Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը
սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ,
ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին
ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
_ Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
_ Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:
_ Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում* էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
_ Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
_ Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան* հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս Ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ գտնի դրանց պատասխանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ
1.
Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:
Ինչուիկը
տարօրինակ հարցեր էր տալիս,քանի որ նա գուլպաները
թարս էր հագել:
2.
Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:
Ինձ
համար ձանձրալի է պարապ մնալը:
3.
Փորձի՛ր այս պատմությունը պատմել թարսերես գուլպաների անունից:
Կար -չկար
մի գուլպա կա: Այն դրված էր պահարանում:Մի անգամ Ինչուիկը գտավ ինձ
և ցանկացավ հագնել ինձ, բայց ես թարս երեսով
էի: Իչուիկը խաղում էր և նա ինձ
չտեսավ, որ ես թարս էի և ինձ հագավ: Այդ
օրվանից
նրա կյանքը թարս դասավորվեց: նրա բոլոր պարզ հարցերը դարձավ
թարս հարցեր:

4.
Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:
ա. Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Դարակները սեղան ունեն որովհետև այդպես հարմար է:
բ. — Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:
Ձուկը պոչ ունի, որովհետև առանց պոչի ձուկը չի կարող լողալ:
գ. — Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Բեղերը կատու ունեն, որ
կատուներին ուտեն երկարեն:
դ. — Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում:
Ամպերը նամակ չեն գրում, որովհետև ամպը ձեռք չունի:
ե. — Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:
Մուրունքը դեմք ունի, որ կրողանախոսի, տեսնի, և լսի:
5.
Տարօրինակ հարցեր գրի՛ր ու տո՛ւր ընկերոջդ, որ պատասխանի:
Ինչու անձրևը ամպ ունի:
Ինչու
թանակը գրիչ ունի:
Ինչու ճառագայթը
արև ունի:
ԻՆչու ոտքը սեղան ունի:
Комментариев нет:
Отправить комментарий