Պատմություն- 6



Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Հին Հունաստան/պատմել էջ 61-66/

Դիտել մուլտֆիլմը՝ Հին Հունաստան

Ամփոփել-ա. ինչ գիտեի Հին Հունաստանի մասին , բ.ինչ նոր պատմություններ իմացա Հին Հունաստանի մասին,գ. ինչի մասին ավելին կուզեիր ուսումնասիրել

Առաջադրանք 2

Պատմել արխաիկ դարաշրջանի Հունաստանի մասին:

2.Տալ հետևյալ բառերի բացատրությունը. արխաիկ, պոլիս, դեմոս, պարտային ստրուկ, էվպատրիդներ, օլիգարխիա, դեմոկրատիա, տիրան, տիրանիա, գաղութ/Կազմել փոքրիկ խաչբառ/:

3.Դիտել տեսաֆիլմը «Տրոյայական պատերազմը»/Ամփոփել 15նախադասությամբ/:

Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն / էջ 67-71/

Առաջադրանք 3

Հին Սպարտան և Աթենքը

Քարտեզի միջոցով ներկայացնել Սպարտայի աշխարհագրական դիրքը:

Ներկայացնել Սպարտայում հասարակական դասերը, իրենց իրավունքները :

Պատմել Սպարտայի կառավարման համակարգի մասին:

Պատմել սպարտական բանակի նշանակության մասին:

Քարտեզի միջոցով ներկայացնել Աթենքի աշխարահագրական դիրքը:

Համեմատել Աթենքի երեք նշանավոր պետական գործիչներին:

Տալ հետևյալ հասկացությունների, բառերի բացատրությունը. հելոտներ, ծերակույտ, աշխարհաժողով, Պելոպոնեսյան միություն, փաղանգ, էկլեսիա, ստրատեգոսների խորհուրդ, օստրակիզմի իրավունք, լակոնիկ, օստրակոն:

Լրացուցիչ/ընտրել երեք թեմաներից մեկը/

1.Դիտել ֆիլմը, 15 նախադասությամբ ամփոփել: Հին Հունաստանը

2.Սպարտայում երեխաների դաստիարակությունը:

3.Հունական  յոթ իմաստուններից Սոլոնի մասին:

Առաջադրանք 1.

Մեծ  Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք:Արտաշեսյան վերջին գահակալները:

Առաջադրանք 1

Համեմատել Արտավազդ Բ-ի և Արտաշես Բ-ի գործունեությունը.

  • կառավարման թվականները
  • ներքին քաղաքականությունը
  • արտաքին քաղաքականությունը
  • ժամանակագրությունը

Պատմել/գրավոր/ Արտաշեսյան վերջին արքաների մասին:

Ներկայացնել Արտաշեսյան արքայատոհմի կործանման պատճառները:

Աղբյուրներ՝ Հայոց պատմություն, դասագիրք 6-րդ դասարան, էջ 105-111, համացանց

Առաջադրանք 2

ԱՐՏԱՎԱԶԴ Բ. ՊԱՏԻՎԸ՝ ԿՅԱՆՔԻՑ ՎԵՐ/ֆիլմ/

Ֆիլմը դիտելուց հետո գրավոր ներկայացրու

  • նոր հետաքրքիր տեղեկությունները
  • համեմատիր գրքում տեղակայված տեղեկությունների հետ
  • գրիր փոքրիկ  եզրակացություն


Առաջադրանք 1.


Արտաշիսյան արքայատոհմ/մ.թ.ա.189-մ.թ.1թթ./

1.Փորձիր սահմանել զինանշան բառի հասկացությունը:

Զինանշանը երկրի խորհրդանիշն է:

  • պատկերիր քո պատկերացրած Արտաշեսյանների զինանշանը

  • գտիր իրական զինանշանը, տուր բացատրությւոնը,ապացուցիր, որ դա հենց Արտաշեսյաններին է պատկանում:

Սա Արտաշեսյան տոհմի զինանշանն է։ Այս զինանշանը առկա է Արտաշեսյանների հատած դրամների՝ թագի վրա։ Լավագույն օրինակը պապհանվել է Տիգրան Մեծի թագի վրա։ Մեջտեղի ութաթև աստղը, որը հավանաբար արևն է, խորհրդանշումէ հավերժություն, իսկ արծիվները ուժի և իմաստության խորհրդանիշ են։

Արտաշեսյանների թագավորություն, Մեծ Հայքի 3 թագավորական հարստություններից Արտաշեսյան դինաստիայի հիմնած պետությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Գոյատևել է շուրջ 2 դար՝ մ.թ.ա. 189 — մ.թ. 1: Տարածքը կազմել է նվազագույնը 250 000 քառ. կմ (Արտաշես Բարեպաշտի գահակալման առաջին տարիներին), առավելագույնը՝ 3 000 000 քառ. կմ՝ Տիգրան Մեծի օրոք։

2.Արտաշես Առաջինի կառավարման թվականները

Արտաշես Ա Բարեպաշտ (մ.թ.ա. 189 – մ.թ.ա. 160), Հայոց թագավոր մ.թ.ա. 189 թվականից։

3.Ներկայացրու, Արտաշես Առաջինի վարչական, ռազմական, հողային բարեփոխումները, հիմնավորիր դրանց կարևորությունը:

Արտաշեսին հաջողվում է հետ գրավել տարածքները փաստորեն Արտաշես առաջինը Մեծ Հայքի թագավորության  մեջ միավորեց հայկական տարածքների մեծ մասը։ Զարեհի մահվանից հետո Արտաշես առաջինը փորձեց Մեծ Հայքին վերամիավորել նաև Ծոփքի թագավորությունը, որը սակայն չհաջողվեց։Այդ ծրագիրը հետագայում իրականացրեց Արտաշես Առաջինի թոռը՝ Տիգրան մեծը։ Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշեսը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք․ա 183-179թթ Փոքր Աիայի տարածքում հինգ փոքր պետություններ  պատերազմ էին մղում միմյանց դեմ։ Որպես տարածաշրջանի ազդեցիկ երկու ուժեր ՝ Հռոմն արևմուտքից և Մեծ Հայքն արևելքից միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքաման ընթացքում  Արտաշես Առաջինը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը՝ Պոնտոսի հաշվին՝  հեռանկարում հայկական  բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելու ծրագրով։ Նա վարում էր իր գլխավոր հակառակորդ Սելևկյան  տերությունը թուլացնելու քաղաքականություն։ Երբ Մարաստանի սատրապ Տիմարքոսն ապստամբեց Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր (Ք․ա 162-160 թթ․), Արտաշես առաջինն անմիջապես օգնեց նրան իր զորքով։ Երկրի ներքին կյանքում Արտաշես Առաջինը մեծ բարեփոխումներ կատարեց։ Նա բանակը բաժանեց չորս սահմանակալ զորավարությունների ՝ ըստ աշխարհի չորս կողմերի։ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների։ Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը։ Պետության կարևորագույն պաշտոններում Արտաշես Առաջինը նշանակեց իր մերձավորներին։ Ավագ որդի Արտավազդին (ապագա Արտավազդ Առաջին) նա նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար։ Արևմտյան  զորավարությունը տվեց մյուս որդի Տիրանին, հյուսիայինը Զարեհ անունով որդուն, հարավայինը իր դայակ Սմբատ Բագրատունուն։ Հազարապեության պաշտոնում նշանակվեց արքայորդի Վրույրը, որին պատմահայր Մովսես Խորենացին հիշատակում է որպես <<այր իմաստուն և բանաստեղծ>>: Մյուս որդուն՝ Մաժանին, արքան դարձրեց քրմապետ։ Արտաշես Առաջինի օրոք Հայաստանը մեծ զարգացում ապրեց։ Մովսես Խորենացու բնորոշմամբ՝ նրա օրոք Հայոց աշխարհում <<անմշակ հող չէր մնացել>>։ Հողային բարեփոխուման հետ են կապվում սահմանաքարերը, որոնց վրա կան արամեատառ արձանագրություններ։ Դրանցում արքան ներկայանում է Երվանդական տոհմանունով։ Այդպես Արտաշեսը հավաստում էր, որ ինքը ևս սերում է Հայկազունի Երվանդականներից։ Արտաշես Առաջինն ամրապնդեց թագավորական նախնիների պաշտամունքը, որը Հայաստանում տիրում էր դեռևս Վանի թագավորության ժամանակաշրջանում։Արտաշատում կառուցվեց Մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները։ Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի ու գետերի  վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ։

