Մաթեմատիկական ֆլեշմոբի-հուլիս
3մ կողմ ունեցող քառակուսի պատը հարկավոր է սալիկապատել 20 սմ կողմ ունեցող քառակուսի սալիկներով։ Առնվազն քանի՞ արկղ սալիկ է անհրաժեշտ գնել, եթե հայտնի է, որ խանութում այն վաճառվում է միայն արկղերով՝ յուրաքանչյուրում 20 սալիկ։
Լուծում:
Քառակուսի պատի երկարությունը 3 մ, մակերեսը կլինի՝
3մ=300սմ
S=300x300=90000 սմ^2
պատը հարկավոր է սալիկապատել 20 սմ կողմ ունեցող քառակուսի սալիկներով:
Մեկ սալիկի մակերեսը կլինի՝
20x20=400 սմ^2
պատը սալիկապատելու համար անհրաժեշտ է՝
90000:400= 225 սալիկ
խանութում սալիկները վաճառվում են արկղներով, ընդ որում յուրաքանչյուրում՝ 20սալիկ
225:20=11 (5 մնացորդ)
11+1=12 արկղ
Պատասխան՝ 12:
Комментариев нет:
Отправить комментарий