вторник, 28 мая 2019 г.

Ամենա-ամենա զարմանալի մոլորակը

                                                       Ամենա-ամենա մոլորակը

Կար-չկար մի գեղեցիկ աղջիկ կար: Նրա անունը Եվա էր:  Նա շատ հետաքրքրասեր  աղջիկ էր: Միշտ երազում էր տեսնել տիեզերքի  ամենա-ամենա զարմանալի մոլորակը:
Մի անգամ, գիշերը, երբ նայում էր աստղերին, նա խնդրեց լուսինին, որ իրեն տանի այլ  մոլորակ՝ ամենազարմանալի մոլորակը:
Եվան աչքերը փակեց, հաշվեց մինչև տասը, արագ պտույտ արեց և թռավ տիեզերք: Նա շրջում էր մոլորակներով մեկ  և ուզում էր հասկանալ, ո՞րն է ամենազարմանալի մոլորակը: Նա շրջեց և գտավ մի մոլորակ,  այդ մոլորակը ամբողջովին  կանաչապատ էր: Այնտեղ շատ երեխաներ կային,  մի մասը  երեխաներից   լողում էր, մյուս մասը՝  հեծանիվ վարում, և   մի քանիսն էլ՝ աշխատում էին համակարգիչներով, իսկ մեծերը  շատ բարի և խելացի մարդիկ էին : Եվան շատ էր ուզում հասկանալ, թե ո՞ր մոլորակում է հայտնվել, որտե՞ղ է ինքը, ինչո՞ւ են այդքան շատ երեխաներ: Շրջելով նա տեսավ մի վահանակ, որի վրա մեծ տառերով  գրված էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:  Նա շատ ուրախացավ  և  գնաց   իր ընկերների մոտ,  իր ամենա-ամենա մոլորակում:

понедельник, 27 мая 2019 г.

Մանչուկը ու նրա ընկերը

Կար-չկար մի աղքատ ընտանիք: Նրանց հարևանությամբ ապրում էր շատ հարուստ ընտանիք: Աղքատ ընտանիքի փոքր տղան սովորում էր դպրոցում:  Դպրոցում նրան
բոլորը ծաղրում էին, քանի որ նա դպրոց էր գալիս պատառոտված և մաշված շորերով:
Դասարան եկավ նորեկ մի տղա: Նրա աչքերից երևում էր, որ նա ընկերասեր է:
Նրա անունը Մանչուկ էր: Մանչուկը արագ ընկերացավ աղքատ տղայի հետ, և նույնիսկ
անվանում էր աենա-ամենա: Բայց այդ երկուսի վրա բոլորը ծաղրում էին, քանի որ
դասարանում կար այն տղան, որը ապրում էր աղքատ  տղայի հարևանությամբ և նա
շատ հարուստ էր: Համադասարանցիները  հենց այդ տղային են անվանում Ամենա-ամենա:
Շուտով եկավ քնությունների օրը: Ամենաառաջինը վերջացրեց աղքատ տղան, իսկ ամենավերջինը հարուստ տղան և նրա ընկերները: Հջորդ օրը ասեցին քնությունների
պատասխանները: Ամենալավը գրեր էր  աղքատ տղան և նրա միակ ընկերը: Բոլոր ուսուցիչները գովում էին աղքատ տղային և իր ընկեր՝ Մանչուկին, և նույնիսկ անվանեցին ամենա-ամենա:

вторник, 14 мая 2019 г.

Հետաքրքիր պահ

Այսօր ես և մեր դասարանցի Նորիկը մասնակցել ենք կլոր սեղանի:
Մենք այնտեղ պատմեցինք մեր բլոգների մասին, թե ինչպե՞ս ենք այն օգտագործում:
Ես մի պահ ամանչում էի խոսալուց, բայց հետո սովորեցի և էլ չվախեցա:
Այնտեղ բոլորը ինձ էին լսում: Ես մտածում էի, թե ես երազում էի,
բայց ես գիտեի, որ դա իրականություն էր:
Ես գոհ եմ, որ մասնակցեցի և ներկայացա իմ կյանքում առաջին կլոր սեղանին:

понедельник, 13 мая 2019 г.

