Այսօր, առաջին անգամ ես և ընկերներս պետք է խաղայինք և մրցեինք այլ դպրոցի սովորողների հետ: Ես շատ ուախ էի, բայց նաև շատ անհանգիստ, որովհետև ուզում էի, որ մեր թիմն անպայման հաղթող ճանաչվեր: Ամենամեծ թիմը մեր թիմն էր, 10 մասնակից: Մենք միասին ուշադիր լսեցինք բոլոր հարցերը, միասին մտածեցինք, միասին խաղացինք: Ես իմ թիմին շատ եմ օգնել, մենք բոլոր հարցերին ճիշտ պատասխան տվեցինք, բայց բանավոր հաշվարկի ժամանակ, մեկ անգամ սխալվեցինք և գրավեցինք երկրորդ հորիզոնականը: Ես շատ եմ ուզում, որ հաջորդ շաբաթ էլ մեր խաղը շարունակվի, որովհետև այն շատ կարճ տևեց:
Комментариев нет:
Отправить комментарий