Կար-չկար մի գեղեցիկ աղջիկ կար: Նրա անունը Եվա էր: Նա շատ հետաքրքրասեր աղջիկ էր: Միշտ երազում էր տեսնել տիեզերքի ամենա-ամենա զարմանալի մոլորակը:
Մի անգամ, գիշերը, երբ նայում էր աստղերին, նա խնդրեց լուսինին, որ իրեն տանի այլ մոլորակ՝ ամենազարմանալի մոլորակը:
Եվան աչքերը փակեց, հաշվեց մինչև տասը, արագ պտույտ արեց և թռավ տիեզերք: Նա շրջում էր մոլորակներով մեկ և ուզում էր հասկանալ, ո՞րն է ամենազարմանալի մոլորակը: Նա շրջեց և գտավ մի մոլորակ, այդ մոլորակը ամբողջովին կանաչապատ էր: Այնտեղ շատ երեխաներ կային, մի մասը երեխաներից լողում էր, մյուս մասը՝ հեծանիվ վարում, և մի քանիսն էլ՝ աշխատում էին համակարգիչներով, իսկ մեծերը շատ բարի և խելացի մարդիկ էին : Եվան շատ էր ուզում հասկանալ, թե ո՞ր մոլորակում է հայտնվել, որտե՞ղ է ինքը, ինչո՞ւ են այդքան շատ երեխաներ: Շրջելով նա տեսավ մի վահանակ, որի վրա մեծ տառերով գրված էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Նա շատ ուրախացավ և գնաց իր ընկերների մոտ, իր ամենա-ամենա մոլորակում:
Комментариев нет:
Отправить комментарий