածանցների օգնությամբ կազմիր նվազական-փաղաքշական նշանակությամբ գոյականներ:
Պատանի- Պատանյակ
Որբ- Որբուկ
Աթոռ-առոռակ
Մարդ-Մարդուկ
որդի,-որդյակ
մուկ-մուկիկ
էշ,-էշուկ
հորթ,-հորթիկ,
ծեր,-ծերուկ
կղզի, կղզյակ
գիրք,-գրքույք
գունդ,-գնդիկ
աղավնի, -աղավնյակ
թիթեռ, -թիթեռնիկ,
հատոր, հատորիկ
ձուկ, -ձուկիկ
աղջիկ,-աղջնակ
առու, -առյակ
դուռ, -դռնակ
հոգի, -հոգյակ
հյուղ, -հյուղիկ
արտույտ-
ծով-ծովիկ
2. Բառաշարքում առանձնացրու այն հասարակ անունները, որոնք գործածվում են նաև իբրև հատուկ անուններ: Շարունակիր շարքը:
Նվագավար, կորյուն, կռունկ,
զինվոր, ռազմիկ, ամպրոպ,
ավետիս,
մարտիկ,
ձնծաղիկ, շանթ, երամակ,
ծաղիկ, աղջամուղջ, նարգիզ, ակն,
գալուստ, գոհար, զանգակ,
վարդ, բուրաստան, գավառ,
գրիչ, համբարձում, այգեստան,
գավիթ, կապան, արշալույս, նվեր, հյուսն,
քոթոթ, վարպետ:
3.Ածանցման միջոցով կազմիր որևէ տեղացի, երկրացի անվանող գոյականներ:
Մուշ, -Մշեցի
Իտալիա-Իտալացի
Հայաստան, -Հայաստանցի
Արցախ, -Արցախցի
Իսպանիա, -Իսպանացի
Բելգիա, -բելգիացի
Նյու Յորք,
-Նյու յորքցի
Էջմիածին, -Էջմիանցի
Անի,- Անեցի
Մեղրի,-Մեղրացի
Իրան, -Իրանցի
Բյուզանդիա, - Բյուզանդիացի
Սյունիք, -Սյունեցի
Նոր Նախիջևան,
- Նոր Նախիջևանցի
Տավուշ,
-Տավուշցի
Եգիպտոս, - Եգիպտոսցի
Գյումրի, -Գյումրեցի
·
I always make plans with my friends by WhatsApp or phone call.
Գտնել տրված բառերի հնչյունափոխված արմատները և գրել դրանց անհնչյունափոխ ձևերը:
Շիկանալ, =Շեկ,շիկ,
գթասիրտ,- գութ
գիրություն, գեր,
կուտակել, -կույտ
իջվածք, -իջնել
ընձառյուծ, -
թխպոտ, թուխպ
ձուլագործ, -ձույլել
սնափառ, -սնել,
բքախեղդ, -բուք
ածխահատ, -ածուխ
չվերթ, -չիվ
ուղղակի, -ուղիղ
բուժում, -բույժ
ուղեվարձ-ուղի
Բառաշարքում ընդգծել բարդածանցավոր բառերը: Ինքդ գրիր 5 բարդածանցավոր բառ:
Մրգառատ, մարզպետարան, ընդդիմախոս, անգործություն, ձերբակալություն, ապօրինի, տնտեսագետ, աստվածահաճո, տանտիրուհի, համամարդկային, նվազագույն, աշխարհայացք, առաջնակարգ, համազգային:
Բառաշարքում ընդգճչրևւջեոռքծել համածանցավոր (նախածանց և վերջածանց ունեցող) բառերը:
Չխոսկան, վերահսկիչ, գերեվարություն, մակագրություն, տարակարծիք, ազգակցական, ուխտագնացություն, հ
ակակրանք, վերաբացում, համտեսում, անդրբևեռային, հակաօդային, ակնաբուժարան, արտահագուստ, առափնյա:
I always make plans with my friends by WhatsApp or phone call.
