воскресенье, 6 сентября 2020 г.

Սեպտեմբերի մեկը բնության գրկում:

 


Ես և իմ ընտանիքի անդամները որոշեցինք սեպտեմբերի մեկը անցկացնել բնության գրկում:  Առաջինը գնացինք Շաքիի ջրվեժ, այն գտնվում է Սյունիքի մարզում, Շաքի գետի վրա, բարձրությունը 15-17 մ է: Շաքիի ջրվեժը շատ գեղեցիկ էր, ինձ շատ դուր եկավ: Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ՝ հարուստ ժայռերով և քարայրներով։ 






Հետո մենք գնացինք Խնձորեսկ գյուղ՝ Ճոճվող կամուրջի : Կամուրջը միմյանց հետ կապում է հին Խնձորեսկի երկու «ափերը»` Հին և Նոր Խնձորեսկները, որտեղից երևում են Խնձորեսկի չորս եկեղեցիները և «Ինը մանուկի» աղբյուրը։Ես չէի վախենում Ճոճվող կամուրջից, այլ հակառակը, օգնում էի մայրիկիս: Մայրիկս Ճոճվող կամուրջից շատ էր վախենում, նա աչքերը փակել էր, որ չտեսնի, թե ինչպես են մարդիկ ճոճում կամուրջը: Ճոճվող կամուրջը շատ գեղեցիկ էր,մանավանդ երբ նայում ես ներքև: 






Մենք շարունակեցինք մեր ճամփորդությունը և տեսանք նաև Տաթևի վանքը: Տաթևի վանքը, միջնադարյան վանական համալիր է Հայաստանում: Այն ինձ շատ դուր եկավ: Վանքից  շատ  գեղեցիկ տեսարան է բացվում, աննկրկնելի գեղեցկություն էր ինձ համար:



Комментариев нет:

Отправить комментарий

Ֆլեշմոբյան խնդիր

   Եվան չորս օրը մեկ գնում է լողավազան, իսկ Տիգրանը՝ վեց օրը մեկ: Հունվարի 26-ի հանդիպումից հետո նրանք հաջորդ անգամ լողազանում երբ կհանդիպեն...