четверг, 31 января 2019 г.

Դդմագովք


Դդումը միայն համեղ սնունդ  չէ: Շնորհիվ իր բազմաթիվ օգտակար հատկությունների՝ այն ամրապնդում է օրգանիզմն ու բուժում բազմաթիվ հիվանդություններ: Նշենք մի քանի հատկություններ.
 Դդումները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ ու օգտակար նյութեր: Դդումն ամրապնդում է իմունային համակարգը: Դդմի  գրեթե 90%-ը բաղկացած է ջրից: Դդմի սերմերը պարունակում են մի շատ օգտակար ու կարևոր նյութ՝ դդմի յուղ, որն էլ օգտագործվում է կոսմետոլոգիայում որպես շիճուկ՝ դեմքի և պարանոցի մաշկի համար: Դդումն, առհասարակ, երիտասարդությունը պահպանելու հիանալի միջոց է:
Նաև այս նարնջագույն պտուղը պարունակում է քիչ քանակությամբ նատրիում և մեծ քանակությամբ կալիում, ինչն օգնում է պահպանել կազմվածքը:
 Դդումները պարունակում են մեծ քանակությամբ ցինկ, ինչն էլ կանխում է ոսկորների փխրունությունը: Բացի այդ, դրանք օգնում են նաև մեղմացնել ցավերը հոդերի հիվանդությունների դեպքում:  Դդմի յուղն օժտված է ուժեղ վերականգնող հատկությամբ և նպաստում է վերքերի ու քերծվածքների արագ ապաքինմանը, իսկ դդումով ապուրն անչափ օգտակար է անգինայի ու գրիպի դեպքում, քանի որ պարունակում է խորխաբեր նյութեր: Դդմի սերմերը կարգավորում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը շաքարային դիաբետի դեպքում:
 
Եվ վերջապես՝ դդումը պարզապես անչափ համեղ մթերք է:


четверг, 24 января 2019 г.

Ճամփորդություն դեպի գեղասահք

Մենք  գնացինք Իրինա Ռադնինայի գեղասահքի  մարզադպրոց: Մենք հանդերձարանում  հաքնվեցինք, և հաքանք  ինքնուրյուն   չմուշկները:
Ես  կարողանում  էի վարել  ես  միքանիսին  օգնեցի, և   սովորեցրեցի  վարել:
Այնտող իմ  ընկերներին ցույց  տվեցի  միքանի  ելեմենտ  օրինակ պիրիգիտնո,
աքսել, սալխվ, տուլուպ, ֆլիպ, լուց,  դուպել, և  լիքը  ելեմենտ:  Կուզեյի  նորից
գնալ   Իրինա Ռադնինայի գեղասահքի  մարզադպրոց: 

четверг, 17 января 2019 г.

ճամփորդություն դեպի Ջրվեժ

Այսօր ես գնացել  եմ  ճամփորդության դեպի Ջրվեժ:  Այնտեղ  շատ  լավ  անցավ:   Ջրվեժի  արգելոցում  իսկական   ձմեռ  էր, ձյունը լի  ու լի  էր:
Մենք  սահեցինք,  պատրաստեցինք  ձնեմարդ  և  խաղացինք  ձնագնդիկ,  ափսոս  դահուկ  չքշեցինք: Այնտեղ  շատ  ցուրտ  էր,  ես շատ   էի  մրսում:  Ես   տեսա  այնտեղ
մի շուն,  ճիշտ   Է    ես  մի    քիչ  վախեցա,  բայց    նա էլ   միացավ մեզ  և   բոլորս  միասին  խաղացինք:  Կուզեյի  նորից  ճամփորդել  դեպի  ձյունառատ  Ջրվեժ:

среда, 16 января 2019 г.

Գեղասահքի մասին

Գեղասահքը բազմապիսի սահաձևերի կատարումով կորագծերով գեղարվեստական սահքն է սառույցի վրա: Ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված են գեղասահքի 4 տեսակներ՝ տղամարդկանց, կանանց մենասահքեր, զուգասահքեր և մարզական պարեր: Մրցումների ժամանակ երաժշտության ուղեկցությամբ գեղասահորդները կատարում են պարտադիր և կամավոր ծրագրեր:
Գեղասահքի չմուշկները պողպատե շեղբաձև 2 սահուկներ են, որոնք մետաղե հարթ թիթեղիկներով ամրացված են սահքակոշիկներին: Գեղասահորդները 1 կամ 2 չմուշկներով կատարում են վարժություններ՝ բազմապիսի պտույտներ, թռիչքներ ու վայրէջքներ: Զուգասահքի մարզազույգը կատարում է նաև նեցուկներ, վերնետումներ, համատեղ և համաժամանակյա թռիչքներ ու պտույտներ:
Մարզական պարերը նման են զուգասահքին, որտեղ զույգը սահում է երաժշտության տակ, սակայն, ի տարբերություն գեղասահքի մյուս ձևերի, մարզական պարերում բացակայում են թռիչքները, զույգի երկարատև անջատ պարը և այլ տարրեր: Գեղասահորդների ելույթները գնահատվում են 1–6 միավորներով՝  կատարման տեխնիկայի և արտիստականության համար: Մարզիկների գրաված տեղերը որոշվում են նրանց հավաքած միավորների ընդհանուր գումարի արդյունքներով:

понедельник, 14 января 2019 г.