Իմ մասին

Ես Եվա Խաչատրյանն եմ: Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում:
Ես շատ զբաղված աղջիկ եմ: Հաճախում եմ մարմնամարզության, գեղասահքի,  խորիոգրաֆիայի, պարի խմբակներ:  Ազատ ժամանակ սիրում եմ ընթերցել ընկերներիս  բլոգների նյութերը: Սիրում եմ ճամփորդել, երգել, պարել: Երազում եմ հաղթանակների մասին ցանկացած սպորտաձևում:









пятница, 10 мая 2019 г.

Ճամփորդության մասին

Այսօր ես գնացել էի ճամփորդության, այնտեղ շատ լավ անցավ: Այս անգամ ներկայացումը մնացած բոլորից տարբերվում էր, քանր որ  այնտեղ դերասաններ չկային,այլ՝ հատուկ սարքի միջոցով դիտում էինք մուլտֆիլմ:Միայն այն դուր չեկավ, որ ռուսերեն էր:Կցանկանայի հայերեն լիներ,որ ավելի մատչելի ու հետաքրքիր լիներ ինձ համար:

Ռադիոնյութեր

Բադիկներ-ռադիոնյութ

Տիզ-Տիզ-ակլատիզ


Զատիկի մասին


Համով ուտեստ տիար Բլեյանի համար

вторник, 7 мая 2019 г.

Առաջադրանք

Երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն, հարյուր:

Իմ հայրիկը երեսուն տարեկան է :
Իմ քույրիկը դառնում է երեսուն տարեկան:
Ես շուտով կդառնամ երեսուն տարեկան:
Իմ մորաքույրը մեկ տարուց կդառնա քառասուն տարեկան:
Իմ պայուսակում կա քառասուն հատ գիրք:
Ես կարդացել եմ քառասուն հատ գիրք:
Ես հիսուն օրից կգնամ Իտալիա:
Իմ ծննդյան տոնի արթիվ իմ մայրիկը ինձ նվիրեց հիսուն հատ կոնֆետ:
Մեր դասարանի Արմանը կերել է հիսուն հատ բրդուջ:
Ես կարող եմ կարել հիսուն հատ համազգեստ:
Ես գնում եմ առնելու վաթսուն հատ ժամացույց:
Իմ պապիկի մայրիկը դառնում է յոթանասուն տարեկան:
Ես նստած եմ յոթանասուներորդ սեղանի: մոտ
Եթե իմ մայրիկը ինձ նվիրի երեք հատ մատիտ, ապա ինձ մոտ կլինի յոթանասուն հատ մատիտ:
Իմ համակարգչի լիցքը ութսուն տոկոս է:

понедельник, 6 мая 2019 г.

Ճամփորդության մասին

Այսօր մենք մեր դասարանով գնացել ենք ճամփորդության՝ Դոնալդ Բիսեթ հեքիաթները դիտելու: Այնտեղ շատ -շատ լավ անցավ, ինձ դուր եկավ Դոնալդ
Բիսեթի  հեքիաթների հիման վրա ներկայացումները: Բեմադրեցին գրեթե նրա բլոր հեքիաթները, մոտավորապես՝  9-ը հեքիաթներ: Այնտեղ, թատրոնի դերասանները, շատ լավ խաղացին, որ ինձ թվաց, ոչ թե հեքիաթներ են, այլ  իրական պատմություններ: Ինձ ամենաշատը իր հեքիաթներից դուր եկավ (Մոռացված ծննդյան օրը) կցանկանայի նորից
գնալ և տեսնել:

Ֆլեշմոբյան խնդիր

   Եվան չորս օրը մեկ գնում է լողավազան, իսկ Տիգրանը՝ վեց օրը մեկ: Հունվարի 26-ի հանդիպումից հետո նրանք հաջորդ անգամ լողազանում երբ կհանդիպեն...