բնագիտություն- 2020



Առաջադրանքներ  13.05.2020


  • Ինչ կենդանի եք պահում, գրեք, պատմեք, տեսանկարահանեք:
Չունեմ
  • Եթե կենդանի չունենք ձեր խնամքի տակ, ապա ինչ  կուզենայիք պահել և ինչու:
Ես շատ կցանկանայի ունենայի շուն, որովհետև շունը շատ բարի, խելացի և ուժեղ կենդանի է: Նա շատ է հոգ տանում և սիրում իր տիրոջը: Պաշտպանում է լավ, բարի մարդկանց:
Հարցեր և առաջադրանքներ
1.   Արդյոք կենդանիներն ունե՞ն կառուցվածքի և կենսագործունեու­թյան առանձնահատկություններ: Որո՞նք են դրանք:

Կենդանիները տարբեր չափ­ի են, կազմված են տարբեր մասերից: Բայց բոլոր կենդանիների մարմինը համաչափ է: Մարմնի մի մա­սը կամ հատվածը կարծես կրկնում է մյուսը:
2.   Ինչո՞ւմն է կենդանիների աճի և զարգացման առանձնահատկությունը:

կենդանիներն աճում են ամբողջ մարմնով և մինչև որոշակի տարիք:

3.   Կենդանիների տեղաշարժման ի՞նչ օրգաններ գիտեք:


 Կենդանիների ճնշող մասր կարող է տեղաշարժվել և կատարել տար­բեր շարժումներ: Այդ նպատակով նրանք ունեն մարմնի առանձնահատուկ մասեր, շարժվելու օրգաններ, բազմաթիվ հարմարանքներ: Փոքր կենդա­նիների մտրակները և թարթիչները, որդերի խոզանները, շատ միջատների թևերը և ոտիկները, ձկների լողակները, թռչունների թևերը և ոտքերը, կաթ­նասունների վերջույթները տեղաշարժվելու համար են:

4.   Ինչո՞վ են սնվում կենդանիները:

Կենդանիների առանձնահատկություն է նաև այն, որ նրանք սնվում են բույսերով, սնկերով կամ այլ կենդանիներով:



Հարցեր և առաջադրանքներ
1.   Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:

Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետր, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:Կենդանիներր միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գու- նավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

2.   Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:

 կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: 

3.   Ի՞նչ է ֆաունան:

 Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերր միասին անվանում են ֆաունա:

4.   Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:

Հավ-ձու, ոչխար-բուրդ, կով-կաթ, խոզ-միս:


















արցեր և առաջադրանքներ

1.     Ի՞նչ գիտեք սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասր բազմաբջիջ է: Սնկերի մարմինր կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

2.     Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:

Սնկերր մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

3.     Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:


4.     Սունկը բույս է, թե  կենդանի։ Պարզաբանե՛ք։

Սնկերը բույսեր չեն, ինչպես երկար ժամանակ ընդունված էր դրանք կոչել, քանի որ չունեն քլորոֆիլ: Սնկերը նաև կենդանիներ չեն, քանի որ չունեն ստամոքս:














Հարցեր և առաջադրանքներ


Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:

Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը:

Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
                
Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:


 Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:


Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են:








Իմ բույսերը-հեռավար ուսուցում
Մարտի 18

10.03.2020թ.
Ջերմոց լաբորատորիա

Այսօր ես գնացել եմ ջերմոց-լաբորատորիա: Այնտեղ շատ-շատ հետաքրքիր էր: Մենք  այնտեղ բազմաթիվ խաղեր խաղացինք, սովորեցինք նոր ծաղիկների անուններ: Ինձ այդ ծաղիկները ծանոթ էին, ես  արդեն դրանք տեսել էի: Այնտեղ կային շատ մորեխներ, կրիաներ, ձկներ և այլն: Ես շատ-շատ գոհ եմ, որ գնացի ջերմոց- լաբորատորիա, կցանկանայի կրկին գնալ այնտեղ, որ մնացած ծաղիկների անուններն էլ սովորեմ: 