Փոքրիկ սիրտս ում նվիրեմ: Նադեր Էբրահիմի
Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:
– Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:
Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է:
Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ և մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
– Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց և մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս և կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ և իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռևս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռևս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն և ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեև հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, և ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, և բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, և բոլոր ընկերներիս և բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…
Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ և մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին և կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
…Հիմա այլևս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ և դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլևս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչև մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց և վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն և ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…և շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչև այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
ա)
Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը․
·
Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Սիրտը չափերով շատ փոքր է, բայց բոլոր բարի մարդկանց համարել տեղ ունի:
·
Երբ հայրիկիս հորեղբայրը դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Իր
հորեղբայրը շատ ագահ մարդ էր: Վազում էր այնտեղ որտեղ ինքը իրեն լավ է զգում:
·
Գիտեք՝այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց
·
Տղան
ուզում էր ասել, որ բոլորի համար էլ իր սրտի մեջ մի անկյուն է հատկեցրել, բայց
միայն մի պայմանով, որ իր սրտի բնակիչները կլինեն, բարի լավ մարդիկ:
·
Տեսա,որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեև հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, և ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Բոլորը տղային սիրում էին: Իրենք ուրախ էին, որ տղան իր սրտիկի մեջ հենց իր
համարել է տեղ բացել: ՈՒ ոչվոք չեր նեղվում սրտի նեղվացքիծ քանի որ տղային սիրում
էին:
·
Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին և կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…
·
Տղան ուզում էր նաև իր
սրտի մեջ տեղավորի այն զինվորներին, ովքեր կռվել են և մեր հողից ոչմի մաս չեն
հանձնել թշնամուն:
բ) Ո՞ր մտքերն են արտահայտում ստեղծագործության գաղափարը։ Պատասխանը հիմնավորե՛ք։
·
Սրտում կարող են տեղավորվել բոլոր մարդիկ։
·
Սիրտը տեղավորում է բոլոր բարի մարդկանց։
·
Հարուստ մարդիկ սրտում տեղ չունեն։
·
Սիրտը կարող ե տեղավորել նաև վատ մարդկանց։
·
Սրտում կարող է իշխել միայն սերը։
Ինչքանո՞վ է իրական կամ երևակայական պատմվածքը:
27-29.09.2021
Կոմիտասյան օրեր
Ռադիոնյութ -Աշուն կյանք
Աշուն կյանք
Աչքի առաջ,
Հառաչ-հառաչ,
Խորհրդավոր տերևներ,
Բունեն ընկած կեղևներ,
Հողի վրա,
Դեղին հուսով
Կողի վրա։
Լուռ, անտերունչ,
Խուլ, անմռունչ՝
Չորով-փորով կեռ ծառեր,
Ծռով-փռով լեռ քարեր,
Եվ հենավոր՝
Սարի կողին,
Ե՛վ մենավոր։
23-25.09.2021
Առաջադրանք
Ո՞րն
է ստեղծագործության ասելիքը:
Եթե ինչվոր մեկը քեզ շատ սիրում է, և դու իր ընկերների մոտ նրան նվաստացնում
ես, իրեն ցավ ես պատճառում, բայց հետո ցավում ես արածդ արարքներիդ
համար, պետք է ներողություն
խնդրես իրենից:
Մեղադրիր
կամ արդարացրու հորը:
Ես մեղադրում եմ իր հորը.՝
Քանի որ հերիք չէ տղային ցավ է պատճառում, իսկ հետը իբր գնում է ներողություն է խնդրում
քնած ժամանակ: Ես կարծում եմ եթե ներողություն ես խնդրում ապա պետք է գիտակից մարդուց խնդրես, քանիվոր անգիտակից մարդուց
չես կարող լսել ինչ որ պատասխան:
ԳԲԿ
Բաց թողած տեղերում լրացրու գ, կ, ք.
ա/ ամոքիչ, այգեկութ, անարքանք, անդրավարտիք, անկարգ, անհագուրդ, ապաքինվել, առաձգական, առինքնել, թափթփուկ, հոգեհմա, քաշքշուք :
բ/ անօգուտ, արգելք, արմունգ, արտասուք., արքայական, բարեհոքի, բարեկար., բեր.ատու, գո.ավոր, բարեհո.ի, եր.ահան, ծե., թա.ուհի, կարգուկանոն, հեղգ (ծույլ,ալարկոտ):
գ/ անհոգի, բարկ, բարվոքել, բացականչություն, բերանքսիվայր, գլխահակ, գոքնոց, զու.եր. , կարգապահ, հաքնել, հեքիաթ, քսուկ. :
դ/ անհարկի, արևելք, Գրիգոր, դասալիկ, դասակարգ, դեգերել, դիրք, դիցուկ, դրասան, եզերք, եղերերգ, երաշխիք, երկնել, երկրպագել, զիգզագ, զկեռ (հատապտուղ), հոքեբան:
ե/ ագցան, երգել, երկարաձիք, զուգորդել, ընդերք, թագակիր, թաղիք., թանգարան, թանգարժեք, թարգմանիչ, թնջուկ, իգական, ժանիք, լեգեոն, լկտի, ծագել:
զ/ անհոգ, ծեծկռտուկ, ծունկ, կարգ, կառք., կարագ, կմախք, հագուկապ, հանրօգուտ, հասարակարգ, հավաքել, հեգ (խեղճ), հեռաձիգ, հերյուրանք, տրտմաշուք:
է/ գինարբուք. (խրախճանք), գինարբուկ (ծաղիկ), կարգավիճակ, հավաքույթ, հոգեհանգիստ, հոգեվարք, հոգատար, հոգնակի, հոգատանջ, հոգոց, հոնք, հրմշտուք, հոգոց, ոգելից, փնտրտուք:
ը/ ձագար, ձայնակցել, ձգան, ձգտում, ձիգ, ճանգել, ճաքել, ճանկռտուք, ճկնել, ճգնակյաց, ճգնաժամ, ճկուն, ճտկավոր, մածուկ, մակույկ, մանրու.ք, մարգարիտ :
թ/ հոգալ, հրաձիգ, ճգնավոր, ճկվել, ճրագակալ, մարգարտաշող, հոգեվիճակ, մրգատու, շոգենավ, ոգեկոչել, Սարգիս, վարակազերծել, սգավոր, քաշկռտուկ:
ժ/ մարգարտափայլ, մաքրասեր, մեծահոգի, մեղք (հանցանք), մեղգ. (թուլամորթ), սուք., միգամած, մոգական, մտահոքություն, մտմտուկ, մրգահյութ, շոգել, նախքան, նախկին, նորոգել, շագանակագույն:
ժա/ միգապատ, մրգաշատ, շքերթ, ոգելից, սրտխառնուկ, վարակիչ, տքնաջան, տնկարան, փակցնել, փափակել, փսփսու.կ, օրակարգ, շուտասելուկ:
ժբ/ շոգեխաշել, ոգևորություն, չօգնել,
պատարաք, պատշգամբ, պատրույգ, պարգևատրել,
պաքսիմատ, սերկևիլ, վարք. (պահվածք), վարգ. (հեղինակություն), վարկ. (ձիու համաչափ քայլք):
ժգ/ չմուշք, չոքել,
սարքավորում, վարագույր, նորոգել,
վերք, տագնապալի, տակդեղ, տկարամիտ,
ուրաք, փեղք, օրհներգ:
22-13.09.2021
1.
Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել –մեկը մյուսի
սրտովը լինել՝ խոսել՝ վարվել:
2.
Հազար մաղով անցկացրած –Մանրամասն
ուսումնասիրված
Հիվանդի համար ջուր բերող –Խնամակալ
Գլխին կրակ թափել –փորձանքի
մեջ գցել
Կանաչ-կարմիրը կապել –զարդարվել
Կոպեկի համար մեռած –ժլատ
Ուրիշի բնում ձու ածել –Ուրիշի
տունը ածել
Ոտքի կոխան դարձնել –արհամարել
Փուշը մատից հանել –օգնել
Գրքի մի երեսը կարդալ —կիսատ-պռատ
2. Որ դարձվածքների իմաստն է սխալ բացատրված:
1.
ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
2.երեսից կախվել – թախանձել
3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
4.աչքերը փակել – ժպտալ-չնկատել
5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել-բարկանալ
8. գլխին տալ — ուրախանալ-զղջալ
3.Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
2.
Լեղին ճաքել-Տղան երբ անտառում տեսավ առյուծին, Լեղին ճաքեց
3.
արյունը գլխին խփել-Եղբայրս
երբ մանկապարտեզ է գնում, արյունը գլխին է
խփում:
4.
անարգանքի սյունին գամել-Նրա
աղջկա վատ պահվածքի համար անարգանքի սյանը գամեցին
5.
6.
ճամփա պահել-Զինվորները ճանապարհ են պահում թշնամիներին:
7.
ականջի հետև գցել-Ծույլ տղան դասերը գցեծ
ականջի ետև:
4. Հետևյալ բառերի համար գտնել հոմանիշ դարձվածքներ
ծաղրել-ձեռք առնել
հիվանդանալ-
օգնել-մեջքին կաննել
հասկանալ-գլխի ընկնել
մեռնել-
անտեսել-շան տեղ դնել
ծուլանալ-
ուրախանալ
ճարպիկ
թանկ
սպառնալ
գունատվել
էժան
19/21.09.2021
Սև քթերի երկիրը: Ջանի Ռոդարի
Երկրագնդի շուրջ իմ ուղևորությունների ժամանակ, ես այցելեցի Ներոնիա կղզին, որտեղ օրենքը պահանջում էր, որ բոլոր բնակիչները ունենային սև քիթ: Սև ինչպես ածուխը, թանաքը կամ ֆուտբոլային մրցավարների համազգեստը:
Սկզբում պտտվելով Ներոնիայի ճանապարհներով, կարծեցի, թե դիմակահանդես էր. մարդիկ ունեին կանոնավոր դեմքեր` բնական գույներով, ոմանք սպիտակ մաշկով էին, ոմանք՝ մի քիչ արևից խանձված, ոմանք էլ՝ վարդագույն. բայց դեմքերի մեջտեղում բոլորը ունեին սև քթեր, որ ասես դուրս էին եկել կոշիկի վաքսի տուփից:
Մտա մի պանդոկ ու պանդոկապանին, ում քիթն իհարկե ավելի սև էր, քան իր շշերը, զվարթորեն հարցրի.
— Պատահաբար մի քիչ կանաչ ներկ չէի՞ք ունենա:
— Պարո՛ն, -ասաց նա, — եթե տեղացի չեք, ապա լավ կանեիք, եթե չկատակեիք, իսկ եթե օտարերկրացի եք, ընդունեք իմ խորհուրդը. անմիջապես ձեր քիթը սև ներկեք, կամ էլ, վերադարձեք այն ճանապարհով, որով եկել եք ու հեռացեք առանց շրջվելու:
— Ես օտարերկրացի եմ, — պատասխանեցի,- բայց չեմ հեռանա: Ավելին, սև քթերի այս դեպքն ինձ շատ է հետաքրքրում, ու եթե ինձ չբացատրեք, կկանգնեմ ձեր պանդոկի դռան մեջ՝ գրավելու համար ոստիկանների ուշադրությունը:
— Աստծո՛ սիրուն, — բացականչեց պանդոկապանը՝ ձեռքերը պաղատագին պարզելով, — նման բան չանե՛ք, թե չէ ստիպված կլինեմ փակել կրպակս: Պետք է իմանաք, որ Ներոնիա կղզում մի հինավուրց օրենք կա, ըստ որի՝ բոլոր մարդիկ պետք է ունենան սև քթեր:
— Իսկ ի՞նչ կպատահի, եթե մեկը, առավոտյան, չհիշի, որ իր քիթը պիտի սև ներկի:
— Ամենաքիչը, որ կարող է նրան պատահել, ձերբակալվելն է ու քթին հարյուր մտրակի հարված ստանալը: Բնականաբար նա կկորցնի նաև իր աշխատատեղն ու ստիպված կլինի ողորմություն խնդրել: Եթե երկրորդ անգամ նրան բռնեն առանց սև քթի, ցմահ բանտ կնետեն, ու նա այնտեղ կմնա նաև մահվանից հետո, քանզի բանտում նաև գերեզմանատուն կա:
— Եվ դուք հանդուրժո՞ւմ եք այս ամենը:
— Ես պանդոկապան եմ, սիրելի պարոն. ես իմ գործով եմ զբաղված: Ամեն երեկո հաշիվներս եմ անում` այսքան ծախս, այսքան շահույթ: Ի՜նձ ինչ, թե ինչ գույնի է քիթս:
Պանդոկապանին թողնելով իր հաշիվների ու բախտի հետ, գնացի զբոսնելու այդ կղզում իմ քթով, որ ուներ քթի գույն: Մարդիկ, սկզբում, սարսափահար հայացք նետելով վրաս, ձևացնում էին, թե չեն տեսնում ինձ, կամ պարզապես այնպես էին պահում իրենց, ասես ես գոյություն չունեմ, կամ էլ, նայում էին իմ մարմնի միջով, ասես թափանցիկ եմ:
