пятница, 30 ноября 2018 г.

Առասպել ծիրանենու՝ հայկական տոնածառի մասին

Ասում են, որ այն ժամանակներից, երբ ցամաքեցին Համաշխարհային ջրհեղեղի ջրերը, առաջին ձյունն իջավ Արարատ սարի վրա՝ հայերի նախահայր Հայկի հոր՝ Թորգոմի օրոք: Այդ ձյունատեղումից անցել է ոչ պակաս, քան չորս հազար հինգ հարյուր տարի: Այդ օրերին Արարատի գագաթից սաստիկ սառնամանիք իջավ դաշտավայրի վրա:
Դա առաջին անգամն էր, որ ձյունը սարի վրա չհալեց: Եվ գագաթներից իջած ցուրտը հարձակվեց դաշտերի ու այգիների վրա: Թորգոմը որպեսզի ինչ-որ մրգատեսակի ծառ փրկի, արմատահան արեց մի ծիրանի ծառ ու տարավ այն իր տունը: Նույն բանն արեցին դաշտավայրի բնակիչները: Իսկ շուտով պիտի նոր տարի գար: Հեթանոսական ժամանակաշրջանում հայ ժողովուրդը տոնում էր Նոր տարին գարնան սկզբին:
Եվ հնչեցին որոտաձայն թմբուկները, ազդարարելով, որ սկսվում են ամանորի տոնակատարությունները: Դաշտավայրի բնակիչները դուրս եկան իրենց տներից փողոցներն ու սկսեցին շնորհավորել միմյանց՝ նոր տարվա առթիվ բերած կարասներից իրար գինի հրամցնել, կենացներ ասել ու ցանկանալ իրար առողջություն, հաջողություն ու եկող Նոր տարում այնպիսի մի խաղողի բերք ստանալ, որ նրանից պատրաստած գինին լինի ավելի համեղ ու բուրավետ: Շուտով նրանք հարբեցին ու սկսեցին պարել: Ինչ-որ մեկը տնից դուրս բերեց ծիրանի ծառը, և նրա շուրջը սկսվեց խմբապարը: Աստիճանաբար տոնակատարությունն ընդլայնվում էր, իսկ տրամադրությունները բարձրանում էին:
Հաջորդ տարի գարունն այդքան ցուրտ չէր: Բայց մարդիկ, այնուամենայնիվ, իրենց այգիներից ծառեր դուրս բերեցին ու զարդարեցին։ Գալող տարի ծիսակատարությունները ավելի ճոխացան: Եվ այդպես շարունակվեց, ու այդ ավանդույթը փոխանցվեց սերնդից սերունդ: Այդ ժամանակվանից բոլոր հայկական ընտանիքներում Նոր տարին տոնում են տան մեջ զարդարված կանաչ ծառի կամ կանաչ ճյուղի պարտադիր ներկայությամբ: Այդպիսի Ամանորի ծառը սկսվեց կոչվել «տոնածառ» կամ «տոնական ծառ»: Եվ մինչև այսօր էլ Հայաստանում Ամանորի զարդարված եղևնին կոչվում է «տոնածառ»:


среда, 28 ноября 2018 г.

Աթաբեկ Խնկոյան «Փեսացու մուկը»

