Մաթեմատիկայի ստուգատես

1.Բլոգումս բացել եմ բաժին՝ «Մաթեմատիկայի ստուգատես» էջ։
2. Գործնական աշխատանք 1-ին
Սիրելի սովորողներ,  պարզեք, թե քանի քառակուսի մետր ապակի են օգտագործել ձեր տան բոլոր պատուհանները պատրաստելիս։  Հաշվեք անհրաժեշտ ապակու ծախսը, եթե  1 քառակուսի մետր( 1 մ քառ․= 10000 սմ քառ․)  ապակին արժե 5000 դրամ։
Մեր տան ապակու չափերն են՝ 80 սմ, 40 սմ
S=40x80=3200սմ^2
Մեր տանը կա 15 հատ  այդպիսի ապակի, բոլորի մակերեսների գումարը կլինի՝
S=15x3200=48000=4, 8մ^2
Խնդիր:
Իմանալով, որ ապակու  1 քառակուսի մետր( 1 մ քառ․= 10000 սմ քառ․)   արժե 5000 դրամ, որքան կվճարես 4, 8մ^2  ապակի գնելու համար:
4,8x5000=24000դրամ:
Պատասխան՝ 24000:
Ահա տեսանյութը՝


3. Գործնական աշխատանք 2․
Գունավոր   ստվարաթղթից  կտերք 6 հավասար քառակուսի։ Այդ 6  հավասար  քառակուսիները թափանցիկ  սկոչի  օգնությամբ ամրացրեք այնպես, որ  ստանաք  որևէ տարածական մարմին։  Ի՞նչ տարածական մամին կստանանք։  Պարզեք ի՞նչ մակերեսով ստվարաթուղթ եք օգտագործել այն պատրաստելու համար։
Թղթից կտրել եմ վեց հատ քառակուսի, 10սմ կողմով, կառուցել եմ տարածական մարմին՝ խորանարդ: Յուրաքանչյուր քառակուսու մակերեսը կլինի՝
10x10=100սմ^2
Խորանարդի լիվ մակերևույթի մակերեսը կլինի՝
6x100=600սմ^2
Պատասխան՝  600սմ^2:
Ահա տեսանյութը՝

4.Գործնական աշխատանք 3
Հաշվեք որևէ  սենյակի   հատակին փռված ուղղանկյունաձև գորգի մակերսն ու  պարագիծը։
Մեր տան հյուրասենյակի գորգի  չափումներն են՝ 3մ, 6մ
Պարագիծը հաշվելու համար, բոլոր կողմերոը գումարում ենք իրար՝
P=3+3+6+6=18մ
Մակերեսը հաշվելու համար կունենանք՝
S=3x6=18մ^2
Պատասխան՝  18մ, 18մ^2:
Ահա տեսանյութը՝


Սիրելի սովորողներ, գործնական աշխատանքի արդյունքները փորձեք ներկայացնել  խնդրի ձևով  ու  ֆոտոշարքի, տեսաֆիլմի հետ մեկտեղ տեղադրեք բլոգում:

Комментариев нет:

Отправить комментарий

Ֆլեշմոբյան խնդիր

   Եվան չորս օրը մեկ գնում է լողավազան, իսկ Տիգրանը՝ վեց օրը մեկ: Հունվարի 26-ի հանդիպումից հետո նրանք հաջորդ անգամ լողազանում երբ կհանդիպեն...