Հունիսյան ֆլեշմոբ
Նկարում պատկերված են հինգ պտուտակներ, որոնք խրված են փայտե կտորի մեջ: Դրանցից չորսն ունեն նույն երկարությունը, իսկ մեկ պտուտակն համեմատաբար ավելի կարճ է: Ո՞ր համարի պտուտակն է ամենակարճը:
Լուծում:
Պտուտակները համարակալված են՝ 1, 2, 3, 4, 5:
Մեկ համարի և հինգ համարի պտուտակները փայտի վերևում հավասար մասերով են դուրս եկել, բայց առաջինը ավելի երկար է, քանի որ փայտի ներքևի մասից երևում է: Քանի որ մնացած պտուտակները իրար հավասար են և միայն մեկն է ամենակարճը, ուրեմն նայելով նկարին, հինգ համարի պտուտակը կլինի ամենակարճը:
Պատասխան՝ 5
Մայիսյան ֆլեշմոբ
3. 5x5 չափի քառակուսու վանդակները ներկել են «խաչի» տեսքով, (տե՛ս նկարը), որի արդյունքում ներկվել է 9 վանդակ: Նույն ձևով ներկելով 7x7 չափի քառակասու վանդակները՝ քանի՞ ներկված վանդակ կստանաս:
Լուծում:
5x5 չափի քառակուսու ամեն մի անկյունագիծը կազմված է հինգ վադակներից, ուրեմն երկու անկյունագծերը կունենան տաս վանդակ, քանի որ անկյունագծի վանդակները հաշվելու ժամանակվ, քառակուսու մեջտեղի վանդակը երկու անգամ ենք հաշվում, կստանանք ինն վանդակ:
2x5-1=9
7x7 չափի քառակուսու համար կլինի՝
2x7-1=13
Պատասխան՝ 13:
Комментариев нет:
Отправить комментарий