4.Փորձիր գտնել տարբերություն , նմանություն քաղաքի և մայրաքաղաքի միջև: Պատմիր նոր մայրաքաղաքի հիմնադրման մասին /քարտեզում գտիր, նշիր մայրաքաղաքը/:

Արտաշատը հիմնադրվել է Ք․ա 185 թվականին, հատակագծի կազմողն եղել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննի բալը։Նա հալածվելով Հռոմից որոշ ժամանակ ապաստան էր գտել Հայաստանում։Քաղաքում կառուցվեցին ճոխ ապարանքներ, թատրոններ և այլ շինություններ։

Քաղաք, որպես կանոն՝ գյուղի համեմատությամբ ավելի մարդաշատ ու խոշոր բնակավայր, որի բնակչությունը գերազանցապես զբաղված է ոչ գյուղատնտեսական բնագավառներում։

Մայրաքաղաք, պետության կամ վարչական միավորի (մարզի, նահանգի, գավառի և այլն) այն քաղաքը  , որտեղ գտնվում են համապետական կամ մարզային կենտրոնական իշխանությունը կամ այդ իշխանության օրենսդիր մարմինը:

5.Գնահատիր Արտաշես Առաջինի գործունեությունը որպես թագավոր:

6. Հայ հին վիպաշխարհ  էջ 68-73 կարդալ  ,տասնհինգ նախադասությամբ ամփոփիր:

Armenian_Empire_of_Tigran_II_the_Great.tif

Աղբյուրներ՝ Արտաշիսյան արքայատոհմ

՝Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը

Լեգենդներ և ավանդազրույցներ/Արտաշես Առաջին և Սաթենիկ/

Նոր Հարստության հիմնումը, Արտաշես Առաջին/տեսաֆիլմ/

РУБРИКА:ՊԱՏՄՈՒԹՅՒՆ 6

01.02.2022

Նախագիծ  (ով է մեզ համար հանճարեղ)

Հանճարեղ բառի բացատրություն

Հանճարեղ-իմաստություն պարունակող, իմաստալից  

Ինձ համար բոլոր գրողները և նկարիչները հանճարեղ մարդիկ են, բայց ես կառանձնացնեմ մի մարդու ում աշխատանքները ինձ զարմացրել են՝ Լեոնարդո Դա Վինչի: Նա եել է գյուտարար, մաթեմատիկոս, նկարիչ, քանդակագործ և այլն…

Ներկայացրու Ք.ա. 6-2-րդ դարերում Հայաստանում նշանակալից իրադարձությունները,  ժամանակագրությունը:

Գրավոր ներկայացրու Ք.ա. 6-2-րդ դարերում Հայաստանում նշանակալից իրադարձությունները,  ժամանակագրությունը:

ինչպես արդեն գիտենք, Հայկազունի արքայատոհմը նշանավորվեց պարույր Սկայորդիով, երբ նա համաձայնեց միանալ Մարաստանին և Բաբելոնին՝ ընդդեմ Ասորեստանի: Սկայորդին համաձայնել էր պայմանով, որ վերջիններս ճանաչելու էին իրեն հայոց թագավոր:

Հայկազունիները հետագայում կոչվեցին Երվանդունիներ կամ Երվանդականներ ՝ ի պատիվ Երվանդ Սակավակյացի ՝ Ք. ա. 580-570-ական թթ.: Երվանդ Սակավակյացը ուներ ժամանակի համար հզոր բանակ՝ 8000 հեծյալ զորք և 40000 հետևակ:

Երվանդ Սակավակյացին հաջորդում է հայոց ամենաիմաստուն թագավորներից մեկը՝ Տիգրան առաջինը( ըստ Խորենացու և ըստ Ստրաբոնի): Նա թագավորել է Ք. ա. 570-525 թթ.: Քանի որ Մարաստանը հաճախ էր հարձակվում Հայաստանի վրա, Տիգրան Առաջինը աջակցում է Պարսից արքա Կյուրոս մեծին, որեսզի տապալի Մարաստանը«Մարաստանը տապալելուց հետո Ք. ա. 550 թ. Կյուրոս Մեը ստեղծում է մինչ այդ գոյություն ունեցող տերություններից ամենամեծը՝ պարսկական տերությունը՝ Աքեմենյան տերությունը: Հայաստանը Կյուրոսի գլխավոր դաշնակիցն էր և հետևաբար ուներ արտոնյալ դիրք:

Ք.ա 522 թ. Աքեմենյան գահին բարձրացավ Դարեհ 1-ինը, որի իշխանությունը հայերը չէին ճանաչում: Դարեհը 5 արշավանք կազմակերպեց Հայաստան: Ք.ա 521 թ. միայն հայերը ճանաչեցին Դարեհի գերիշխանությունը: Չնայած սրա, Հայաստանում շարունակում էին իշխել Երվանդունիները, նրանք ունեին ներքին իշխանություն և հատում էին սեփական դրամը:

Գրավոր ներկայացնել տաս նոր հասկացություններ, փորձել տալ դրանց բացատրությունը:
Աքեմենյան տերություն-Պարսկական տերությունը Դարեհ-I ժամանակ:
Հարմիմնույա-Ելամերեեն բաժնում Հայաստանի անունը:
Սատրապություն-վարչական միավոր աքեմենյան տերության մեջ:
Քսենոփոն-Հույն զորավար և պատմիչ:
Հելենիզմ-Ասիայում ձևավորված մշակույթ, որը տարածվեց մակեդոնացու արշավաանքից հետո:
Գիլգամէշ-Շումերական էպոս, որի հերոսը Դրախտը փնտրում էր Հայաստանում :
Բարձր հայք-նահանգ մեծ Հայքում:
Արատտա-այդպես էին կոչում Հայաստանին հնում:
Ստրաբոն-Հույն պատմիչ
Բաբեելոն-Մակեդոնացու ստեղծած հզոր պետության մայրաքաղաքը:

Բնութագրել Տիգրան Երվանդյանին:
Տիգրան Երվանդյան ուժեղ և խելացի արքա էր, քանի որ կարողացել էր դառնալ Կյուրոս մեծի գլխավոր դաշնակիցը։ Տիգրանը նաև շատ իմաստուն էր։

Հայաստանը Աքեմենյան տերության կազմում

Ալեքսանդր Մակեդոնացի

Բնութագրել Ալեքսանդր Մակեդոնացուն:

Ալեքսանդր Մակեդոնացին ծնվել է Պելայում մ. թ. ա. 356թ.-ի հուլիսի 20 (21)-ին։  Ալեքսանդրին կրթել ու դաստիարակել է հույն փիլիսոփա Արիստոտելը, իսկ ռազմական պատրաստությունն անցել է հոր՝ Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II-ի ղեկավարությամբ: Ալեքսանդրը եղել է խելացի, խորաթափանց անձ, աչքի է ընկել համառ կամքով ու քաջությամբ: Նրա բանակը կարգապահ էր ու լավ մարզված:

Նրա գործունեությունը:

Ալեքսանդր Մակեդոնացին գահ բարձրացավ Ք.ա. 336: Նա ավարտին հասցրեց հակապարսկական պատերազմի նախապատրաստությունը: Ք.ա. 334 թ.  արքան 40–հազարանոց բանակով մուտք գործեց Ասիա: Սկսվեց նրա նշանավոր՝ Արևելյան արշավանքը: Այն տևեց շուրջ տասը տարի՝ մինչև Ք.ա. 325 թ.: Ալեքսանդրը նախ գրավեց Փոքր Ասիայի արևմուտքը, ապա՝ Փյունիկիան, Եգիպտոսը և Ասորիքը: Գլխավոր ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 331 թ. Հյուսիսային Միջագետքում՝ Գավգամելա կոչվող վայրում: Պարսկական զորքը ջախջախվեց: Ալեքսանդրը հպատակեցրեց Արևելքը՝ ընդհուպ մինչև Հնդկաստան: Պատմության մեջ նախադեպը չունեցող տերությունը միավորում էր Հունաստանից ու Մակեդոնիայից մինչև Հնդկաստան ընկած ողջ տարածքը:

Թվարկել  Հայաստան չարշավելու պատճառները:

1.      Հայաստանը գտնվում էր Աքեմենյան տիրապետության տակ:

2.      Հայերը նույնպես մասնակցել են Գավգամելայի ճակատամարտում:

3.      Կռվի ժամանակ հայերը շատ խիզախ էին:

4.      Ք. ա. 330թ. Ալեքսանդրը մի զորաբանակ ուղարկեց Հայաստան` գրավելու Սպեր գավառի ոսկու հանքերի շրջանը: Սակայն Հայաստանում մակեդոնական բանակը ջախջախվեց:

5.      Արևելյան արշավանքի ընթացքում Ալեքսանդրը շրջանցել է Մեծ Հայքը՝ խուսափելով ռազմական բախումներից։


Թվարկել Վանի աշխարհակալ տերության ստեղծման պատճառները, հետրանքները: 

Արգիշտի Iի հեռավոր արշավանքներից մեկի ժամանակ գրավեց Բաբելիոնյան: Դրանով նա երեք կողմից՝ վերցրեց Ասորեստանը: 

Պատմել չորս ծովերի տերության մասին: 

Սև ծով, Կասպից ծով, Պարսից ծոց 

 Համեմատել Արգիշտի Առաջին, Սարդուրի Երկրորդ, Ռուսա Երկրորդ արքաների գործունեությունը: 

Արգիշտի Առաջինը գրավել է Բաբելոնյանը: Դրանով նա երեք կողմից հյուսիսից, արևելքից և հարավից, աքցանի մեջ վերցրեց  Ասորեստանը:  Սարդուրի երկրորդը հարավում վերագրավեց Բաբելոնիան , ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց: 

Առջադրանք 1 Տալնորբառերիհասկացություններիբացատրությունը: Սեպագիր-արձանագրություն Թվարկել Վանի թագավորության հզորացման պատճառները  Հզորացումը կապված էր Սարդուրի I-ի հետ, նա ահջողությամբ դիմակայել է Ասորեստանի արշավանքներին: Պատմել Վանի թագավորության հիմնադրման մասին: Ք.ա. առաջ IX-Դարում ստեղծվեց և հզորացավ Վանի թագավորությունը:  Համեմատել Սարդուրի Ա, Իշպուինի, Մենուա արքաների գործունեությունը, կառավարման ժամանակաշրջանը:   Սարդուրի I-ը հայտնի է որպես Հայաստանի Հարավային շրջանների տիրակալՆա ներկայանում է որպես տիեզերքի արքա Իշպուինի օրոք հատկապես կարևոր էր ռազմական բարեփոխումները, կրոնական   բարեփոխումները,  ստեղծվեց միասնական դիցարան: Դա արձանագրվել է Մհերի դուռ ժաեռի վրա: Մենուայի Օրոք Հայկական լեռնաշխարհը միավորվում են մեկ պետության մեջ: Վանա լճի արևելքում կառուցվեց Շամիրանի ջրանցքը:    Առաջադրանք 2Դիտելֆիլմերիցմեկըպատասխանելհետևյալհարցադրումներին.10-15 նախադասությամբներկայացրուինչիմասինէրպատմումֆիլմը:Ներկայացրու ամենահետաքրքիր հատվածը:

Սիրելի սովորողներ, այս ամբողջը տեղադրել բլոգում, ավելացնել համապատասխան հղումները, ուղարկել մինչև նոյեմբերի 4-ը:

Ամփոփում

 Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը 

Առաջադրանք

Եվա Խաչատրյան «Մխիթար Սեբաստացի» կրթ. Միջին դպրոց 6-1 դասարան: Պատմություն- 6 (evakhachatryan.blogspot.com)

Հոկտեմբերի 4-10-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 2

Եվա Խաչատրյան «Մխիթար Սեբաստացի» կրթ. Միջին դպրոց 6-1 դասարան: Պատմություն- 6 (evakhachatryan.blogspot.com)

Հոկտեմբերի 10-17-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 2

Եվա Խաչատրյան «Մխիթար Սեբաստացի» կրթ. Միջին դպրոց 6-1 դասարան: Պատմություն- 6 (evakhachatryan.blogspot.com)

Հոկտեմբերի 17-23-ը

Առաջադրանք 1

Առաջադրանք 2

Եվա Խաչատրյան «Մխիթար Սեբաստացի» կրթ. Միջին դպրոց 6-1 դասարան: Պատմություն- 6 (evakhachatryan.blogspot.com)

«Ուսումնական աշուն»