Ուղիղ կեսօրին, մի ոստիկան ինձ կանգնեցրեց:
— Քաղաքացի՛, — ասաց ինձ խստորեն,- դուք խախտել եք օրենքը: Հետևե՛ք ինձ:
Մարդկանց մի փոքր խումբ էր հավաքվել մեր շուրջ: Հենց այդ պահին սկսեց անձրևել: Վայրկյանների ընթացքում անձրևը լվաց նրանց քթերի ներկը, որոնք երբևէ արևի երես տեսած չլինելով` այնպես էին սպիտակել, ասես հենց նոր էին ելել լվացքից:
-Դուք ևս խախտել եք օրենքը, -ասացի ոստիկանին:- Ձեր քիթը իմից սպիտակ է:
— Ճի՛շտ է,- ասաց մի տղա, որը լրագրեր էր վաճառում: — Ոստիկանի քիթն էլ է սպիտակ: Մենք բոլորս սպիտակ քթեր ունենք:
— Աստծո՛ւ սիրուն,- սկսեց աղաչել ոստիկանը,- ես ընտանիք ունեմ, հինգ երեխա եմ պահում: Հացս մի՛ կտրեք: Հետևեցե՛ք ինձ:
— Ավելի շուտ, ի՛նձ հետևեք , — գոռացի հավաքվածներին:
— Գնա՛նք թագավորի պալատ ու ցույց տանք մեր սպիտակ քթերը:
— Գնա՛նք, — գոռաց տղեկը, ու նրա հետ գոռաց ողջ բազմությունը:
— Արդեն զզվե՛լ ենք այս սև քթերից, — բղավեց ինչ-որ մեկը:
Ու այդպես սկսվեց հեղափոխությունը Ներոնիայում. Մի քանի ժամվա ընթացքում ճանապարհները լցվեցին սպիտակ քթավոր մարդկանցով. թագավորն ու իր նախարարները փախան, պանդոկապանը երդվեց, որ միշտ, երբ գնում էր նկուղ` գինին շշերի մեջ լցնելու, քթի սև ներկը հանում էր, իսկ ոստիկանները վարձակալում էին իրենց հարևանների երեխաներին, որպեսզի ցույց տային, թե շատ երեխաներ ունեն:
Ու հիմա ես կասկածում եմ, թե չլինի՞ անսպասելի անձրևի շնորհիվ եղավ այդ ամենը, կամ այն միակ քաղաքացու շնորհիվ, որն օտարերկրացի էր ու առաջինը քաջություն ունեցավ ցույց տալու իր սպիտակ քիթը շողացող արևի տակ:
Առաջադրանք:
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք առաջադրանքը:
Ընտրե՛ք այն մտքերը, որոնք արտահայտում են պատմվածքի գաղափարը, համապատասխանում են հեղինակի ասելիքին և հիմնավորե՛ք։
Իմաստ չունի մանրուքների ետևից ընկնել, երբ կենցաղում ամեն ինչ նորմալ է։
Մարդիկ հարմարվում են գործող օրենքներին, ինչքան էլ դրանք անհեթեթ լինեն, և ոչինչ նրանց ոտքի չի կանգնեցնի։
Բավական է մի կայծ, և հրդեհ կբռնկվի։
Միշտ լինում է մեկը, ով ասում է՝ արքան մերկ է։
Բռնատիրությունը ամրագրվում է նաև անհեթեթ օրենքներով։
Մարդիկ հարմարվում են գործող օրենքներին, ինչքան էլ դրանք անհեթեթ լինեն, և ոչինչ նրանց ոտքի չի կանգնեցնի։
ես ընտրեցի այս տարբերակը քանի որ ժողովուրդը հարմարվել էր այդ օրենքի առանց մտածելու օրենքի իմաստը:
16-18.09.2021
Ավետիք Իսահակյան, Ուշինարա
Հնդկական զրույց
Արդար և իմաստուն դատավոր էր Ուշինարան: Մաքուր էին նրա բոլոր խորհուրդները և միայն մերձավորների և հեռավորների համար նվիրված:
Համեստ կյանք ուներ նա իր հոյակապ սրահներում և ճոխ սեղան ու ապաստան ամեն աղքատների և ուխտավորների համար, որ տարի բոլոր դեգերում են Գանգայի սրբազան ափերի և Հիմալայի նվիրական անտառների միջև:
***
Մի անգամ, երբ նա դահլիճում նստած կարդում էր Վեդաները, սրտապատառ ներս ընկավ մի աղավնի, որին հետապնդում էր սրաթև անգղը:
Սարսափած թռչունը նստավ դատավորի ծնկին և պաշտպանություն աղերսեց:
Անգղը հասավ նրա հետևից: Սակայն Ուշինարան պատսպարել էր արդեն մահապուրծ աղավնուն:
***
— Դատավո՛ր,— դիմեց անգղը Ուշինարային,— քաղցը վաղուց ընկճել է ինձ: Մեծ հանցանք է քաղցածի ձեռից խլել նրա սնունդը: Ետ տուր ինձ աղավնին:
Ուշինարան ձեռի շարժումով մերժեց նրա պահանջը:
— Դատավո՛ր,— շարունակեց անգղը,— դու պարտաճանաչ մարդու հռչակ ունես, սակայն ինչո՞ւ պարտքի օրենքին հակառակ ես գնում: Ինչո՞ւ ես ինձ զրկում իմ անհրաժեշտ սնունդից:
***
— Այս անօգնական, մահի սարսուռով դողդոջուն թռչունը իմ պաշտպանությանը դիմեց,— առարկեց Ուշինարան,— դո՛ւ, հզոր անգղ, մի՞թե չես տեսնում, ոը իմ առաջին պարտքն է չհանձնել ինձ հավատացող արարածին իր հոշոտող թշնամուն: Ավելի մեծ ոճիր է՝ վտանգված թույլին զրկել օգնությունից, քան թե կատարել ոճիրների ոճիրը` սպանել Բրահմինին:
— Բայց, դատավո՛ր, ամեն արարած աշխարհում ուտելով է, որ կապրի: Եթե զրկես արարածին կերակուրից, իսկույն կդադարի նրա կյանքը: Հիմա որ դու իմ ձեռքից խլում ես իմ ապրուստը, շուտով կմահանամ ես և ինձ հետ` կինս ու ձագուկներս: Աղավնուն խնայելով դու մեզ բոլորիս մահի ես մատնում:
— Դո՛ւ շատ իմաստուն ես խոսում, ո՛վ անգղ, հզոր թռչուն. բայց խոստովանիր, ի՞նչպես կարող ես ընդունել, որ թշվառ փախստականին հանձնեմ կորստի: Բնա՛վ, երբե՛ք: Քո առջև բաց են ահա մառանիս դռները: Գնա՛, ա՛ռ, ինչ որ ուզում ես` եղնիկի միս, վարազի միս: Եվ ուրիշ ինչ որ ուզում ես, ասա՛, կկատարեմ քո կամքը:
— Ոչ, դատավոր, ես ուրիշ տեսակի միս ուտելու սովորույթ չունիմ:
Բնությունից որոշված հավերժական օրենք է, որ անգղները աղավնիներ պիտի ուտեն: Տո՛ւր ինձ իմ իրավունքը:
— Ա՛նգղ,— թախանձեց Ուշինարան,— ինչ արարած, որ ենթակա է մահի սահմաններին, ուզի՛ր, ես կտամ քեզ: Միայն երբեք չեմ կարող հանձնել թշվառության մեջ ինձ ապաստանածին:
— Դատավո՛ր,— պատասխանեց անգղը,— քանի որ դու այդքա՜ն սիրում ես այդ աղավնուն,— փոխարենը տուր քո մարմնից այնքան միս, որքան կշռում է աղավնին:
— Այո՛, հիմա արդար է, և ճշմարիտ է քո կամքը,— սրտահոժար ասաց Ուշինարան,— սիրով կտամ, ո՛վ անգղ, իմ մարմնից փոխարենը:
***
Եվ հանկարծ դահլիճի ձեղունից մի կշիռ կախվեց: Ուշինարան աղավնուն դրեց մի նժարում, իսկ մյուս նժարում` իր մարմնից մի փերթ, բայց աղավնին դեռ ծանր էր կշռում: Նորից կտրեց մսի մի փերթ, և աղավնին նորից ծանր էր: Դարձյալ նորանոր փերթեր կտրեց դրեց, և սակայն աղավնին ավելի և ավելի ծանր էր կշռում:
Այն ժամանակ Ուշինարան ամբողջ իր հոշոտված մարմնով ելավ կանգնեց նժարի մեջ…
— Ես Ինդրան եմ,— ձայնեց անգղը,— տիեզերքի իշխանը, իսկ աղավնին` հուր Ագնիի ոգին: Մենք եկանք քո առաքինությունը փորձելու համար:
Հավիտենական փառքով դու զարդարեցիր քեզ, ո՛վ Ուշինարա, որովհետև քո իսկ մարմնով խղճացիր փոքրիկ աղավնուն և քո կյանքով փրկեցիր թշվառին:
Ժողովուրդների մեջ պիտի չհնանա քո անունը, և հավիտյան պիտի ապրիս դու անմահ փառքով ու փայլով, որովհետև պարտքի սրբության հավատարիմ եղար:
Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
առարկել-Խոսել չհամաձայնել,
2. Զրույցի առանձին հատվածները վերնագրիր:
Հարցազրույց իմաստունի հետ
3. Բնութագրիր Ուշինարային:
Անխելք, Իմաստուն,
4. Դուրս գրիր հիմնական ասելիքը ներկայացնող հատվածը:
Մինուճար Աղավնի
5. Այլ կերպ վերնագրիր զրույցը:
Ինքնազոր ուշինարը
6. 1-ին և 2-րդ պարբերություններում գտիր -ավոր վերջածանցն ունեցող բառերը:
Դատավոր
7. Տրված բարդ բառերի երկրորդ արմատները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Օրինակ` սրտապատառ- սրտացավ
սրաթև-Սրածև
պարտաճանաչ-Պարտադիր
նորանոր-Նորակառույց
8. Հոմանիշների բառարանի օգնությամբ գտիր տրված բառերին երկուական հոմանիշ:
Արդար-Անխարդակ, շիտակ
ճոխ-Պերճ, Շքեղ
դեգերել-Հապաղել,տնտեսել,
աղերսել-Հայցել, Խդնրել,
հռչակ-Համբավ, անուն,
թշվառ-Խեղճ, ողերմելի,
հավերժական-Հավիտենական, մշտական
փերթ-տես,կտոր,
9. Տեքստում ընդգծել հատուկ անունները:
13-15.09.2021
Գործնական քերականություն
Բառակապակցության իմաստն արտահայտիր մեկ բառով:
Թագավորական աթոռ-գահ
քաղաքամերձ բնակավայր-արվարձան
վատ լուր հաղորդող-գուժկան
ձիերի խումբ-Երամակ
հաճելի հոտ-բուրմունք
կովերի խումբ-Նախիր
ձկների խումբ-Վտառ
մեղուների խումբ-պարս
2.Փակագծերում տրվածներից ընտրիր փոխաբերական իմաստ ունեցող բառը;
Բնակատեղին հետզհետե ընկղմվեց (սև, գիշերային, ամենակուլ) խավարի մեջ:
Ձորի վրա ծիծեռնակի (կիսաքանդ, տխուր, թափուր) բույնն էր կախվել անպաշտպան:
(Տխու ր, թ խպոտ, ամպամած) երկնքից անձրևն էր մաղում շիկացած հողին:
Դու եկար սպիտակ շորերով, երբ (ձմռան, ցուրտ, վշտահար) երեկոն էր իմ սրտում:
Կանաչների միջով հևասպառ հոսում էր (լեռնային, վրդովված, վճիտ) գետակը:
3. Երկու շարքից առանձնացնել դարձվածքն ու նրա բացատրությունը:
1. Ականջին օղ անել-Խրատել
