Անծանոթ բառեր
ասորի-ազգ
անոթի - սոված
ընծա-նվեր
լանջապանակ -Լանջը պահպանելու զրահ, լանջազրահ
ակնարկել - հուշել
կայտառ -աշխույժ
պատիվ - Փառք, հարգանք,
հրովարտակ - Թագավորի գրավոր դիմումը
Պատմվածք
Ըստ ավանդության` հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, որը կռվի ժամանակ գերի է ընկել ասորիների թագավոր Նոսորին: Ըստ նրա պայմանի` Արամ արքան պետք է 10 օր անոթի մնար, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցեր իր հետ, եթե հաղթեր, ազատ կարձակվեր և յուրայինների մոտ կգնար արքայավայել ընծաներով: Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց, որ ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը: Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, իսկ ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել:
Комментариев нет:
Отправить комментарий