среда, 8 апреля 2020 г.

Ճամփորդություն դեպի Իտալիա


Իտալիա


Գիտե՞ք,  որ մի քանի օր  ես անցկացրել եմ Իտալիայում:  Այնտեղ գնացել եմ  տարբեր քաղաքներ, որոնք շատ հետաքրքիր  և գեղեցիկ էին: Ամենատպավորիչը ինձ համար եղավ այն, որ մենք  նավով գնացինք Սուրբ Ղազար  կղզի, այնտեղի մայրավանքը:  Կղզու վրա եղանք նաև   թանգարանում, որտեղ ինձ պատմեցին  Մխիթար Սեբաստացու մասին: Ես իմացա, որ Մխիթար Սեբաստացին այն ուսուցիչներից է եղել, ով իր աշակերտներին չի ստիպել դաս սովորել, ովքեր ուզում էին, սովորում էին, ովքեր՝ ոչ ,այսինքն չէին
սովորում:Ինձ շատ դուր եկավ այդ միտքը, ես  հասկացա, թե  մեր դպրոցի անունը ինչու են դրել  <<Մխիթար Սեբաստացի>>, որովհետև մեր դպրոցում էլ  չեն ստիպում դաս սովորել:  
Վանքում մեզ դիմավորեց  Հայր Անտոնը, ով շատ լավ լսել էր մեր դպրոցի մասին, գիտեր, որ մեր դպրոցի անունը նույնպես կոչվում է  <<Մխիթար Սեբաստացի>>: 
Հայր Անտոնը ջերմ-ջերմ բարևներ ուղարկեց ընկեր Նառային և տիար Բլեյանին: Ես շատ ուրախացա, որ այստեղ իմ դպրոցը այսքան հայտնի  անուն ունի:
Հետո մենք գնացինք այնտեղի գրադարանը, այնտեղ շատ հին, դարավոր գրքեր կային: Պատմեցին  մեզ այդ գրքերի մասին:  Հետո ես տեսա Մխիթար Սեբաստացու արձանը, նաև տեսա այն արձանը, որը մեր դպրոցում էլ կա, բա՞: 
Ես քեզ շատ սիրում էի  Մխիթար Սեբաստացի, բայց այդքան  քո գրած գրքերը  տեսնելով, լսելով քո մասին, ես սկսեցի ավելի շատ սիրել քեզ ու իմ դպրոցը:  


Комментариев нет:

Отправить комментарий

Ֆլեշմոբյան խնդիր

   Եվան չորս օրը մեկ գնում է լողավազան, իսկ Տիգրանը՝ վեց օրը մեկ: Հունվարի 26-ի հանդիպումից հետո նրանք հաջորդ անգամ լողազանում երբ կհանդիպեն...