ահը սիրտն ընկնել-Վախենալ,
անվանը մուր քսել- նվաստացնել,
անդանակ մորթել-Տանջելով սպանել,
առյուծ կտրել-Խիզախել,
բռունցք թափ տալ-, Բարկանալ
արձան կտրել,-Քարանալ
բախտը ժպտալ,-Հաջողել
բառերը քամուն տալ,-հենց այնպես խեսել
բերանը բաց մնալ-զարմանալ
2. Շատախոսել, հաջողվել, տանջել, մտապահել, հիանալ, քարանալ, սպառնալ, երկյուղել, խիզախանալ, անարգել:
Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացիր նոր բառեր:
Բարձրագագաթ —Ցածրագագաթ
քաղցրաձայն —Բարձրաձայն
սահադաշտ-սառցադաշտ
օրագիր-Նամակագիր
ցատկահարթակ-թեքահարթակ
հոռետես- վատատես
գինետուն-գրատուն
գործընկեր-դասընկեր
09-13.09.2021
Ավետիք Իսահակյան Արևի մոտ
Ինչի մասին է տեքստը:
1. ընտանիքը դաժանաբար տնից դուրս էր արել փոքրիկին:
2. փոքրիկ տղան շատ էր սիրում ջերմությունը:
3. ընտանեկան սերն ու ջերմությունը ամեն ինչից կարևոր են:
4. աշխարհում շատ աղքատներ կան:
Ինչպես է դիմում տղան արևին:
1. տաք, ջերմացնող, հոգատար,
2. անուշ,
բարի, կարմիր
3. այրող,
վառ, կարմիր
4. անուշՙ լուսաշող, ժպտուն:
Տեքստում ինչ իմաստով է գործածվել ցրտի ու քամու բերանը ձգել արտահայտությունը:
1.պատժել
2. փորձության ենթարկել
3. վախեցնել
4. անուշադրության մատնել
Տեքստի 1-ին հատվածից գտիր աղքատ բառի հականիշը:
Հարուստ
Տեքստի 2-րդ հատվածից դուրս գրիր վերջածանցավոր բառերը:
Հաստատուն,ուրախություն, ճամփորդ,հաչոց
Տեքստի 1-ին հատվածից դուրս գրիր փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
09.09.2021
Խորխե Բուկայի «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»
08.09.2021
Գործնական քերականություն
1.Փոխիր տրված բառերի մուգ գրված տառերը և ստացիր նոր բառեր:
Գիրկ, տանձ, մանր,
դարագ, լոր, սարդ
2.Փակագծերում նշված բառերից ընտի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասությամ մեջ:
Երեկոյան (բառաչում,
մայում) էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:
Գառնուկը հուսահատությունից (մայում, բառաչում էր):
Մի կատաղի քամի (ճռնչաց, շառաչեց) այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:
Ծանր ու հին փայտյա դուռը (անընդհատ ճռնչում, շառաչում էր):
Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների (եռուն, եռանդուն) շրջան:
Այդ (եռանդուն, եռուն) ծերուկը զարմացնում էր բոլորին:
Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:
Արքայական (նժույգները, ձիերը) սպասում են իրենց հեծյալներին:
Քո պատմած դեպքը սովորական (հնարք, հնարանք) է,
այլ, ոչ թե իրականություն:
Տղան տարբեր (հնարք, հնարանք) է գործածում աղջկա սիրտը շահելու համար:
Գործական աշխատանք
Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել
Միմ.իանց, քվյարկություն, որդեակ, յասաման, քիմիական, հեքիաթային, ոսկե, հրական, դաստիրակություն, սենյակ, կրյա, Անդրեաս, Եղյազարյան, կյանք:
Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր:
Հայացք, հայելի, հո.ակապ, մի.ացում, ձի.արշավ, տի.եզերական, փակե.ի, կայարան, խաբե.ություն, է.ի, գնայի, բուեր, տղայի, Մարոյի:
Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):
Արծիվ, առյուծ, մռմու., մառմա., մրմրոց, փրփրել, առհամարհել, բարձ, պառկել, :
Գտիր հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:
Կիսատ-կես
հրեղեն-հուր
առվակ-առու
կաղնուտ-կաղին
կուտակել-կույտ
գծագիր-գիծ
փոշեկուլ-փոշի
բուրավետ-բույր
մամռապատ-մամուռ
Share this:
06.09.2021
Գործնական Քերականություն
Տրված բառերով, կազմել երկուական նոր բառ այնպես, որ մի
դեպքում այդ բառը լինի առաջին արմատ, մյուս դեպքում՝ երկրորդ արմատ:
Ջուր-ջրավազան, անձրևաջուր
հող-հողարջ, սևահող
տուն-տնազուրկ, անտուն
ծաղիկ-ծաղիկաբույր, արևածաղիկ
ձուկ-ձկնորս, շնաձուկ
բույս-բուսակեր, խոտաբույս
մարդ-մարդկային, անմարդկային
լույս-լսարան, արշալույս
սենյակ-սենյակամերձ, դասասենյակ
գիր-գրատուն, անգիր
03.09.2021-04.09.2021.-05.09.2021
1.