Մուկը ուզեց
Ամուսնանալ
Եվ հզորին
Փեսա դառնալ։
Նրան ասին,
Որ աշխարհում
Արեգակն է
Սիայն հզոր։
Մուկը տեղից
Վեր է կենում,
Իրեն կոկում
Ու փառավոր
Գարնան մի օր,
Ջերմ առավոտ
Ուղիղ գնում
Արևի մոտ։
Գնում, ասում.
— Բարև, բարև,
էս աշխարհի հզոր արև՛.
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ։
— Ես որտեղի
Հզորն եմ որ…
Տե՛ս էն ամպն է
Ինձնից հզոր,
Մին էլ տեսար
Արագ, արագ,
Կտավի պես
Երկար–բարակ
Տարածվում է,
Կապուտակում,
Վարագույրով
Դեմքս ծածկում, —
Արեգակը
Մկանն ասավ։
Մուկը վազեց
Ամպին հասավ.
— Ա՛յ, հզոր ամպ,
Բարև, բարև.
Ու՞ր ես գնում
Վերև, վերև։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ։
—Ես որտեղի՞
Հզորն եմ որ…
Այ, քամին է
Ինձնից հզոր։
Որ բարկացավ,
Էլ գութ չունի,
Ուր ուզենա՝
Ինձ կտանի։
Նա ինձ կանի
Փաթիլ–փաթիլ,
Ու կքամի
Կաթիլ-կաթիլ։
Մուկը վազեց
Հասավ քամուն.
—Քամի՛, ասավ,
Հզոր ես դուն։
Ամպին կանես
Փաթիլ–փաթիլ
Ու կքամես
Կաթի–կաթիլ։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ։
— Ե՞ս եմ հզոր…
Երանի՜ քեզ.
Չէ՛, չէ՛, մկնիկ,
Դու խաբվել ես։
Զորեղ տեսնես
Դու սև գոմշին,
Կուզեմ պոկեմ,
Բերեմ կաշին,
Բայց որտեղի՞ց…
Ինչի՞ տեր եմ,
Որ ուզածս
Պոկեմ, բերեմ։
Մուկը դիմեց
Գոմշին արտում՝
Լուծ քաշելիս,
Հոգնած, տրտում.
—Գոմե՛շ,—ասավ,—
Դու հզոր ես,
Դու. հզոր ես,
Ուժի տեր ես,
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ տանեմ,
Անեմ հարսիկ։
—Ե՞ս եմ հզոր
Եվ ուժի տե՞ր…
Որ էդպես է,
Բա էս անտեր
Գութանն ի՞նչ է
Ինձ չարչարում
Ու իմ ուսին
Ցավ պատճառում։
Գոմշին թողեց,
Վազեց գնաց.
—Հզոր գութան,—
Ասավ,— մի կաց…
Օրոր, շորոր
Արտ ես վարում,
Հողում խոր-խոր
Ակոս շարում,
Քանի՜–քանի՜
Լուծ ու լծկան
Ճիպոտի տակ
Քեզ քաշող կան։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ։
—Ուժիս գովքը
Այլ կերպ կտան.
Հզորն ո՞վ է,
Էն էլ գութա՞ն…
Որ հզոր եմ,
Ինչո՞ւ համար
Հողի միջին
Մութ ու խավար՝
Ինձնից ուժեղ
Արմատ ու սեզ
Ինձ ջարդում են
Ուզածի պես։
—Արմա՛տ, արմա՛տ,
Հզոր արմատ,—
Ասավ փեսա
Մուկը մի մատ։
Դու շատ զոռ ես,
Դու հզոր ես,
Հզոր գութան
Դու կկոտրես։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ տանեմ,
Անեմ հարսիկ։
—Արմատը՝ ո՞վ,
Հզորը՝ ո՞վ,
Վեր կաց գնա
Դու մկան քով,
Ա՛յ ձեր ցեղը
Շատ հզոր է,
Գետնի միջին
Բուն կփորե,
Կորոնե
Սեզ ու արմատ,
Կուտե, կուտե
Մեկ–մեկ, հատ–հատ։
Մուկը վազեց
Մկնուհու մոտ.
—Նանի՛ ,—ասավ,—
Մեր հին ծանոթ,
Ա՛յ, արմատը
Խոսքիս վկա,
Քեզնից հզոր
Չկա՛, չկա՛,
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Շեկլիկ մազիկ,
Տո՛ւր ինձ՝ տանեմ.
Անեմ հարսիկ։
— Բարով, մկնի՛կ,
Բարով տեսա,
Ես քեզ զոքանչ,
Դու ինձ փեսա։
Իմ դստրիկս
Հեզիկ–նազիկ,
Շեկլիկ–մեկլիկ
Շեկլիկ մազիկ,
Կտամ ես քեզ,
Արա հարսիկ։
Մուկը մկան
Առավ փեսա.
էս աշխարհի
Օրենքն է սա։

понедельник, 26 ноября 2018 г.

Աշուն

Կոմիտաս«Աշուն օր»

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հարցեր և առաջադրանքներ
1.Գրի՛ր պակասող բառերը:
Սևուկ ամպեր  վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ  օդ։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

  1. Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:
Դեղնած տերև
Սև   ամպ
Մաքուր     օդ
Խոնավ  եղանակ
Մաքուր օր

  1. Նշի՛ր քեզ դուր եկած տողերը և նկարի՛ր:
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

4.Պատմի՛ր դպրոցի պարտեզում ապրող աշնան մասին: Լուսանկարի՛ր պարտեզի աշունը, նաև նկարի՛ր:

Իմ ամենասիրած եղանակը աշունն է: Մեր դպրոցի բակում շատ գեղեցիկ աշուն է: Գետինը դարձել է նախշազարդ գորգ: Ծառերը  մերկացել  են:
Մենք  դասարանով  գնացել  էինք  դրաում  աշունը  նկարել:

воскресенье, 25 ноября 2018 г.

