1. Լավ է մաքուր սիրտ ունենալ, քան լիքը փող:
Բացատրություն:
Ավելի լավ է մարդ աղքատ լինի, բայց լավը լինի, քան հակառակը:
2. Լավ է մեռնել, քան շան կյանք վարել:
Բացատրություն:
Ավելի լավ է մեռնել, քան շատ վատ ապրել:
3.Լավ է աղքատի աղջիկ լինել, քան բեկի հարս:
Բացատրություն:
Ավելի լավ է աղքատ ապրել, քան չար, բայց հարուստ մարդու հարս լինել:
4. Մինչ մարդուն կասկածելը՝ յոթ անգամ ստուգիր:
Բացատրություն:
Մարդուն պետք չէ միանգամի քննադատել:
5Քիչ ես տալիս՝ շատ է ուզում, շատ ես տալիս՝ ամբողջն է ուզում:
Բացատրություն:
Անկուշտ մարդուն ինչքան էլ տաս, չի կշտանա:
Комментариев нет:
Отправить комментарий