Ես գնացել էի դպրոցի 30-ամյակին նվիրված ասուլիսին մասնակցելու: Շատ ուրախ անցավ այնտեղ, տիար Բլեյանը պատմեց շատ-շատ բաներ, մենք բոլորս տիար Բլեյանին հարցեր տվեցինք, և անպայման խելացի հարցեր էինք տալիս: Մենք մեր դպրոցից գնացինք մի քանի 4-րդ դասարանցիներով, որոնց մեջ նաև ես էի և մի քանի 5-դասարանցիներ: Ես տիար Բլեյանին մեկ հարց տվեցի, բայց կարևորը, որ խելացի հարց էր: Ես երբ ինձ կանչեցին, որ հարց տամ շատ ամաչեցի, բայց հետո հասկացա, որ եթե վատ բան չես անում, պետք չէ ոչ մի բանից ամաչել կամ վախենալ, ես շատ բաներ սովորեցի այնտեղ։ Ես շատ ուրախ էի, որ ինձ կանչեցին 30-ամյակին նվիրված ասոիլիսին: Կցանկանայի նորից գնալ այնտեղ։
Սիրով և հարգանքով 4-1դասարանի
Եվա Խաչատրյան
Սիրով և հարգանքով 4-1դասարանի
Եվա Խաչատրյան
Комментариев нет:
Отправить комментарий