Հեռուստաստուդիայում

Այս ուրբաթ  մենք  գնացել ենք   Շողակաթ հեռուստաստուդիա: Մեր  դասարանի  Դավիթի     մայրիկը  աշխատում  է  այնտեղ: Մենք  մտանք  տարբեր  սրահներ,  խոսեցինք  բարձրախոսով, երգեցինք,  նկարեցինք  <<Կախարդական ՚>> գրիչներով, նկարահանվեցինք,   մեզ  ցույց  տվեցին  հեռուստացույցով: Մենք ներկայացրինք մեր բլոգները, պատմեցինք, թե  ինչպես ենք աշխատում  համակարգչով:  Ինձ  համար  շատ  հետաքրքիր  օր էր, ափսոս չհասցրեցի շատ խոսել:

воскресенье, 18 ноября 2018 г.

Նամակ Վինի Թուխին


Նամակ  Վինի  Թուխին

Բարև  Վինի   Թուխ:   Գիտես  դու  իմ  ամենալավ  ընկերն ես:  Ես  քո  մասին  հեքիաթը  կարդացել   եմ:Այն ինձ  շատ դուր եկավ: Դու շատ խելացի արջուկ ես: Ես էլ եմ շատ սիրում մեղր, մեր տանը մենք ունենք, քեզ սիրով հրավիրում եմ մեր տուն, մեղր համտեսելու:


                                   Իմ   արկածները

Վինի ջան, ես Եվա խաչատրյանն եմ: Մի քիչ պատմեմ իմ մասին: Ես շատ ուրախ, աշխույժ աղջիկ եմ: Շատ եմ սիրում երգել, պարել, խաղալ: Մի անգամ համերգի ժամանակ, երբ ես մենակ պարում էի բեմի վրա, հանկարծ  իմ կիսաշրջազգեստը արձակվում է և ընկնում է գետնին: Բոլորը սկսում են բարձր  ծիծաղել, իսկ ես  անգամ չէի նկատել,  սիրուն պարեցի և բեմից հեռացա:


   

четверг, 15 ноября 2018 г.

Շարադրություն

  1. Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ։

Աթաբեկ Խնկոյան «Խուլի այծերը»

  1. Հեքիաթի դեպքերը հերթով թվարկի՛ր։
    Խուլը կորցնում է այծը:  Փնտրելիս հանդիպում է  մի խուլ մարդու, ով արտն էր վարում:Այս մարդը ցույց է տալիս այծերի տեղը: Այծատերը գտնում է այծերին:Կոտրած պոզով այծին ուզում է նվիրել արտավարին: Արտավարը ասոմ է , որ ինքը չի կոտրել այծի պոզը:Նրանք սկսում են կռվել: Ճանապարհին հանդիպում են մի պառավի, ով փախել էր տնից: Պառավը նույնպես խուլ էր:Նրանք սկսում են պատմել իրենց վեճը: Պառավը նրանց չհասկանալով, ասում է , որ ձեր խնդիրները չեմ կարող լուծել:

Աթաբեկ Խնկոյան «Խուլի այծերը»

Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորչում են: Տերն ընկնում է դես-դեն՝ այծերը գտնելու:
Նա պատահում է  ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.
— Բարի հաջողում, ախպեր, այծերս չե՞ս տեսել:
— Լավ է՝ այսպես ցանեմ, — ձեռքը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:
Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը, ասում է.
— Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս՝ պոզը կոտրածը քեզ եմ տալու:
Ասում է ու գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ նա ուրախ — ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.
— Շնորհակալ եմ, ախպե՜ր, այծերս գտա. առ այս այծս էլ քեզ, — ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:
— Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ,- զարմանքով ասում է արտավար խուլը:
— Ի՞նչ ես խոսում, — ասում է այծատերը, — ես ա՛յս այծն եմ խոստացել, որ մեռնես մյուս այծերից տվողը չեմ:
— Չէ՛, ես չեմ կոտրել,- բարկացած ասում է մեկը:
— Չէ՛, ես է՛ս այծն եմ խոստացել, — կրկնում է մյուսը:
Սա նրան, նա սրան, բանը հասնում է տուրուդմփոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած՝ սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:

среда, 14 ноября 2018 г.

