понедельник, 14 июня 2021 г.

Ֆլեշմոբի համար խնդիր

 

Հունիսյան ֆլեշմոբ

 Նկարում պատկերված են հինգ պտուտակներ, որոնք խրված են փայտե կտորի մեջ: Դրանցից չորսն ունեն նույն երկարությունը, իսկ մեկ պտուտակն համեմատաբար ավելի կարճ է: Ո՞ր համարի պտուտակն է ամենակարճը:








Լուծում:

Պտուտակները համարակալված են՝ 1, 2, 3, 4, 5:
Մեկ համարի և հինգ համարի պտուտակները փայտի վերևում հավասար  մասերով են դուրս եկել, բայց առաջինը ավելի երկար է, քանի որ փայտի ներքևի մասից  երևում է: Քանի որ մնացած պտուտակները իրար հավասար են և միայն մեկն է ամենակարճը, ուրեմն նայելով նկարին,  հինգ համարի պտուտակը կլինի ամենակարճը:

Պատասխան՝ 5 


Մայիսյան ֆլեշմոբ

3. 5x5 չափի քառակուսու վանդակները ներկել են «խաչի» տեսքով, (տե՛ս նկարը), որի արդյունքում ներկվել է 9 վանդակ: Նույն ձևով ներկելով 7x7  չափի քառակասու վանդակները՝  քանի՞ ներկված վանդակ կստանաս:








Լուծում:

5x5 չափի քառակուսու ամեն մի անկյունագիծը  կազմված է հինգ վադակներից, ուրեմն երկու անկյունագծերը կունենան տաս վանդակ, քանի որ անկյունագծի վանդակները հաշվելու ժամանակվ, քառակուսու  մեջտեղի վանդակը երկու անգամ ենք հաշվում, կստանանք ինն վանդակ:

2x5-1=9

7x7 չափի քառակուսու  համար կլինի՝

2x7-1=13

Պատասխան՝ 13:



Ֆլեշմոբյան խնդիր

   Եվան չորս օրը մեկ գնում է լողավազան, իսկ Տիգրանը՝ վեց օրը մեկ: Հունվարի 26-ի հանդիպումից հետո նրանք հաջորդ անգամ լողազանում երբ կհանդիպեն...