Խաղողի և հաղարջի ո՞ր մասը կվերցնես, որ ապուրը համեղ ստացվի:
աղ
2. Առաջին մասս պարիսպ է,
երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ:Ո՞ր մրգի առաջին մասը դերանուն է,
երկրորդը` թռչուն:
պատանի
3.Ի՞նչ բնակավայր է,
որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք:
յուղ
4.Դասավորեիր տառերն այնպես, որ բառ ստացվի:
նաշու, նղասե, մաիտան, նագուր, կոփիթոր, թոռա, լագդ;
Աշուն, սեղան, մատանի,
գարուն, փոթորիկ, աթոռ, գդալ,
5.Ախոյան, աղմուկ, հարկատու, սուլոց, ելակետային, անեզր, բոլորովին, անհավանական, հաղարջենի, դեղձի բառերի մեջ ի՞նչ կենդանիներ ես տեսնում:
Խոյ, մուկ, կատու, ուլ,
կետ, եզ, լոր, հավ, ավանակ, արջ, ձի:
6. Ո՞ր թվականը ունի հականիշ, որը, սակայն, թվական չէ: Կարապետ բառին նայելով քանի՞ գոյական ես տեսնում:
Վերջին
Կար, կարապ, պետ
7. Գրի ՛ր գոյականներ, որոնց առաջին կամ վերջին տառը փոխելով կստանաք թվականներ:
Մեկ-ղեկ,
Վեց-ցեց,
Երեկ-երես
յոթ-յոդ
հազար-գազար
հազար-Նազար
8. Գտի ՛ր` ինչն է մեկի մեջ մեկ, կրկինի մեջ` երկու, երեքի մեջ` ոչ մեկ:
կ
9. Ո՞ր երաժշտական գործիքի անվանումն է կազմված դերանվան կրկնությամբ և «կ» տառի հավելումով:
Դու դուկ
10. Գտի ՛ր «վերամբարձ» բառում թաքնված բառերը` առանց խախտելու տառերի հաջորդականությունը:
Բարձ, երամ,
01.09.2021-02.09.2021
Հայկական լավաշ
Բուրավետ, ախորժաբեր լավաշը հայոց հացերի արքան է, Հայաստան աշխարհի սրբազան արարչագործությունը: Նրա քաղցրությունը պայմանավորված է դարեր շարունակ այս քարքարոտ հողից արդար վաստակով հաց քամելու դժվարության հետ, ինչպես ասում են` քարից հաց են քամել: Հայաստանում լավաշ հացը հայտնի է մ.թ.ա 1-ին հազարամյակից: Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիրը: Լավաշը նուրբ, երկար, մինչև 70սմ օվալաձև հաց է, որը բնորոշ է միայն հայերին: Լավաշ թխելը հայ կանանց մենաշնորհն է: Այն թխում են մինչև 1,5մ խորության և 80սմ տրամագծով թրծված, հողի մեջ թաղված հատուկ կավե գլանաձև հարմարությունում, որը կոչվում է թոնիր: Գետնափոր կավե թոնիրը (ջեռոց, ջերմամշակման գործիք) հայկական խոհանոցի առաջին գործիքներից է:
Եթե երբևէ մասնակցեք մագաղաթի թերթեր հիշեցնող լավաշի թխման արարողությանը, կհամաձայնեք, որ այն ամենահետաքրքիր ու ամենաբարդ արարողությունն է: Գնդերը կլոր լավաշների ձևով փայտե գրտնակով գրտնակելուց հետո գցում են ձվաձև փափուկ բարձի վրա, որը կոչվում է ռաֆաթա կամ բադադ և խփում թոնրի տաք պատին: Հաշված րոպեներ հետո նրբաթերթ լավաշը պատրաստ է:
Լավաշը զուտ հայկական հաց է: Ճշմարտությունը այն է, որ լավաշը աշխարհի ամենաերկարաժամկետ պահվող հացն է (պահպանման ժամկետը 1 տարի): Լավաշը կարելի է չորացնել և շատ երկար պահել, իսկ երբ թրջում են ջրով, այն կրկին թարմանում է: Լավաշը բոլոր տոնական սեղանների պարտադիր և գլխավոր զարդն է: Հայկական խոհանոցում կան ազգային ուտեստներ, որոնք ուտում են միայն լավաշով: Չմոռանանք նաև, որ առանց լավաշի անհնար է վայելել ո՛չ պանրով բրդուճը, ո՛չ հայկական ավանդական խաշը, պանրխաշը և ո՛չ էլ անուշաբույր խորովածը:
Լավաշը ուտելիք է, լավաշը պատառաքաղ է, լավաշը անձեռոցիկ է։ Հայերը լավաշն ուտում են, լավաշով միս են բռնում, լավաշով այն փաթաթում են։
ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԼԱՎԱՇԻ ՄԱՍԻՆ
