четверг, 31 января 2019 г.

Դդմագովք


Դդումը միայն համեղ սնունդ  չէ: Շնորհիվ իր բազմաթիվ օգտակար հատկությունների՝ այն ամրապնդում է օրգանիզմն ու բուժում բազմաթիվ հիվանդություններ: Նշենք մի քանի հատկություններ.
 Դդումները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ ու օգտակար նյութեր: Դդումն ամրապնդում է իմունային համակարգը: Դդմի  գրեթե 90%-ը բաղկացած է ջրից: Դդմի սերմերը պարունակում են մի շատ օգտակար ու կարևոր նյութ՝ դդմի յուղ, որն էլ օգտագործվում է կոսմետոլոգիայում որպես շիճուկ՝ դեմքի և պարանոցի մաշկի համար: Դդումն, առհասարակ, երիտասարդությունը պահպանելու հիանալի միջոց է:
Նաև այս նարնջագույն պտուղը պարունակում է քիչ քանակությամբ նատրիում և մեծ քանակությամբ կալիում, ինչն օգնում է պահպանել կազմվածքը:
 Դդումները պարունակում են մեծ քանակությամբ ցինկ, ինչն էլ կանխում է ոսկորների փխրունությունը: Բացի այդ, դրանք օգնում են նաև մեղմացնել ցավերը հոդերի հիվանդությունների դեպքում:  Դդմի յուղն օժտված է ուժեղ վերականգնող հատկությամբ և նպաստում է վերքերի ու քերծվածքների արագ ապաքինմանը, իսկ դդումով ապուրն անչափ օգտակար է անգինայի ու գրիպի դեպքում, քանի որ պարունակում է խորխաբեր նյութեր: Դդմի սերմերը կարգավորում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը շաքարային դիաբետի դեպքում:
 
Եվ վերջապես՝ դդումը պարզապես անչափ համեղ մթերք է:


Комментариев нет:

Отправить комментарий

Ֆլեշմոբյան խնդիր

   Եվան չորս օրը մեկ գնում է լողավազան, իսկ Տիգրանը՝ վեց օրը մեկ: Հունվարի 26-ի հանդիպումից հետո նրանք հաջորդ անգամ լողազանում երբ կհանդիպեն...