Ուսումնական աշուն-2020
նոյեմբերի 2-6
1. Ծանոթացիր, ուսումնասիրիր Լեզվաբանական ամսագրի 2-րդ համարը, կարդա քո և ընկերներիդ նյութերը: Աշնանային արձակուրդի ընթացքում դու էլ աշխատիր այդ ուղղությամբ: Ընտրիր տրվածներից մեկը կամ մի քանիսը ու աշխատիր:
Ես կարդացի ամսգրի 2-րդ համարը, ամսագրում նշված բոլոր խաղերը ինձ ծանոթ էին: Ես այդ խաղերը խաղում եմ իմ ընկերների հետ: Ես շատ եմ խաղացել <<Բառքամոցի>> խաղը: Օրինակ՝ այս շաբաթ իմ քույրիկ Նելլիի հետ ընտրել ենք առողջագիտություն բառը և ստացել ենք նոր բառեր, ահա դրանք:
Առողջագիտություն՝
տող
ող
այգի
տուն
առողջություն
նյութ
գիտ
գիտություն
առողջ
թույն
աղ
աղա
անոթ
գույն
- Քեզ ծանոթ բարբառով դու էլ ընտանիքիդ անդամների օգնությամբ կազմիր բառարան։
Գառաժ-ավտոտնակ
կռիշ-տանիք
զիբիլ-աղբ
խալի-գորգ
ծամոն-մաստակ
քելե-արի
եգուր-արի
բանալ-բացել
մայլա-փողոց
բաղջա-հողատարածք
ընգեր-ընկեր
քյալա-գլուխ
բիբար-պղպեղ
ինչղ ես-ոնց ես
փալաս-գորգ
թավաքյալի-տարօրինակ
նաղդ-կանխիկ
ճվալ-բղավել
նարդվան-աստիճան
չակուջ-մուրճ
լախանա-կաղամբ
ղփիլ-կողպեք
- Կազմիր տրամաբանական, լեզվական հարցեր, առաջադրանքներ։
Այս խաղը խմբակային խաղ է, հերթով մասնակիցները ասում են մայրաքաղաքի անուններ, ընդ որում յուրաքանչյուր մասնակից ասում է մայրաքաղաքի վերջին տառով սկսվող նոր անուն և այդպես շարունակում են մինչև որ կմնա մեկ մասնակից: Այդ մասնակիցն էլ ճանաչվում է հաղթող:
- Քեզ հետաքրքրող բառերի ու արտահայտությունների մասին ուսումնասիրիր, կարդա, ապա պատմիր, որ քո ընկերներն էլ կարդան։
Ես լսել եմ, որ ձմերուկ բառը նշանակում է՝ չմեռուկ, որը տարիների ընթացքում ձևափոխվել է և դարձել է ձմերուկ:
- Ամսագրի համար ինքդ նյութ առաջարկիր։
Ես նախորդ դասին արդեն առաջարկ արել եմ:
Комментариев нет:
Отправить комментарий