Գրեթե մեկ էջի սահմանում պատմելով գրել բոլոր այն թեմաների մասին , որոնք ուսումնասիրել ենք, վերջում գրել որ թեման է առավել դուր եկել, հիմնավորել՝ ինչու:

1.Հին Եգիպտոսի աշխարհագրական դիրքը , 21-րդ դարում այդ տարածքում ինչ պետություն է ձևավորվել/ պատասխանիր այս հարցին՝ օգտվելով քարտեզից/:/Google maps,  Google Eart ծրագրերով ճամփորդել /

Եգիպտոս

2.Համեմատիր/15-20 նախադասությամբ/Հին եգիպտական մայրաքաղաք Մեմֆիսը և 21-րդ դարի Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեն:

Առաջադրանք , 6-րդ դասարան, հոկտեմբերի 17-23-ը

Մեմֆիսնն և Կհիրեն, Եգիպտոսի մայրաքաղաքն են, Մեմֆիսը Հին եգիպտոսի մայրաքաղաքն է, իսկ Կահիրեն 21-դարի սովորական եգիպտոսի մայարաքաղաքն է: Կահիրեն շատ մեծ քաղաք է Մեմֆիսի համեմատ որի բնակչությունը կազմում է 9,կես միլիոն մարդ:

3.Ովքեր էին փարավոնները:

Փարավոնները Արքաների տղաներն էին:

Եգիպտոսի հզոր արքաներից Ռամզես Երկրորդ/գրավոր փոքրիկ հետազոտություն անցկացրու անդրադառնալով  նշված կետերին, նյութդ պետք է ունենա նախաբան, ընթացք, վերջաբան, վերջաբանը ամփոփիր քո  կարծիքը հայտնելով տվյալ արքայի մասին/,

  • Գահ բարձրանալը,
  • արշավանքները,
  • հաշտության պայմանագիրը-«Հավերժ բարեկամներ»
  • մշակույթը
  • ուսումնասիրել ստորև աղբյուրներից մեկը, պատմել նոր բացահայտումների մասին

Առաջադրանք, 6-րդդասարանհեկտեմբերի 4-10-ը

Posted on 4 Հոկտեմբերի, 2021

Առաջադրանք 1

Հասարակական կյանքի կազմակերպման ձևը, շերտավորումը

1.Մարդկանց կրոնական պատկերացումները/պատմել/

Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ ), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ:

Կրոնական պաշտամունքի առարկան գերբնականն է: Պաշտամունքային գործունեության տարրերն են՝ ծեսը, կրոնական տոները, զոհաբերությունը: Կրոնական կազմակերպությունը որոշակի դավանանքի տեր մարդկանց միավորումն է: Նախնադարում կրոնական խումբը համընկել է ցեղի կամ տոհմի հետ: Դասակարգային հասարակությունում ցեղային պաշտամունքը փոխարինվել է պետականով, իսկ առանձին կրոնական միավորումները՝ եկեղեցով: էթնիկական հանրությունների ընդգրկման սահմանները նկատի ունենալով՝ կրոնը կարելի է դասակարգել. 1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ ) 2. ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, շայնիզմ ) 3. համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, մահմեդականություն):

Կրոնի ծագումը-Կրոն բխել է համաշխարհային ոգուց, անհատի ներքին ապրումներից ու պահանջներից, հանգեցվել անհատական կամ կոլեկտիվ մտածողության ( Պլատոն, Հեգել, Է. Թեյլոր, Հ. Սպենսեր, Է. Դյուրկհեյմ, Ու. Ջեմս, Զ. Ֆրեյդ):   Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ: Չկարողանալով բացատրել իրական երևույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստատել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները:  Կրոնական պատկերացումների առաջացման համար էական ազդեցություն են ունեցել նաև մարդկային հույզերն ու ապրումները (սարսափ, վախ, միայնություն, դժբախտություն): 

2.Տալ այս բառերի բացատրությունը ՝օգտվելով այս աղբյուրից:

Տոհմացեղային կամ նախնդարյան հասարակության հավատալիքներ ՝

Մոգություն-գերբնական ուժ

Կախարդություն-մոգություն

Ոգեպաշտություն-պաշտւմ են ոգիներին

Բնապաշտություն-պաշտում են բնություն, բույս, կենդանի, թռչուն և այլն

Տոտեմիզմ-հավատք կենդանիներին

Ֆետշիզմ-հավատք անշունչ առարակային

Անիմիզմ- հավատք ոգիներին

3.Հիմնավորիր կրոնի առաջացման կարևորությունը:

Առաջադրանք 2

Պետության առաջացումը

1.Հասարակության շերտավորումը, պետության առաջացումը/պատմել. էջ 16-17/

2.Ծանոթանալով այս հոդվածին՝ ընտրել մեկ հասկացությունհիմնավորել ձեր տեսակետը , ներկայացնել ձեր առաջարկած տարբերակը՝ ի՞նչ է պետությունը:

 Ի՞նչ է պետությունը
Պետությունը քաղաքակրթության հնագույն ինստիտուտներից մեկն է։
Այն առաջացել է մոտ 10000 տարի առաջ՝ Միջագետքի առաջին
հողագործական համայնքներում։ Չինաստանում զարգացած
բյուրոկրատական պետություն է գոյություն ունեցել հազարամյակների
ընթացքում։ Եվրոպայում ժամանակակից պետությունը, որն ունի հսկայական
բանակ, ուժեղ հարկային մարմիններ, կենտրոնացված բյուրոկրատիա, և որը
գերագույն լիազորություններ է իրականացնում հսկայական տարածքներում,
ունի չորս կամ հինգ հարյուրամյակների պատմություն՝ ֆրանսիական,
իսպանական և շվեդական միապետությունների ձևավորման ժամանակներից
ի վեր։ 
Գրականության մեջ չկա պետության միասնական սահմանում։
Այսպես, «Իրավունքի և պետության ընդհանուր տեսություն»
դասագրքում առաջարկվում է պետության հետևյալ սահմանումը.
1.«…հասարակության քաղաքական իշխանության որոշակի կազմակերպական
ձևորն ունի հարկադրանքի հատուկ՝ իշխող դասակարգի կամ ամբողջ
ժողովրդի կամքն ու շահերն արտահայտող ապարատ »։

Ներկայացնենք պետության մի քանի սահմանում ևս։
2.«Պետությունը կարգուկանոնի պահպանման մասնագիտացված և
կենտրոնացված ուժ է։ Պետությունը ինստիտուտ է կամ ինստիտուտների
խումբ, որոնց հիմնական խնդիրը (անկախ այլ խնդիրներից) կարգի
պահպանությունն է։ Պետությունը գոյություն ունի այնտեղ, որտեղ կարգի
պահպանման մասնագիտացված ինստիտուտները, օրինակ՝
ոստիկանությունը և դատարանը, անջատ են հասարակական կյանքի մյուս
ոլորտներից։ Հենց նրանք էլ պետությունն են»։