Ըստ ավանդության` հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, որը կռվի ժամանակ գերի է ընկել ասորիների թագավոր Նոսորին: Ըստ նրա պայմանի` Արամ արքան պետք է 10 օր անոթի մնա, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցի իր հետ, եթե հաղթի, ազատ կարձակվի և յուրայինների մոտ կգնա արքայավայել ընծաներով: Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց, որ ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը: Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, իսկ ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել: Արամը ստացավ իր զրահը, բայց ասաց, որ սա չի իր ամենագեղեցիկ լանջապանակը, պահանջեց մեկ ուրիշը, և ասորի բանբերները 9 օր շարունակ գնում-գալիս էին` առանց իմանալու, որ իրենց բերած լանջապանակներով ամեն օր մի նրբաթերթ հայկական հաց են հասցնում Արամ արքային:
11-րդ օրը Արամն ու Նոսորը մրցասպարեզ մտան: Նոսորին թվում էր, թե 10 օր սոված մնալով՝ Արամն ուժասպառ է եղել, սակայն հայոց արքան իրեն կայտառ էր զգում: Հայկական հացը նրան ուժ էր տվել, նա հաղթեց մրցության մեջ և տուն վերադարձավ պատվով: Վերադարձավ ու հրովարտակ արձակեց, որ այսուհետ Հայաստանում հաստ ու բազմաձև հացերի փոխարեն լավաշ թխեն: Այդ ժամանակներից ի վեր լավաշը դարձավ հայոց հացերի արքան:
Ըստ մեկ այլ ավանդության` մի հայ իշխան 20 օր բանտարկված է եղել և ոչինչ չպետք է ուտեր, որից հետո պիտի կռվեր առյուծի դեմ: Ամեն օր նրան այցելում էր իր թիկնապահը` գոտու արանքում գաղտնաբար բերելով թարմ լավաշ: Արդյունքը լինում է այն, որ իշխանը հաղթում է առյուծին: Սա վկայում է, որ լավաշը մեծ զորություն ունի հայոց համար և հայ օջախներում այն իբրև սրբազան նշխար է ընկալվում:
Աստվածների հարսանեկան լավաշի ավանդազրույցը
Ըստ հայ դիցաբանության` հայոց ռազմի աստված Վահագնի և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հարսանիքին աստվածների հայր Արամազդը Աստղիկի ուսին լավաշ է դնում: Փեսա Վահագնի տուն գնալու ճանապարհին լավաշը ընկնում է հարս Աստղիկի ուսից: Արամազդը զայրանում է ու ասում. «Հացը գետին ձգողը չի կարող կին ու մայր դառնալ»:
Այսպես Վահագնն ու Աստղիկը երբէք չեն կարողանում ամուսնանալ և մնում են հավերժական սիրահարներ:
Եվ մինչ այսօր հարսանիքի ժամանակ հայ հարսները զգույշ են քայլում, որպեսզի լավաշն իրենց ուսից չընկնի և չունենան Աստղիկի տխուր ճակատագիրը:
Կախարդական լավաշի խորհուրդը
Կախարդական լավաշի խորհուրդը գալիս է դարերի խորքից՝ մեր պապիկների ու տատիկների խրատներից, ու մեզ սովորեցնում, որ երջանկությունը աշխատանքի մեջ է: 1988 թվականին «Հեքիաթ Նաղաշ անունով տղայի և հացի մասին, որի անունն է լավաշ» հեքիաթի հիման վրա նկարահանված «Կախարդական լավաշ» մուլտֆիլմը պատմում է Նաղաշ անունով մի բարի տղայի մասին, ով ապրում էր լավաշ թխող իր մայրիկի հետ: Լավաշով է սնվում ու մեծանում նաև Նաղաշը: Բայց հայոց աշխարհում տղաները շուտ են մեծանում, մոռանում մանկական խաղերի մասին ու դառնում օգնական ծնողների համար: Նաղաշն էլ որոշում է գտնել իր «սրտի գործը» ու մոր թխած լավաշներից մեկը վերցնելով` ճանապարհ է ընկնում: Փորձությունների ու անհաջողությունների միջով անցնելով` Նաղաշը հասկանում է, որ երջանկություն կարելի է գտնել միայն հարազատ հողում:
Վերադառնում է տուն, մի լավաշաչափ հող է մաքրում քարերից, վարում է, ցանում, ջրում սեփական քրտինքով, և հողը նրան վարձահատույց է լինում ու առատ բերք պարգևում:
«Կախարդական լավաշը» մուլտֆիլմ
Հարցեր և առաջադրանքներ
Հայկական լավաշի մասին ուրիշ ինչ զրույցներ գիտես, ներկայացրու դրանք;
Առաջին հատվածի ընդգծված բառերում գտիր վերջածանցները:
Բուրավետ-ավետ
Հայոց-ոց
քաղցրություն-ություն
Քարքարոտ-ոտ
Կավե-ե
հայկական-կական
խոհանոց-ոց
Комментариев нет:
Отправить комментарий