Իմ սիրելի ուսուցչուհուն՝ ընկեր  Իվետային




Ի-Իմ բարի, խելացի                     ուսուցչուհի,

Վ-վայրկյաններն եմ հաշվում

Ե-Ես ձեր դասի համար,

Տ-Տեսնեմ ձեզ, լսեմ ձեզ,

Ա-Ախր շատ եմ սիրում ձեզ:









                

Առաջադրանքներ՝
  • Որն է կերակրի աղի և շաքարի գլխավոր հատկությունը: Որտեղ են բնության մեջ հանդիպումայդ նյութերը:

Այս երկու նյութերը սպիտակ մանրագույն բյուրեղանման հատիկներ են, երկուսն էլ մարդիկ օգտագործում են:

  • Ինչ է օսլան: Ինչպես կարելի է այն հայտնաբերել սննդամթերքի մեջ:
Խոհանոցում կա նաև սպիտակ փոշու նման մի նյութ, որն անվանում ենք օսլա: Դա մարդուն անհրաժեշտ սննդարար նյութերից է: Օսլա են պարունակում բուսական ծագման շատ մթերքներ:
Գիտե՞ս, որ բավականին հեշտ է որոշել, թե որ մթերքն է օսլա պարունակում: Եթե յոդի լուծույթի մի կաթիլ կաթեցնենք այն մթերքի վրա, որը օսլա է պարունակում, ապա յոդը դառնում է կապտամա­նուշակագույն: Նման ձևով կարելի է շատ արագ պարզել, որ, օրինակ, հացը, կարտոֆիլը օսլա են պարունակում:
  • Ինչպիսի թթուներ են հանդիպում բնության մեջ: Ինչու է անհրաժեշտ թթուների հետ զգույշ վարվել
Խոհանոցում օգտագործվող նյութերից են թթուները: Քեզ ծանոթ է կիտրոնի թթու համը: Այդպիսի համ կիտրոնին հաղորդում է նրա մեջ եղած կիտրոնաթթուն: Երբ կաթը թթվում է, առաջանում է կաթնաթթու: Չնայած շատ նյութերի մեջ թթուների պարունակությունը կարելի է ճշտել նրանց համից, սակայն կան թթուներ, որոնք վտանգավոր են և կարող են վնասել մեր մաշկը, քայքայել փայտյա իրերը, հագուստը: Խոհանոցում հանդիպող վտանգավոր թթուներից է քացախաթթուն, որը կենցաղում քացախ են անվանում: Հիշի’ր, որ չի կարելի ձեռք տալ այն տարային, որը լցված է քացախաթթվով: Քացախաթթուն մեծերը օգտագործում են քիչ քանակությամբ, հաճախ ջրով բացելուց հետո:


  • Ինչով են վտանգավոր թթվային անձրևները:
 Թթվային անձրևներից տուժում են կենդանի օրգանիզմները, քայ­քայվում են շինությունները, պատմական հուշարձանները և այլն:


Զարմանահրաշ ջուրը


Երկրի վրա ջուրն ամենուր է: Ջուր կա օդում, հողում, բույսերի ու կենդանիների մեջ, մարդու օրգանիզմում:
Ջուրը կարող Է լինել ոչ միայն հեղուկ վիճակում, այլև պինդ՝ սառույցի, ձյան, կարկուտի ձևով, և գազային՝ գոլորշի, ինչը հաճախ եք տեսել թեյնիկով ջուր եռացնելիս: Մի վիճակից մյուսին անցնելով՝ ջուրն անընդհատ շարժվում է:
Երբ արևը տաքացնում Է օվկիանոսների ջուրը, այն գոլորշիանում Է, իսկ նրանում եղած աղերը՝ ոչ: Գոլորշին վեր Է բարձրանում և օդում սառչելով՝ խտանում է, դառնում մառախուղ և ամպեր, ապա՝ անձրևի կամ ձյան տեսքով նորից ցած Է թափվում: Այս թափվող ջուրն արդեն աղի չէ’ քաղցրահամ է: Գետին թափված ջրի մի մասն էլի գոլորշիանում է, մի մասը գետերի և առվակների ձևով նորից օվկիանոսներն է հոսում, մի մասն էլ ներծծվում է հոդի մեջ՝ ստեղծելով ստորգետնյա ջրերի պաշարներ, որոնք տեղ-տեղ կարող են աղբյուրների  ձևով գետնից դուրս բխել:





  Ջերմոց լաբորատորիա  

 Ես այսօր գնացի  ջերմոց լաբորատորիա: Այնտեղ այնքան ծաղիկներ կային , որ կարծես ես ծաղիկների աշխարհում գտնվեի: Այնտեղ ես հանդիպեցի մի արտասովոր բույսի, որը կարելի էր ուտել, ես շատ զարմացա, որոշեցի համտեսել, ինձ  այդքան էլ դուր չեկավ,  կային   երեխաներ, ովքեր հավանել էին: Ջերմոցում ես տնկեցի ելակ, հուսով եմ այն մի օր բերք
 կտա: 

Բնության թանգարան

Երեքշաբթի  մենք դասարանով այցելեցինք Բնության թանգարան։ Այնտեղ ես տեսա կենդանիների չորացած մարմիններ, կմախքներ, հետաքրքիր բույսեր, օձեր, միջատներ։ Կենդանիների մի մասը գրանցված են Կարմիր գրքում։ Ես շատ հետաքրքիր բաներ իմացա այդ թանգարանից, նշեմ մի քանիսը, օրինակ՝  ես չգիտեի, որ թունավոր օձերին տարբերում են նրանց գլխի ձևով, բացի այդ  թունավոր օձերի թեփուկները ավելի խիտ են դասավորված: Մենք իմացանք, որ ցամաքային կրիաները չունեն լողակներ, իսկ ջրային կրիաները ունեն լողակներ: Բնության թանգարանում մենք իմացանք, որ սպիտակ արագիլները ապրում են մարդկանց մոտ, իսկ սև արագիլները  ապրում են միայն անտառում: Մենք տեսանք հազարից ավել միջատներ, թիթեռներ: Ես շատ զարմացա, երբ ասացին, որ ընդհանրապես  տղա կենդանիները  ավելի գեղեցիկ են, քան  աղջիկները ։ Թանգարնում մեզ կենդանիների մասին մի կին էր պատմում, իսկ մինչ այդ մենք բաժանվեցինք խմբերի: Իմ ճամփորդությունը շատ լավ անցավ։

































































ՀՀ գետերը. նախագիծ

download
Հայաստանը համեմատաբար հարուստ է ջրային պաշարներով։ Այստեղ կան մոտ 9480 գետեր, որոնցից 379-ը ունեն 10 կմ-ից ավել երկարություն, և 100-ից ավել լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը։ Դարեր շարունակ Հայաստանը կոչվել է «գետերի և լճերի երկիր»։ Երկրի տարածքի 4,7%-ը կազմում է ջուրը։
Հայաստանում ստորգետնյա ծագում ունեն ՄեծամորՇաքիԼիճք, իսկ մակերեսային ծագում՝ ԴեբեդԱղստևՀախումՄեղրի և Ողջի գետերը։
Հայաստանի հետերը հանդիսանում են Կովկասի խոշոր գետերի՝ Արաքսի և Կուրի վտակները։ Հայաստնի տարածքում ամենամեծ գետը Արաքսն է, որը հոսում է Հայաստանի և Թուրքիայի ու Իրանի սահմանով։ Նրա վտակներն ենԱխուրյանՔասախՀրազդանԱզատԱրփաՈրոտան և Ողջի գետերը։ Հյուսիս-արևելյան մասի խոշոր գետերից են Դեբեդը և Աղստևը, առավել փոքր՝ Ձորագետը և Փամբակը։
Հետևյալ աղյուսակում նշված են Հայաստանի 50 կմ-ից ավելի երկարություն ունեցող գետերը.
ԳետըԵրկարությունը Հայաստանում (կմ)
Ախուրյան186
Որոտան119
Արաքս158
Հրազդան գետ141
Արփա126
Աղստև99
Դեբեդ152
Քասաղ89
Ողջի88
Փամբակ86
Ձորագետ71
Գետիկ58
Վեդի58
Ազատ56
Արգիճի51
Նյութի հղումը  hy.wikipedia.org
Առաջադրանք՝
Ինչ գետ է հոսում քո բնակավայրում
  • ինչ խնդիրներ ունի
q
  • որտեղից է սկիզբ առնում
  • երկարությունը
  • վտակները
  • որտեղ է թափվում
  • նյութը տեղադրիր քո բլոգում:


Լրացնել բաց թողնված բառերը՝
Ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է։ — Ավստրալիան———— միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը ——Էմու ջայլամն ————է, ամենագեղեցիկը՝ ——դրախտահավ———։ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող ——Մեծ արգելախութն —————աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։
Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, —Նոր Զելանդիան, Պապուա Նոր Գվինեան և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:


2.Լրացնել բաց թողնված բառերը՝
Հարավային Ամերիկայում, որ ձևով նման է եռանկյան, ընդամենը 12 անկախ երկիր կա, նաև Գվիանան, որը պատկանում է Ֆրանսիային:
Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ, իսկ Վենասուելայում` Հուրոն գոտի վրա գտնվում է աշխարհի ամենաբարձր ջրվեժը` Անխելը, որն ունի 979 մետր բարձրություն: Մայրցամաքի ամենամեծ պետությունը Բրազիլիան   է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը Ակոնկագուան է, 6,959 մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը ՝Պատագոնիան ։ Ամենաերկար գետը Ամազոնն է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է 6.440 կիլոմետր։  Ամազոնում են գտնվում պիրանյա ձկները և հսկա ալիգատոր 

 առաջադրանք

  Կարմիր բլուր



Թեյշեբաինին շրջապատված է եղել մարտկոցավոր և աշտարակավոր՝ 3 մ հաստությամբ հզոր պաշտպանական պարսպով, որն ընդգրկել է նաև միջնաբերդը։ Վերջինս ամբողջական մոնումենտալ կառույց է՝ լայնարձակ բակով։ Երկհարկ միջնաբերդի առաջին հարկը բաղկացած է եղել ինքնուրույն պահեստախմբերից, արհեստանոցներից, գինու մառաններից (յուրաքանչյուրում՝ 700-900 լ տարողությամբ 70-80 կարաս), հացահատիկների, ձեթ և գարեջուր պատրաստելու արհեստանոցներից և այլ մթերքների պահեստներից, որոնց արտաքին պատերը ընդհանուր գծով կազմում են կառույցի ճակատային մասը։

Թեյշեբանիի բնակելի տների հատակագծեր. a, b - մենատներ, c - բազմասեկցիոն
Շինությունները հիմնականում ունեն քարե հիմքեր, որոշ շինություններ ամբողջովին կառուցված են քարից և ծառայել են որպես հարթակ երկրորդ հարկի շքեղ շինությունների՝ տաճարների, պալատական շքասենյակների համար։ Պատերը, որոնց բարձրությունը երբեմն հասնում է 8 մ-ի, շարվել են խոշոր (52x35x14 չափսի) հում աղյուսներով, կապող հատվածներում օգտագործվել են նաև այլ չափերի աղյուսներ։ Կանոնավոր հատակագծված քաղաքը բաղկացած էր սոցիալական տարբեր խմբերի պատկանող մարդկանց բնակարաններից։ Բնակելի թաղամասերը կազմված են եղել առանձին տների խմբավորումից, երկու սենյակից բաղկացած տներն առջևում ունեցել են բակ՝ օջախով, խմելու ջրի մեծ կարասով և այլն։ Խոշոր սենյակները լուսավորվել են նաև երդիկով։ Բլրի մակերևույթին համապատասխան՝ կառույցները դասավորված են աստիճանաձև և ունեցել են ելուստավոր աշտարակի տեսք։ Այս շարքում է նաև երեք բաժանմունքից բաղկացած սրբարանը։ Բնակելի սենյակներն ու հանդիսավոր դահլիճները եղել են երկրորդ հարկում։ Մասնագետներն եզրակացրել են, որ տաճարային շենքերն ունեցել են 2 տիպի դահլիճ՝ քառակուսի և ուղղանկյուն։ Քաղաքն ունի նաև ստորգետնյա ջրանցք, որը կառուցվել է Ռուսա Բ-ի կարգադրությամբ։ Թեյշեբաինին ուներ ճիշտ հատակագծված փողոցներ, որոնք համապատասխանում էին թաղամասերին ու պարունակում բնակելի շենքերի տարբեր կոմպլեքսներ։