3.«Պետությունը սոցիալական հարաբերությունները կարգավորող
անկախ, կենտրոնացված սոցիալ-քաղաքական կազմակերպություն է։ Այն
գոյություն ունի բարդ, շերտավորված հասարակությունում, որը գտնվում է
որոշակի տարածքում և բաղկացած է երկու հիմնական շերտերից`
կառավարողներից և կառավարվողներից։ Այս երկու շերտերի
հարաբերությունները բնորոշվում են առաջինների քաղաքական
գերիշխանությամբ և երկրորդների հարկային պարտավորություններով։ Այդ
հարաբերությունները օրինականացված են հասարակության գոնե մի մասի
կողմից ընդունված գաղափարախոսությամբ, որի հիմքում փոխադարձության
սկզբունքն է»։

4.«Պետությունը մի դասակարգի կողմից մյուսին ճնշելու մեքենա է, մյուս
բոլոր դասակարգերը մի դասակարգի ենթարկելու մեքենա»։

5.«Պետությունը օրինական ուժ գործադրելու մենաշնորհ է»։

3.Համաձայն ես ներքոհիշյալ հատվածում ներկայացրած տեսակետի հետ, հիմնավորիր:

Վերոնշյալ սահմանումներից ելնելով՝ առանձնացնենք պետության
երեք հիմնական հատկանիշներ, որոնց բացակայության դեպքում, կարծում
ենք, այդ ինստիտուտն իմաստազրկվում է.
առաջին՝ պետությունը որոշակի տարածքում բնակչության
կառավարման համար իշխանության կազմակերպական ձև է,


— երկրորդ՝ հարկադրանքը պետական իշխանության հիմնական
դրսևորումն է,
— երրորդ՝ պետությունը ինստիտուտ է, որը գաղափարախոսություն է
ձևավորում և սահմանում է տվյալ հասարակությունում վարքագծի
կանոնները։
Պետությունը հնարավոր չէ դիտարկել հասարակությունից անջատ,
որի կազմակերպման ձևն էլ հենց պետությունն է։ Տարբեր հասարակական
կարգերում փոխվում է իշխանության դրսևորման (լծակների)
հարաբերակցությունը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է քաղաքական
հասարակական կարգի էական փոփոխությունների։ Այդ լծակներն առավել
ակներև է ներկայացրել ամերիկացի սոցիոլոգ և ֆուտուրոլոգ Էլվին Տոֆլերը՝
իր «Իշխանության կերպափոխումները» գրքում։ Հեղինակը գրում է.
«Իշխանությունը ամենաանթաքույց տեսքով օգտագործում է բռնությունը,
հարստությունը և գիտելիքը (ամենալայն իմաստով)՝ մարդկանց ստիպելու
համար որոշակի գործելակերպ դրսևորել»։

Քաղաքական միտքը հին աշխարհում

Քաղաքական միտքը հին աշխարհում Մարդկային քաղաքական միտքը ծնվել և ձևավորվել է անհիշելի հեռավոր անցյալում և իր զարգացման երկարատև հազարամյակներն է անցել ու հասել մեզ, հարուստ ժառանգության տեսքով: Մեզ հասած գրական ժառանգությունը ցույց է տալիս, որ արդեն մթա. IV հազարամյակում Եգիպտոսում, Բաբելոնում, Հնդկաստանում և Չինաստանում ձևավորվում էր քաղաքական միտքը, նպատակ ունենալով համակարգել հասարակության կառավարումը:

Բաբելոնյան և Եգիպտական մեզ հասած արձանագրություններում նշված է, որ հասարակական անհավասարությունը անհրաժեշտ և նպատակահարմար է, և հասարակ մահկանացուները պետք է անվերապահորեն ենթարկվեն Իշխանավորին, իսկ տիրապետողներն էլ պետք է լավ վերաբերվեն ցածր դասի մարդկանց: Բաբելոնական թագավոր Համուրապիի օրենքներում նկարագրվում է, թե ինչպիսին պետք է լինի թագավորը, որպեսզի ճիշտ կառավարի հասարակությանը: Թագավորը պետք է լինի խիստ, բայց արդարացի հայր իր բոլոր հպատակների համար, որը պետք է հոգ տանի, որ ուժեղները չնեղացնեն թույլերին, պաշտպանի կարիքավորներին, որպեսզի հասարակության մեջ արդարություն լինի:

Հին Հնդկական քաղաքական միտքը իր արտացոլումն է գտել հնդկական գրականության հնագույն հուշարձանների` վեդաների մեջ: Վեդաները 4 մասից բաղկացած կրոնափիլիսոփայական և բարոյական պատկերացումների ամբողջություն է, որում մեծ հետաքրքրություն է ներկայացնում ՌԻԳՎԵԴԱՆ, որը կրոնական հիմների ժողովածու է /մ.թ,ա.1500թ./: Այդ աշխատությունում հին հնդկական հասարակությունը բաժանվում էր 4 վարնաների /խմբերի/, դրանք էին`

1.   Բրահմաներ /բարձրագույն կրոնական խավ/,

2.   Քշատրիներ`զինվորական արիստոկրատիայի վառնա,

3.   Վայշիներ` հողագործների, արհեստավորների և առևտրականների վառնա,

4.   Շուդրաներ` ստորին վառնա:

Այս խավերից յուրաքանչյուրն իր իրավունքներն ուներ և փոփոխման ենթակա չէր: ՌԻԳՎԵԴԱՅՈՒՄ արձանագրված օրենքները աստվածային էին համարվում և մարդիկ պարտավոր են անվերապահորեն ենթարկվել:

Մեզ է հասել հին չինական կոնֆուցիականության բարոյաքաղաքական ուսմունքը, որի հեղինակն է Կոնֆուցիոսը մ.թ.ա.551-479թթ.:  Կոնֆուցիոսի քաղաքական ուսմունքի հիմքում ընկած է բարեգործության, մարդկայնության սկզբունքը: Ըստ նրա, արդարացի հասարակություն կառուցելու համար անհրաժեշտ է պաշտպանել որոշակի կանոններ և նորմաներ, որոնք վերաբերում են բոլորին և առաջին հերթին` կառավարողներին:

Կառավարման մտքի պատմության մեջ իրենց առանձնահատուկ տեղն ունեն հույն փիլիսոփաներ Պլատոնը և նրա աշակերտ` Արիստոտելը: Պլատոնը իր «Պետություն», «Օրենքներ» աշխատություններում մանրամասն քննարկման է ենթարկում պետության ծագման, դրսևորման ձևերի, նրա դերի և հիմնախնդիրների հետ կապված հարցերը: Պլատոնը փորձում էր ստեղծել իդեալական պետության մոդել, որը հիմնված է արդարության վրա: Արիստոտելը իր «Պոլիտիկա» աշխատության մեջ փորձում է վերլուծել պետական կառուցվածքի իրական ձևերը, հիմք ընդունելով գոյություն ունեցող քաղաքապետությունների փաստական նյութը: Ըստ Արիստոտելի հասարակության զարգացումը սկսվել է ընտանիքից, որոնցից հետագայում ձևավորվել են հանրույթներ, իսկ դրանցից էլ առաջացել է պետությունը: Արիստոտելի քաղաքական իդեալն այնպիսի պետությունն էր, որում միայն օրենքն է ուժ, իսկ քիչ թե շատ ընդունելին` տարբեր պետական կարգերի խառնուրդն է, որը հենված է հարուստների և աղքատների շահերի միավորման վրա: Ըստ նրա առավել խելացի և արժանապատիվ անհատներին պետք է ներգրավել պետության կառավարման մեջ: Այդպիսի ճանապարհով կարելի է հասնել երջանիկ պետության ստեղծման:

Մեզ են հասել նաև հռոմեական հայտնի պետական և քաղաքական գործիչ Մարկ Ցիցերոնի
«Պետության մասին», «Օրենքների մասին» աշխատությունները: Ցիցերոնը պնդում էր, որ օրենքները ստեղծում են պետական գործիչները հանուն քաղաքացիների բարօրության, պետության ամբողջականության, մարդկանց հանգիստ ու երջանիկ կյանքի:

1.   Լրացնել, հավելել աղյուսակը՝օգտվելով հետևյալ աղբյուրից: 

2.   Վերևում նշված աղյուսակը ներկայացնել Power Point  ծրագրով՝ նյութը ներկայացնել նկարներով, 

3.   Համաձա՞յն եք, որ անցումն արտադրող տնտեսության կարևոր նվաճում է/հիմնավորել/:

2. Դիտել տեսաֆիլմերից մեկը, կես էջի սահմանում պատմել

  • ինչի մասին էր

Տեսանյութը մի տղայի մասին էր, տղան ուզում էր գնար և տեսներ Թե ինչպես են ապրել նախնադարյան մարդիկ, իր պապիկը մի դուր բացեց , տղայի համար և նրանք ուղևորվեցին դեպի նախնադար:

  • ամենատպավորիչ հատվածը 

Որ տղան ապրում էր մի տանը որտեղ կար կախարդական դուռ, որը տանում էր նախնադար և նա դրա մասին պատկերացումել չի ունեցել::

  • ինչ  նոր բան իմացար

Հասկացա որ նրանք ափսե պատրաստում էին կավից, գթալները գերամիկական էր:

30.09.2021

Սեպտեմբերի 1-5

https://evakhachatryan.blogspot.com/p/6_12.html

Սեպտեմբերի 6-12

https://evakhachatryan.blogspot.com/p/6_12.html

Սեպտեմբերի 13-19

https://evakhachatryan.blogspot.com/p/6_12.html

Սեպտեմբերի 20-26

https://evakhachatryan.blogspot.com/p/6_12.html

15-20 նախադասությամբ ներկայացրու ամենադուր եկած, տպավորիչ թեման, հիմնավորիր՝ինչու;

Ինձ դուր եկավ օրացույց թեման:

Ինձ շատ հետաքրքրեց օրացույցի ստեղծման պատմությունը, քանի որ  ես չգիտեի օրացույցի հայրենիքը համարվում է Հին Եգիպտոսը։ Ես տեղեկություն ունեցա տարվա 12 ամիսների մասին, հասկացա նրանց անվան պատմությունը: Ես հասկացա ինչ բան է լուսնային օրացույցը, արևային օրացույցը, հասկացա նրանց տարբերությունը:

Վերջում գնահատում եք սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարած աշխատանքները, մասնակցությունը դասին, հետևիր ստորև նշված գնահատման համակարգին:

Գնահատում (10 բալանոց համակարգով)

10/10

20-17.09.2021

Նախագիծ-Օրացույց  

1.Օրացույցների ստեղծման նպատակը, արդիականությունը ժամանակակից աշխարհում, համաշխարհային օրացույցի խնդիրը, օրացույց բառը տարբեր լեզուներում, նշանակությունը

 Օրացույց, օրերը խմբավորելու եղանակ է, որ անհրաժեշտ է մարդկանց, աշխատանքը կազմակերպելու համար: Օրացույց է կոչվում նաև տեղեկատու հրատարակությունը (գրքույկի, տախտակի և այլնի ձևով), որի մեջ հերթականորեն թվարկված են տարվա բոլոր օրերը, տոներն ու հիշատակի օրերը, ինչպես և որոշ լրացուցիչ տեղեկություններ:

Ռուսերեն֊ календарь

Անգլերեն֊ calendar

Ֆրանսերեն ֊сalendrier

Իտալերեն և իսպաներեն ֊calendario

2.Օրացույցի ստեղծման պատմությունը տարբեր ժողովուրդների մոտ:

Օրացույցի հայրենիքը համարվում է Հին Եգիպտոսը։ Եգիպտական քրմերը նկատել էին, որ ամառային արևադարձի ժամանակ, ամենակարճ գիշերվան հաջորդող լուսաբացից առաջ, երկնքում երևում է Սոտիս (Սիրիուս) պայծառ աստղը, և այդ օրն էլ սկսվում էր Նեղոսի վարարումը։ Նրանք հաշվեցին և գտան, որ Սոտիսի մի երևալուց մինչև մյուսն անցնում է 365 օր։ Այդ երկար ժամանակահատվածը նրանք բաժանեցին 12 մասի, յուրաքանչյուրը՝ 30-ական օրով, իսկ մնացած 5 օրը, որպես «հավելում», զետեղեցին տարվա վերջում։ Այդպես ծնվեց մեր օրացույցի (տոմարի) նախնական տարբերակը։ Այն պարզ էր ու հարմար, բայց…

Շուտով քրմերը նկատեցին, որ 4 տարին մեկ Սոտիսն ուշանում էր 1 օրով, 8 տարին մեկ՝ ևս 1 օրով… Նրանք նորից հաշվեցին ու տեսան, որ տարին հավասար է 365 1/4 օրվա։ Տարբերությունը կարծես մեծ չէր, բայց 4 տարում 1 օր էր դառնում։ Սակայն եգիպտացիները չփոփոխեցին իրենց օրացույցը։ Շատ տարիներ անց՝ մ.թ.ա. 46 թ-ին, եգիպտական օրացույցում ուղղում մտցրեց հռոմեական կայսր Հուլիոս Կեսարը։ Հուլյան օրացույցում, ինչպես անվանեցին այդ օրացույցը, ամիսների տևողությունը միատեսակ չէր. մեկը 30 օր ուներ, մյուսը՝ 31, իսկ փետրվարը՝ ընդամենը 28։ Որպեսզի օրացույցն «առաջ չվազեր», 4 տարին մեկ հենց այս ամենակարճ ամսին սկսեցին ավելացնել 1 հավելյալ օր՝ 29 փետրվարի, և տարին անվանեցին նահանջ տարի, որն ուներ 366 օր։

3.Հայոց Նախահայկեան  օրացույցը

Հայերը մ.թ.ա. ունեցել են տոմար։ Սկզբում, հավանաբար, օգտագործել են լուսնայինը, հետագայում անցել ավելի կատարելագործված՝ արեգակնային տոմարի։ Հայոց տոմարի սկզբնավորման մասին կան միայն կցկտուր տեղեկություններ։ Ենթադրվում է, որ հայոց հին արեգակնային տոմարը շարժական էր, և դրա հետևանքով խախտվել են ոչ միայն ամիսների ու տարվա եղանակների որոշակի համապատասխանությունները, այլև, որ շատ կարևոր է, եկեղեցական տոների, ծիսակատարությունների ժամանակները։

