среда, 14 ноября 2018 г.
вторник, 13 ноября 2018 г.
Ասացվածք
1. Լավ է մաքուր սիրտ ունենալ, քան լիքը փող:
Բացատրություն:
Ավելի լավ է մարդ աղքատ լինի, բայց լավը լինի, քան հակառակը:
2. Լավ է մեռնել, քան շան կյանք վարել:
Բացատրություն:
Ավելի լավ է մեռնել, քան շատ վատ ապրել:
3.Լավ է աղքատի աղջիկ լինել, քան բեկի հարս:
Բացատրություն:
Ավելի լավ է աղքատ ապրել, քան չար, բայց հարուստ մարդու հարս լինել:
4. Մինչ մարդուն կասկածելը՝ յոթ անգամ ստուգիր:
Բացատրություն:
Մարդուն պետք չէ միանգամի քննադատել:
5Քիչ ես տալիս՝ շատ է ուզում, շատ ես տալիս՝ ամբողջն է ուզում:
Բացատրություն:
Անկուշտ մարդուն ինչքան էլ տաս, չի կշտանա:
воскресенье, 11 ноября 2018 г.
понедельник, 5 ноября 2018 г.
Լավաշի ուժը, ռադինյութ
Անծանոթ բառեր
ասորի-ազգ
անոթի - սոված
ընծա-նվեր
լանջապանակ -Լանջը պահպանելու զրահ, լանջազրահ
ակնարկել - հուշել
կայտառ -աշխույժ
պատիվ - Փառք, հարգանք,
հրովարտակ - Թագավորի գրավոր դիմումը
Պատմվածք
Ըստ ավանդության` հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, որը կռվի ժամանակ գերի է ընկել ասորիների թագավոր Նոսորին: Ըստ նրա պայմանի` Արամ արքան պետք է 10 օր անոթի մնար, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցեր իր հետ, եթե հաղթեր, ազատ կարձակվեր և յուրայինների մոտ կգնար արքայավայել ընծաներով: Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց, որ ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը: Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, իսկ ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել:
воскресенье, 4 ноября 2018 г.
Իմ ամառային արձակուրդը
Ես իմ աշնանային արձակուրդը հայրիկիս, եղբորս հետ միասին անցկացրել եմ Թիֆլիսում: Մենք այնտեղ մնացինք չորս օր:
Այնտեղ շատ լավ անցավ: Մենք տարբեր վայրերում եղանք, ինձ շատ դուր եկավ մեր հյուրանոցը, պատուհանից երևում էր լուսավոր քաղաքը: Ինձ զարմացրեց այն, որ վերելակը աշխատում էր մետաղադրամով: Շատ համով էր նրանց պատրաստած խաչապուրիները: Ինձ համար ամենասիրուն փողոցը Հավլաբար փողոցն էր: Ես շատ սիրեցի այդ քաղաքը, մեծ սիրով նորից կայցելեմ:
Այնտեղ շատ լավ անցավ: Մենք տարբեր վայրերում եղանք, ինձ շատ դուր եկավ մեր հյուրանոցը, պատուհանից երևում էր լուսավոր քաղաքը: Ինձ զարմացրեց այն, որ վերելակը աշխատում էր մետաղադրամով: Շատ համով էր նրանց պատրաստած խաչապուրիները: Ինձ համար ամենասիրուն փողոցը Հավլաբար փողոցն էր: Ես շատ սիրեցի այդ քաղաքը, մեծ սիրով նորից կայցելեմ:
среда, 24 октября 2018 г.
ՈՒսումնական ճամփորդություն
Կասկադ համալիր
Մենք երեկ գնացինք Կասկադ համալիր: Այնտեղ տեսանք ճարտարապետ Ալեքսանդր Թամայանի արձանը: Կասկադի վերևից բացվում էր հրաշալի տեսարան՝ շենքերն ու այգիները։
Այն պատված էր կանաչով, գեղեցիկ ծաղիկնեով:Մենք բարձրացանք աստիճաններով,
երգեցինք, պարեցինք, կազմակերպեցինք երգի ֆլեշմոբ:
Մեր ուրախ երգերով, բարձր տրամադրությամբ
Երևանը դարձրինք տոն:
Подписаться на:
Сообщения (Atom)
Ֆլեշմոբյան խնդիր
Եվան չորս օրը մեկ գնում է լողավազան, իսկ Տիգրանը՝ վեց օրը մեկ: Հունվարի 26-ի հանդիպումից հետո նրանք հաջորդ անգամ լողազանում երբ կհանդիպեն...
-
Մաթեմատիկական ֆլեշմոբի-հուլիս 3մ կողմ ունեցող քառակուսի պատը հարկավոր է սալիկապատել 20 սմ կողմ ունեցող քառակուսի սալիկներով։ Առնվազն քանի...
-
Ողջ ձմեռը ճերմակ սավանով ծածկված Սևանը նորից փիրուզ հագավ: Գեղամա լեռները ժպտացին: Սևանիա տեսքից սարերը հուզմունքից արտասվեցին: Նրանց զ...
-
Եվան չորս օրը մեկ գնում է լողավազան, իսկ Տիգրանը՝ վեց օրը մեկ: Հունվարի 26-ի հանդիպումից հետո նրանք հաջորդ անգամ լողազանում երբ կհանդիպեն...