Նամակ աշնանը

Բարև, սիրելի աշուն:

Ես քեզ չորս եղանակներից ամենաշատն եմ սիրում: Դու այնքան գունավոր և խշխշան ես, որ բոլորը կարծում են, որ դու իրական չես, այլ կախարդական մատիտներով գունավորված նկար ես:

Քեզ մի խնդրանք ունեմ, ուզում եմ տերևներդ երկար մնան ծառերի ուսերին, որ դու չմերկանաս: Աշուն ջան, այսօր մենք երեխաներով բակում նկարներ էինք անում, որ քեզ երկար հիշենք ու չմոռանանք, մեկ էլ հանկարծ մի զվարճալի դեպք եղավ, մեր դասարանի Սյուզին գրեց աշուն բառը, մոռացավ <<ա>> տառը, մենք այնքան ծիծղեցինք, սկսեցինք հաֆ-հաֆ անել, դարձանք շուն քեզ նման:

Համո Սահյան «Աշուն»

Արտասանում է Եվա Խաչատրյանը

Աշնան օրերն են հասել,
Իջել  է ամպը սարին,
ԵՎ հրաժեշտ է ասել
Կռունկը մեր աշխարհին։
Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ։
Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի։
Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ, թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք, ինչքան է ուրախ։

Համո Սահյան-Աշուն

вторник, 13 ноября 2018 г.

Ասացվածք

1. Լավ է մաքուր սիրտ ունենալ, քան լիքը փող:
Բացատրություն:
Ավելի լավ է մարդ աղքատ լինի, բայց լավը լինի, քան հակառակը:

  2. Լավ է մեռնել, քան շան կյանք վարել:

Բացատրություն:
Ավելի լավ է մեռնել, քան շատ վատ ապրել:

 3.Լավ է աղքատի աղջիկ լինել, քան բեկի հարս:

Բացատրություն:
Ավելի լավ է աղքատ ապրել, քան չար, բայց հարուստ մարդու հարս լինել:

 4. Մինչ մարդուն կասկածելը՝ յոթ անգամ ստուգիր:

Բացատրություն:

Մարդուն պետք չէ միանգամի քննադատել:

5Քիչ ես տալիս՝ շատ է ուզում, շատ ես տալիս՝ ամբողջն է ուզում:

Բացատրություն:
Անկուշտ մարդուն ինչքան էլ տաս, չի կշտանա:





воскресенье, 11 ноября 2018 г.

Ասացվածքներ

Անբանը   հաց   ուտելիս  առողջ  է,  աշխատելիս  ՝  հիվանդ:
Աշխատանքը   սև   է,   հացը  ՝   սպիտակ:
Բերան   կա ՝    հաց   չկա,  հաց  կա ՝  բերան  չկա:
Ով  աշխատի,   նա   կուտի, ծույլն  էլ  մնա  անոթի:

Առանց  հացի   չի  լինի  աշխատել,   առանց  գինու ՝  պարել:
Ավելի   լավ   է   հացը  ջրով,     քան   կարկանդակը ՝   դժբախտությանբ:

понедельник, 5 ноября 2018 г.

Լավաշի ուժը, ռադինյութ

Անծանոթ բառեր
ասորի-ազգ
 անոթի - սոված
 ընծա-նվեր
լանջապանակ -Լանջը պահպանելու զրահ, լանջազրահ
ակնարկել -  հուշել
 կայտառ -աշխույժ
 պատիվ  - Փառք, հարգանք,
 հրովարտակ  - Թագավորի գրավոր դիմումը 

Պատմվածք

Ըստ ավանդության` հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, որը կռվի ժամանակ գերի է ընկել ասորիների թագավոր Նոսորին: Ըստ նրա պայմանի` Արամ արքան պետք է 10 օր անոթի մնար, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցեր իր հետ, եթե հաղթեր, ազատ կարձակվեր և յուրայինների մոտ կգնար արքայավայել ընծաներով: Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց, որ ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը: Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, իսկ ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել:

воскресенье, 4 ноября 2018 г.

Իմ ամառային արձակուրդը

 Ես  իմ   աշնանային   արձակուրդը  հայրիկիս, եղբորս հետ միասին    անցկացրել   եմ    Թիֆլիսում: Մենք այնտեղ մնացինք չորս օր:
Այնտեղ  շատ  լավ   անցավ:  Մենք  տարբեր վայրերում եղանք, ինձ շատ դուր եկավ մեր հյուրանոցը, պատուհանից երևում էր լուսավոր քաղաքը: Ինձ զարմացրեց այն, որ վերելակը աշխատում էր մետաղադրամով:  Շատ համով էր նրանց պատրաստած խաչապուրիները: Ինձ համար ամենասիրուն փողոցը Հավլաբար փողոցն էր: Ես շատ սիրեցի այդ քաղաքը, մեծ սիրով նորից կայցելեմ:

Волшебница Осень

Я люблю осень — это волшебное время года.
Листья падают, покрывая землю сказочным ковром, который поднимается в воздух при сильном ветре.

Ֆլեշմոբյան խնդիր

   Եվան չորս օրը մեկ գնում է լողավազան, իսկ Տիգրանը՝ վեց օրը մեկ: Հունվարի 26-ի հանդիպումից հետո նրանք հաջորդ անգամ լողազանում երբ կհանդիպեն...