Լեռնադահուկային սպորտ

Ձմեռային մարզաձևերի մրցումներն անցկացվում են սառույցի և ձյան վրա: Դրանցից ամենամեծ տարածում են գտել գեղասահքը, չմշկավազքը, տափօղակով հոկեյը, դահուկավազքը, դահուկացատկը, բիաթլոնը, սահնակային, ղեկասահնակային (բոբսլեյ), լեռնադահուկային մարզաձևերը և այլն: 
Ձմեռային մարզաձևերի գլխավոր մրցումները Ձմեռային օլիմպիական խաղերն են, որոնք անցկացվում են 4 տարին մեկ: Առաջին Ձմեռային օլիմպիական խաղերը տեղի են ունեցել 1924 թ-ին` Ֆրանսիայի Շամոն քաղաքում:
 

воскресенье, 13 января 2019 г.

Պատրաստվում եմ Մարզական ստուգատեսին

Հունվարի 11-ին  ես և իմ ավագ ընկերները՝ Միջին դպրոցի մի խումբ սովորողներ, գնացինք Իրինա Ռոդնիանայի անվան մարզադպրոց: Այնտեղ ես երեխաներին  օգնեցի, որ չընկնեն սառույցի վրա և մի քանի հնարքներ ցույց տվեցի: Ես շատ ուրախ էի, քանի որ մեկ ժամով դարձել է մարզիչ Եվա:



Առակներ

среда, 9 января 2019 г.

Առակ

պատգամ-խորհուրդ
անհաշտ-կռվարար
ընծա-նվեր
հաստատել- Մի բան իբրև ստույգ՝ ուղիղ ընդունել, հավանություն տալ:
հալածել-Հետապնդել
վտարել- հեռացնել

понедельник, 7 января 2019 г.

Հեքիաթ

-Երանի՜ հիմա գարուն լիներ: Ես իմ քույր ու եղբայրներից չէի բաժանվի, իսկ հիմա, ով գիտի, քամին ինձ ուր կտանի:
Նա այնքան տխուր էր, որ սկսեց լաց լինել: Տերևները հարցրեցին թե ինչու է լաց լինում: Տերևը պատմեց ամեն ինչ իրեն շրջապատող տերևներին: Նրանք փորձում էին սփոփել նրան ասելով.
-Լաց մի՛ եղիր,ամեն ինչ լավ կլինի,եթե մենք միասին ու ուժեղ մնանք:
Տերևը լսելով այդ խոսքերը մի քիչ հանգստացավ:Անցան օրեր և մայր ծառի մյուս տերևներներն էլ խարմրեցին ու կնճռոտվեցին:Նրանք հասկացան, որ շուտով հրաժեշտ են տալու մայր ծառին:
Մութ գիշեր էր:Հանկարծ քամի փչեց և Տերևը պեկվելով ծառից ընկավ ընկավ գետնին:Նա լաց էր լինում,բայց նրան տերևները չէին կարողանում օգնել:Առավոտյան մի քանի տերևներ էլ թափվեցին:
Մի քանի օրվա ընթացքում բոլոր տերևները պեկվեցին մայր ծառից:
Արդեն ուշ գիշեր էր:Տերևներն իրար վրա ընկած սրթսրթում էին սառը քամուց: Նրանք կորցրել էին իրենց հույսը: Հանկարծ մի աղջնակ մոտեցավ և տերևներին դնելով փոքրիկ արկղիկի մեջ տարավ տուն: Նա բացեց մի հաստափոր, նկարազարդ գիրք և բոլորին շարեց գրքի թերթերի արանքում: Տերևներն իրենց շատ լավ էին զգում, որովհետև աղջնակը հաճախ էր բացում այդ գիրքը և թերթելով էջերը` խնամում տերևներին:

Հեքիաթ

Խնձորենու վրադեղնել էր առաջին տերևը: Գարնանը առաջինը նա էր բողբոջից դորս եկել և հիացել իր անթիվ քույր ու եղբայր տերևնեևի լույս աշխարհ գալով: Նա հիշում էր թե ինչպես էին նրանք գուրգուրում մայր ծառի մյուս բալիկներին` կարմրաթուշ խնձորներին: Այժմ նա խամրել և կնճռոտվել էր ու տխուր մտածում էր:

Առակներ

– Իմ ներսում պայքար է ընթանում: Դա սարսափելի մի պայքար է երկու գայլերի միջև:
Մի գայլն իսկական հրեշ է: Նա իրենից ներկայացնում է չարը, նախանձը, խանդը, եսասիրությունը, գոռոզությունը և սուտը: Իսկ մյուսը լավն է, նա ներկայացնում է բարին, խաղաղությունը, սերը, հույսը, ճշմարտությունը, բարությունը և հավատարմությունը:
Ծերունին վեր կացավ և հեռանալով ասաց.
– Այդպիսի պայքար գնում է նաև քո ներսում:
Թոռնիկը, որը մինչև հոգու խորքը հուզվել էր պապի խոսքերից, մի պահ մտածեց ու վազեց պապիկի հետևից:
-Պապիկ, իսկ ո՞ր գայլն է հաղթում:
Ծերունին շրջվեց, թեթևակի ժպտաց և պատասխանեց.
-Միշտ հաղթում է այն գայլը, որին դու կերակրում ես:

Ֆլեշմոբյան խնդիր

   Եվան չորս օրը մեկ գնում է լողավազան, իսկ Տիգրանը՝ վեց օրը մեկ: Հունվարի 26-ի հանդիպումից հետո նրանք հաջորդ անգամ լողազանում երբ կհանդիպեն...