Այս ամենը ցույց է տալիս, որ քաղաքը կառուցվել է ըստ նախօրոք մտածված հատակագծի և բնակեցվել է կառուցապատվելուց հետո միայն։ Նրա կենտրոնական մասում բնակիչներն իրենք տներ չէին շինում, այլ բնակվում էին պետության կողմից կառուցվածների մեջ։




Մեծությամբ 2-րդ աշխարհամասն է:  Նրա ազգաբնակչությունը կազմում են հարյուրավոր բնիկ ցեղեր՝ իրենց բազմազան մշակույթներով։ Աֆրիկան ամենատաք մայրցամաքն է, որտեղ 53 պետություն կա։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան, և ամենաերկար գետը՝ Նեղոսը:
Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ռնգեղջյուր, ընձուղտ, զեբր ու բորենի, կենդանիների արքան՝առյուծը և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը: Հասարակածային խոնավ անտառներում’ ջունգլիներում հազարավոր կենդանիներ ու թռչուններ կան: Գետերում ու լճերում պատսպարված են կոկորդիլոսներն ուգետաձիերը:
Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով: Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները: Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոս գետի վերին հոսանքները:


Զարմանալի փաստեր
Սահարան աշխարհի ամենամեծ անապատն է:
Նեղոսն աշխարհի ամենաերկար գետն է:
Այստեղ է գտնվել աշխարհի ամենամեծ ադամանդը:
Նեղոսյան կոկորդիլոսն աշխարհում ամենամեծն է:


Աշխարհի ամենամեծ գորտը Կամերունում է: Այն կարող է հասնել մինչև տնային կատվի չափերի և կոչվում է գողիաթ:

Բնագետիկ  TV

լրացնել բաց թողնված բառերը՝
Եվրասիա մայրցամաքն իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. —Եվրոպա—— և —Ասիա——:
Ասիայում են ապրում ամենագեղեցիկ թռչունը` ——սիրամարգը——-, և հնդկական —փիղը——:
Այս մայրցամաքում կա —84—- պետություն, որոնց թվում ամենափոքր պետությունը` ——Վատիկան——-, և ամենամեծ պետությունը` —Ռուսաստանը—————-:
Այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր գագաթը` ——Ջոմոլունգման——, և ամենախոր լիճը` —Բայկալը———:




Ամբերդում ամրոց է եղել դեռևս վաղնջական ժամանակներից: Ամբերդի տարածքում կան կիկլոպյան շինությունների մնացորդներ, իսկ մոտակայքում՝ վիշապաձկների քարակոթողներ: Ամրոցը ներկայիս տեսքով կառուցել են Կամսարական իշխանները՝ VII դարում:
Ամբերդ ամրոցը և միջնադարյան բերդաքաղաքն ընդգրկում են ընդարձակ եռանկյունաձև հրվանդան, որի երկու կողմերում հոսում են Ամբերդ և Արքաշեն գետերը, որոնք միանում են հրվանդանի ստորին հատվածում՝ բնականից ևս անառիկ դարձնելով Ամբերդը:
Հուշարձանը բաղկացած է իշխանական եռահարկ դղյակից, բերդապարիսպներից, բաղնիքից, փոքր մատուռից, եկեղեցուց, գետնուղիներից: Ամրոցի անառիկ դիրքը էլ ավելի է ամրացվել պարիսպներով և բուրգերով: Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված մեծ քանակությամբ գորգի կտորները վկայում են, որ դղյակի պատերը ծածկված են եղել գորգով:
Բերդապարիսպների բուրգերը կառուցվել են տեղանքի առանձնահատկություններից ելնելով, որոնք ճանապարհների նկատմամբ մուտքերի հաշվենկատ դիրքավորման հետ ստեղծել են պաշտպանական անառիկ մի համակարգ։ XIII դարի վերջին Վաչուտյանները դղյակի հյուսիս-արևմտյան մասում ավելացրել են մի նոր մուտք և թշնամու առաջխաղացումը արգելակելու նպատակով Արխաշանի դարպասից հյուսիս կառուցել պարիսպ, որը կտրում անցնում է բերդն ամբողջ լայնությամբ։ Արտաքուստ անմատչելի ամրոց հիշեցնող եռահարկ դղյակը տեղադրվել է բերդաքաղաքի հյուսիս–արևմտյան, ամենաբարձր և միակ մատչելի մասում և ընդգրկել մոտ 1500 քառ. մ. մակերես։ XII–XIII դարերում հյուսիսային կողմը լրացուցիչ ամրացվել է կիսաբոլոր բուրգերով հագեցված հզոր պարսպով։ Բերդամեջ նայող դղյակի հարավային ճակատի վրա պահպանվել են վերին հարկերի լուսամուտների բացվածքները։ Ապահովության համար ստորին հարկը լուսամուտներ չի ունեցել, այլ փոքրիկ մի մուտք, որը փակվել է սողնակավոր քարե դռնով։ Դղյակի հարկերը միմյանցից բաժանվել են գերանների վրա գամած տախտակներով։ Յուրաքանչյուր հարկ ունեցել է հատակագծում սեղանաձև սենյակ։
Այստեղ գործել են արհեստագործական կենտրոններ, որոնց նպատակը հայկական բանակի սպառազինության և հանդերձավորման ապահովումն է եղել:
Ամբերդի պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև մետաղյա իրեր, զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ և այլն, որոնք խիստ արժեքավոր են միջնադարյան Հայաստանի տնտեսական, ռազմական և մշակութային կյանքի հարցերի ուսումնասիրման համար։
Պարսպի մոտ, բերդաքաղաքի կենտրոնական ցածրադիր մասում է գտնվում 1026 թվականին իշխան, սպարապետ Վահրամ Պահլավունու հովանավորությամբ և Մարմաշենին շատ նման նախագծով կառուցված Վահրամաշեն եկեղեցին:
Վահրամաշեն եկեղեցին դրսից՝ ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ կառուցվածք է։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչ–թևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։ Հովհարաձև վեղարով ավարտվող, 12 նիստանի թմբուկը հենվում է ավանդատների անկյուններից բարձրացող կամարներին։ Ծածկի ծանրությունը թեթևացնելու նպատակով տանիքի տարբեր մասերում, լիցքի մեջ տեղադրվել են կավե թրծված կարասներ։ Եկեղեցու արտաքին մասի ճարտարապետական լուծումը զուսպ է, համաչափությունները՝ ներդաշնակ։ Արևելյան ճակատի վրա կան ուղղաձիգ զույգ խորշեր, մյուս ճակատները հարթ են։ Սյունափնջերով զարդարված կամարակապ մուտքը բացվում է հարավային ճակատից: Եկեղեցին ունի մի քանի արձանագրություններ, որոնցից մեկը՝ կառուցման վերաբերյալ արձանագրությունը արված է եկեղեցու ներսի հյուսիսային պատի վրա։



Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Ամբերդի լավ պահպանված բաղնիքը՝ իր օժանդակ հարմարություններով, ջրամբարներով և կաթսայատնով: Այն թաղածածկ քարե շենք է՝ փոքրիկ հանդերձարանով, համեմատաբար ընդարձակ լողասրահով, արևմտյան ծայրի կրկնահարկ բաժանմունքներով, որոնցում տեղակայված են եղել ջուր տաքացնելու կաթսան ու ջրամբարը։ Բաղնիքը կառուցվել է X-XI դարերում սրբատաշ քարերով և ընդհատակյա ջեռուցման համակարգով: Գտնվում է իշխանական դղյակի դարպասի մոտ: Բաղնիքն ունի ուղղանկյուն հատակագիծ` հաջորդաբար տեղավորված հանդերձարանով, լողասրահով և ջեռուցման համակարգով: Սենյակներից մեկի պատին նշմարվում են որմնանկարչության հետքեր: Ուշագրավ է այն, որ Ամբերդում լավ է պահպանվել նաև դղյակի ջրահեռացման համակարգը:
Իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպա և Ասիա: Բնության առումով Եվրոպայի և Ասիայի մեջ կտրուկ սահման գոյություն չունի:
Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում` Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում` Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:
Այս մայրցամաքում կա 84 պետություն, որոնց թվում ամենափոքր պետությունը` Վատիկանը, և ամենամեծ պետությունը` Ռուսաստանի Դաշնությունը: Բնությունը բազմազան է. մի մասում շոգ է, և ձմեռ չի լինում, մյուսում` շատ ցուրտ: Հյուսիսում ապրում են փոկեր, բևեռային աղվես, հյուսիսային եղջերու: Ասիայում են ապրում ամենագեղեցիկ թռչունը` սիրամարգը, և հնդկական փիղը: Այստեղ թունավոր օձերի ու կապիկների տասնյակ տեսակներ կան: Այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր գագաթը` Ջոմոլունգման, և ամենախոր լիճը` Բայկալը:
Եվրոպա
Եվրոպան փոքր աշխարհամաս է, բայց այստեղ 40-ից ավել երկիր կա` ավելի քան 700 միլիոն բնակչությամբ: Այստեղ անապատ չկա, բայց նրա լանդշաֆտը շատ բազմազան է` բարձր լեռնաշղթաներ ու սառցապատ տունդրա, ապառաժե կղզիներ ու փարթամ արոտավայրեր:Եվրոպական…
Ասիա
Ամենամեծ աշխարհամասն է: Զբաղեցնում է ցամաքի մոտ 1/3 մասը: Այնտեղ կա 48 պետություն: Ավելի շատ մարդ է ապրում, քան որևէ այլ աշխարհամասում: Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, ընդ որում Եվրասիայի կղզիների մի մասը գտնվում է Հարավային կիսագնդում, կոնտինենտալ Եվրասիայի մի մասը գտնվում է Արևելյան կիսագնդում, իսկ եզրային արևմտյան և արևելյան մասերը գտնվում են Արևմտյան կիսագնդում::



Բնագետիկ  TV



լրացնել բաց թողնված բառերը՝
Եվրասիա մայրցամաքն իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. —Եվրոպա—— և —Ասիա——:
Ասիայում են ապրում ամենագեղեցիկ թռչունը` ——սիրամարգը——-, և հնդկական —փիղը——:
Այս մայրցամաքում կա —84—- պետություն, որոնց թվում ամենափոքր պետությունը` ——Վատիկան——-, և ամենամեծ պետությունը` —Ռուսաստանը—————-:
Այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր գագաթը` ——Ջոմոլունգման——, և ամենախոր լիճը` —Բայկալը———:





Իմ սիրելի բույսը

Ծոփորի հայրենիքում՝ Բրազիլիայում, բույսը փաթաթվում֊մագլցում է ծառերի վրա, ինչպես նաև կլիմայական պայմանների պատճառով հասնում է մինչև 20 մետր բարձրության։ Ունի պտուղներ, որոնք տեղացիները օգտագործում են և շատ համեղ են։
Ծոփորի տերևներն ունեն շատ հետաքրքիր հատկություն, նրանք կարծես թե «արտասվում են», այսինքն երբ նրա խոնավությունը շատ է լինում, դրա վելցուկը տերևներն այսպես ասած վերարտադրում են. տերևի s__OQxխվում։


Ես այսօր գնացել եմ ծաղիկների լաբորատորիա: Այնտեղ շատ գեղեցիկ ծաղիկներ կային: Կարծես ես ծաղիկներ աշխարում լինեի: Լաբորատորիայում  ծաղիկները շատ հոտավետ էին  , սենյակը լցված էր անուշ բուրմունքով: Ծաղկանոցի կողքին կար սրահ, որտեղ ապրում էին բազմաթիվ կենիդանիներ, թռչուններ՝ թութակներ, ծովախոզուկներ և այլն:  Լաբորատորիայի ղեկավարը՝ ընկեր Շողիկը մեզ հետ շատ հետաքրքիր և ուսուցանող  խաղ խաղաց: Ինձ այնտեղ շատ դուր եկավ,  կցանկանայի նորից այցելել:


Комментариев нет:

Отправить комментарий

Ֆլեշմոբյան խնդիր

   Եվան չորս օրը մեկ գնում է լողավազան, իսկ Տիգրանը՝ վեց օրը մեկ: Հունվարի 26-ի հանդիպումից հետո նրանք հաջորդ անգամ լողազանում երբ կհանդիպեն...