4.Ամիսների, շաբաթների անունների առաջացման պատմությունը, նշանակությունը

Հունվարը այդպես է կոչվել ի պատիվ հռոմեական Յանուս աստծու։ Սակայն այդ անունը մեզ անցել է հունարենից, արդեն որոշ փոփոխման ենթարկվելով՝ դառնալով հունվար։

Փետրվար. Ձմռան վերջին ամիսն է։ Փետրվարը, ըստ մի բացատրության, իր անունը ստացել է հին հռոմեական չար աստված Փեբրուարիոսից։

Մարտ. Գարնան առաջին ամիսն է, տարվա առավոտը։ Օրերը սկսում են շուտ լուսանալ, ուշ մթնել։ Արթնանում է բնությունը, որը կարծես թե բախտավորություն և ուրախություն է ճառագայթում, շոյում մեր հոգին։ Սակայն այս ամսվա անունը բնավ էլ սազական չի նրան։

Ապրիլ. Անվան ծագումը գալիս է լատիներենից՝ «բացվել» բառից։ Այդ ամսին բացվում են ծառերի բողբոջները։ Ապրիլին արևը, ձյունը և անձրևը փոփոխակի են։

Մայիս. Գարնան վերջին ամիսն է, հիանալի և գեղեցիկ օրերով։ Փետրավոր ամպերև են լողում երկնքում։ Մայիս ամիսը նվիրված է հռոմեացիների Մայա (հունարեն Մայիոս) աստվածուհուն, որը համարվում էր Մերկուրիի (Հերմեսի) մայրը, Ատլանտի դուստրը։

Հունիս. Ամառվա առաջին ամիսն է։ Որոտում է կայծակը, աղմկում է անձրևը։ Պարտեզները զարդարվում են ծաղիկներով, իսկ լեռներն ու դաշտերը՝ առատ խոտով։

Հուլիս. Ամռան հրաշագեղ ամիսն է։ Վատ եղանակը հատուկ չէ նրան։ Հուլիսը այդպես է կոչվում ի պատիվ Հուլիոս Կեսարի։

Օգոստոս. Ամռան վերջին ամիսն է, ոսկե աշնան նախադուռը։ Օգոստոսն իր անունը ստացել է ի պատիվ հռոմեական Օգտավիանոս կայսեր, որը հետագայում ստացավ օգոստոս տիտղոսը (նշանակում է վսեմաշուք):

Սեպտեմբեր. Աշնան առաջին ամիսը, եզրափակվում է ամառը։ Սկսվում է ոսկե աշունը՝ պարզ ու թափանցիկ երկնքով։

Սեպտեմբերը արդեն շարունակում է հաջորդ երեք ամիսների նման պահել թվային անվանումը։ Սեպտեմբեր լատիներեն սեպտիմ՝ յոթ բառից է։

Հոկտեմբեր. Աշնան երկրորդ ամիսը։ Ավարտվում է այգեկութը։ Հոկտեմբեր լատիներեն օկտո բառից է, որը նշանակում է «ութ»։

Նոյեմբեր. Աշնան վերջին ամիսն է, երբ օրերը կարճանում են, լույսը քչանում է։ Լուսաբացն ու մթնշաղը կարծես իրար են հանդիպում ամպամած օրվա կեսին։

Լատիներեն նովեմ՝ ինը բառից է։ Սա հռոմեացիների իններորդ ամիսն է, մարտից հաշված։

Դեկտեմբեր. Ձմռան առաջին ամիսն է։ Անունը անցել է հունարենից՝ դեցեմ, այսինքն՝ «տասներորդ» բառից։

5.Տալ օրացույց, լուսնային օրացույց, արևային օրացույց, Հուլյան օրացույց, Գրիգորյան օրացույց հասկացությունների բացատրությունը

Հուլյան օրացույց

Լուսնային օրացույց֊
Սինոդիկ ամսվա միջին տևողությունը կազմում է 29,53059 օր։ Այդ պատճառով օրացուցային ամիսը պարունակում է 29 կամ 30 օր։ Լուսնային օրացույցներում տարվա տևողությունը հավասարեցվում է 12 ամսվա։ Դրան համապատասխան՝ լուսնային տարվա տևողությունը կազմում է 12 × 29,53059 = 354,36708 օր։ Օրացուցային տարում կարող է լինել 354 օր՝ սովորականտարի կամ 355 օր՝ նահանջտարի։ Օրացուցային տարվա միջին տևողության և լուսնային տարվա տևողության հավասարեցման համար անհրաժեշտ է նահանջ տարիների ներդրման համակարգ։

Արևային օրացույց֊

Արևադարձային տարվա տևողությունը կազմում է 365,24220 տարի։ Օրացուցային տարին արևային օրացույցում պետք է կազմի 365 (սովորական տարի) կամ 366 օր (նահանջ տարի)։ Օրացուցային տարվա տևողությունն արևադարձային տարվա տևողությանը մոտեցնելու համար գործում է նահանջ տարիների համակարգը։

Հուլյան օրացույցում նահանջ տարիների ներմուծումը կատարվում է յուրաքանչյուր չորս տարին մի անգամ մեկ օր ավելացնելով։ 400 տարվա ընթացքում ավելացվում է հարյուր օր, իսկ տարվա միջին տևողությունը կազմում է 365,25 օր։ Այդպես տարվա միջին տևողությունը հուլյան օրացույցում 0,00780 օրով ավել է արևադարձային տարուց, ինչը 128 տարվա ընթացքում կուտակվում է և կազմում մեկ օրվա սխալ և գարնանային արևադարձի օրը խախտվում է։

Գրիգորյան օրացույց

Գրիգորյան օրացույց֊Հուլյան տոմարի զարգացումն է գրիգորյան օրացույց (նոր տոմար)։ Այն ներմուծվել է Գրիգորիս XIII Հռոմի պապի կողմից 1582 թվականի հոկտեմբերի 15-ին՝ փոխարինելով հուլյան տոմարին (հին տոմար)։ Գրիգորիս XIII-ի իրականացրած բարեփոխումը, որ ընդունվել է կաթոլիկ երկրների մեծ մասի կողմից, բաղկացած է եղել երկու մասից.

6.Հետաքրքիր փաստեր այս թեմայի շուրջ

Ուսումնասիրվում է, և եթե ապացուցվի, մենք աշխարհի ամենահին օրացույց ունեցող ժողովուրդը կլինենք։

Գրեթե բոլոր զարգացած լեզուներով օրացույցը անվանում են Calendar:

7.Արեգակնային, ավազային  ժամացույց

Այս ժամացույցները հիմնված են այն բանի վրա, որ արևը ստվեր է նետում իրերի վրա, և նրա ուղին երկնքում նույնն է տարբեր տարիների նույն օրերին։ Ժամանակը որոշվում է թվատախտակի վրա ձողի ստվերով և հորիզոնական գծով կազմած անկյունով։ Ձողն անշարժ է և ուղղված երկրագնդի առանցքին զուգահեռ։ Արեգակնային ժամացույցները՝ կախված ձողի դիրքից, կարող են լինել հորիզոնական, ուղղահայաց կամ այլ կողմնորոշման։ Արեգակնային ժամացույցները օգտագործվում են հնագույն ժամանակներից։

Այս ժամացույցները հիմնված են այն բանի վրա, որ ճշգրտորեն չափված գետի ավազը մեկական ավազիկներով անցնում է նեղ անցքով նույն ժամանակամիջոցում։ Ընդ որում, մարդիկ արագ կռահեցին օգտագործել 2 խոռոչ՝ միացված նեղ վզիկով ավազի հոսքի համար։ Ապակե անոթի երկու կեսերը ունեին թասի տեսք և նախատեսված էին ոչ մեծ ժամանակահատվածների չափման համր, բայց ունեին թերություն. ավազի վերին խոռոչից ներքինը հոսալուց հետո ստիպված պետք էր շրջել։

Սեպտեմբերի 6-12

Առաջադրանք 1

Պատմական սկզբնաղբյուրներ-Սիրելի սովորողներ,  ժամանակի մեքենայով եկեք ճամփորդենք հին աշխարհի պատմության էջերով: Անցյալի քիչ, թե շատ ամբողջական պատկերը վերականգնելու համար պատմագետներն օգտվում են պատմական սկզբնաղբյուրներից:

1.Ինչ են ուսումնասիրում, բացահայտում, ծանոթանալ հետևյալ տեսակետին, ամփոփել մի քանի նախադասությամբ:

  • հնագետները ,
  • ազգագրագետները,
  • դրամագետները

2. Ընտրել ստորև ներկայացված ենթավերնագիրներից մեկը, օժանդակ աղբյուրներից օգտվելով ներկայացնել ձեր պատումը մեկ էջի սահմանում:

1.«Ներկայացնել, համեմատել մարդու առաջացման վարկածները»

2.«Հնագիտությունը անցյալի իմացության վարկած»

Համարվում է, որ մարդն առաջացել է կապիկից, որովհետև կա նմանություն մարդու և շիմպանզե կապիկի տեսակի միջև: Այս տեսակետը մշակվել է գիտնական Չ. Դարվինի կողմից:

Բայց մյուս կողմից էլ, դարեր շարունակ ոչ մի կապիկի տեսակ չի փոփոխվել և չի նմանվել մարդու:

Չկան ապացույցներ, որ կապիկը կարող էր այնպես զարգանալ, որ դառնար մարդ: Պարզ չէ, թե ինչ պայմաններում է դա տեղի ունեցել:

Մյուս կողմից, ըստ կրոնի, Աստված ստեղծեց մարդուն: Բայց սա գաղտնիք է մարդկության համար, ապացույցներ գտնել դժվար է: Մարդիկ Աստվածաշունչը կարդում են և հավատում են, հնարավոր չէ գտնել ապացույցներ:

Այս երկու տեսակետներն էլ վիճելի են, քանի որ երկուսն էլ չունեն որևէ հիմնովին ապացույց և շատ վեճերի և ուսումնասիրությունների առարկա են:

Վերջերս այս երկու վարկածների հետ կապված նոր մոտեցումներ են առաջ եկել: Մարդու ծագման վերաբերյալԱստվածաշնչի պատկերացումները եւ գիտությունների տվյալները չեն բացառում մեկը մյուսին: Հնարավոր է, որ մարդու արարումը կատարվել է ոչ թե միանգամից, այլ էվոլյուցիայի ճանապարհով: Աստված ստեղծել է կենդանի բջիջը, տվել է դրան զարգանալու ունակություն: Աստիճանաբար ծագել են բոլոր տեսակի բարդ օրգանիզմներն, օրինակ բույսերն ու կենդանիները,  ու, վերջում, մարդը: Դա կարող էր տևել մի քանի միլիոն տարիներ: Այսինքն, եթե համեմատում ենք այս երկու վարկածները, տեսնում ենք, որ դրանք կարելի է համաձայնեցնել, քանի որ երկուսն էլ մարդու ծագումը դիտում են որպես էվոլյուցիայի արդյունք և չեն բացառում մեկը մյուսին:

3.«Գրավոր աղբյուրներ. հավատալ, թե՝ ոչ»

4.«Ազգագարական գիտելիքները բացահայտում են անցյալը»

Սեպտեմբերի 1-5

Առաջադրանք 1

1.Երեք նախադասությամբ ներկայացրու ՝ինչու ենք ուսումնասիրում պատմությունը:

Ես ուսումնասիրում եմ պատմություն առարկան, որպեսի իմանամ հայ ժողովրդի պատմությունը:

Առաջադրանք 2

Ծանոթացում-Ինչ է պատմական ժամանակագրական սանդղակը:

Համաշխարհային պատմության առաջին խոշոր շրջափուլը Հին աշխարհի պատմությունն է: Պատմական ժամանակը ենթաբաժանվում է տարիների, տասնամյակների, դարերի, հազարամյակների: Ստեղծվել է հատուկ ժամանակագրական սանդղակ, մեկնակետ է համարվում 1 թվականը` Հիսուս  Քրիստոսի ծննդյան տարեթիվը, դրանից առաջ ընկած ժամանակահատվածը կոչվում է Քրիստոսից առաջ/Ք.ա./, իսկ հետո ընկածը` Քրիստոսից հետո/Ք.հ./: Քրիստոսից առաջ ընկած ժամանակը հաշվարկվում է յուրահատուկ ձևով՝ տարեթվերի նվազման կարգով: Ք. ա. 200 թվականից մինչև 101 թվականը Ք. ա. II դարն է, 100 թվականից մինչև 1 թվականը՝ Ք. ա. I դարը:

Փորձիր պատասխանել

մեկ դարը——100տարի է

մեկ հազարամյակը——10 դար է

մեկ տարին —365,366, օր ունի

մեկ օրը ՝—- 24 ժամ

2.Փորձիր գտնել/

22թ..-առաջին դար առաջին կես

100թ,——Առաջին դար առաջին կես————————              

 Ք.ա.150թ.—Եկրորդ դար առաջին կես——————————

151թ.———Երկրորդ դար———————               Ք.ա.400թ. Չորրորդ դար —————————

451թ.———Հինգերորդ դար————————       Ք.ա.550թ.վեցերորդդար——————————

1000թ.———տասներորդ—դար——————-     Ք.ա.854թ.իններորդդար——————————

2008թ.—քսանմեկերորդ դար———————  Ք.ա2000թ.քսաներրորդդար————————

Նախագիծ

Ճամփորդություն՝  Հորդանանի շուրջ

Ժամկետ՝  Սեպտեմբերի 10

Комментариев нет:

Отправить комментарий

Ֆլեշմոբյան խնդիր

   Եվան չորս օրը մեկ գնում է լողավազան, իսկ Տիգրանը՝ վեց օրը մեկ: Հունվարի 26-ի հանդիպումից հետո նրանք հաջորդ անգամ լողազանում երբ կհանդիպեն...