вторник, 30 апреля 2019 г.

Դոնալդ Բիսեթ «Փիլիսոփա֊բզեզը և ուրիշները »

Մորեղբայր Ֆրեդն ապրում էր Արեւմտյան քամու փողոցում, համար ութ տանը։ Այն սենյակում, որի պատից կախված էր նրա դիմանկարը, աջ կողմի դարակին դրված բաժակի մեջ մի վարդ կար, իսկ ձախ կողմում Թիկի֊Թակի ժամացույցն էր։
«Ինչ մեծ բան է ժամացույցը,— մտածում էր վարդը։— Բույր էլ չունի։ Իսկ այն, ինչ հաճելի հոտ չունի՝ գեղեցիկ լինել չի կարող»։
Իսկ ժամացույցը յուրովի մտածում էր․ «Ինչ հիմարն է այդ վարդը։ Ժամանակը ցույց տալ չի կարողանում։ Չեմ հասկանում, թե ինչու են գեղեցիկ համարում նրան»։
Մոտակայքով անցնում էր սեւ բզեզը։ Նա մի հայացք նետեց վարդի ու ժամացույցի վրա եւ մտածեց․ «Թշվառներ, նրանք բոլորովին սեւ չեն»։ Եվ շարունակեց իր ճանապարհը։ Նա շտապում էր իր տատիկի ծննդյան տոնը շնորհավորելու։
Հետո պատուհանից ներս նայեց ծիծեռնակը եւ տեսավ վարդին ու ժամացույցին։
— Հի֊հի,— ասաց նա։— Ի՞նչ օգուտ թիկթակելուց ու բուրմունք արձակելուց, երբ թռչել չես կարողանում։ Թռչե՜լ… Ավելի գեղեցիկ բան կարո՞ղ է արդյոք լինել։
— Լողալը,— պատասխանեց լուսամուտագոգի վրա դրված կլոր ակվարիումի մեջ գտնվող ձկնիկը։
— Մլավելը,— ասաց կատուն եւ պատուհանից ցատկեց դեպի այգի։
— Խռխռալը,— ասաց ախոռի մոտ ապրող խոզը։
— Ծառեր ճոճելը,— ասաց քամին։
— Քամի բարձրացնելը,— ասացին ճոճվող ծառերը։
Վարդն ու ժամացույցը դեռ վիճում էին, երբ կնոջ հետ տուն վերադարձավ մորեղբայր Ֆրեդը։
— Իսկ դու ո՞ւմ ես համարում ամենագեղեցիկը,— հարցրին նրանք մորեղբայր Ֆրեդին։
— Օրինակ, իմ կնոջը,— պատասխանեց մորեղբայր Ֆրեդը։
— Համաձայն եմ,— ասաց նրա կինը եւ համբուրեց մորեղբայր Ֆրեդին։
  • Դուրս գրիր անհասկանալի բառերը, բացատրիր:
  • Դուրս գրիր հեքիաթի հերոսներին:
  • Ինչպիսի՞ն էին նրանք:
  • Քեզ համար ի՞նչն է կամ ո՞վ է ամենագեղեցիկը:
  • Դուրս գրիր մորեղբայր Ֆրեդի տունը նկարագրող հատվածը:
<< հերոս>>  Մորաքույր Ֆրեդին, <<հերոս>> բզեզ, <<հերոս>> վարդ, 

<<հերոս>>    ժամացույց,   <<հերոս>>  ձկնիկ, <<հերոս>>  ծիծեռնակ:

Նրանք բոլորնել շատ հիմարն էին, որովհետև նրանք չեին մտածում
թե, որ եթե դիմացտ մարդ կա չպետք է նրա աչքի առաջ իրեն վատ
բառեր ասես թե չե դիմացինտ կնեղանա քեզանից:

Իմ համար այդ հերոսներից ամենգեղեցիկն է վարդը:

Մորեղբայր Ֆրեդն ապրում էր Արեւմտյան քամու փողոցում, համար ութ տանը։ Այն սենյակում, որի պատից կախված էր նրա դիմանկարը, աջ կողմի դարակին դրված բաժակի մեջ մի վարդ կար, իսկ ձախ կողմում Թիկի֊Թակի ժամացույցն էր։

понедельник, 29 апреля 2019 г.

Դոնալդ Բիսեթ «Մոռացված ծննդյան օրը»

Կար չկար՝ աշխարհում մի մեծ փիղ կար։ Նա ապրում էր Ուիփսնեյդյան կենդանաբանական այգում իր կնոջ ու ձագի հետ, որի անունը Յալմար էր։
Փիղ֊հայրիկը շատ մեծ էր։ Փիղ֊մայրիկն էլ էր մեծ։ Եվ նույնիսկ Յալմարին ոչ ոք չէր կարող ասել, թե փոքր է։ Փղերը փոքրիկ չեն լինում։ Մի գեղեցիկ օր էլ Փիղ֊մայրիկը եւ Փիղ֊ձագուկը տեսան, որ Փիղ֊հայրիկը կանգնած է գլխի վրա։
— Ի՞նչ է պատահել,— հարցրեց Փիղ֊մայրիկը։
— Ուզում եմ մի բան հիշել,— պատասխանեց Փիղ֊հայրիկը։
— Ի՞նչ ես ուզում հիշել։
— Եթե իմանայի,— պատասխանեց Փիղ֊հայրիկը, այսպես չէի տանջվի։ Ճի՞շտ է, թանկագինս։
— Յալմար,— ասաց Փիղ֊մայրիկը։— Շուտ վազիր ու գտիր այն, ինչ մոռացել է հայրիկը։
Ու Յալմարը վազեց նախ ճանապարհով, հետո բարձրացավ բամբուկների պուրակի մոտի բլրակը ու նստեց մի քիչ շունչ առնելու եւ նայելու համար, թե ինչպես են ամպերը երկնքում բռնոցի խաղում։
Հանկարծ նրա ականջով ընկավ ինչ֊որ մեկի լացի ձայնը։ Լալիս էին շատ մոտիկ մի տեղ, թեև Յալմարը չէր տեսնում, թե ով է։
Ուստի նա ասաց․
— Մի լա… Ուզո՞ւմ ես, օգնեմ քեզ։
Լացը դադարեց։
— Դու ո՞վ ես,— հարցրեց Յալմարը։
— Մոռացված ծննդյան օրը։ Եվ չգիտեմ, թե ումն եմ։
— Վա՛յ,— ասաց Յալմարը։— Ա՜յ քեզ բան։ Իսկ տոնական տորթ ունե՞ս։
— Իհարկե։ Առանց տորթի՝ ի՞նչ ծննդյան օր։ Իմ տորթի վրա վեց հատ մոմ կա։ Ուրեմն, այսօր լրանում է ինչ֊որ մեկի վեց տարին։
«Ինչ լավ է, երբ վեց տարեկան ես,— մտածեց Յալմարը։— Շատ լավ է։ Գրեթե այնքան լավ, որքան՝ յոթը։ Հինգ տարին էլ վատ չէ, այսինքն՝ չորսն էլ՝ ոչինչ։ Բայց եթե ութ տարեկան ես… երբ ութ տարեկան ես, ուրեմն, արդեն կիսով չափ մեծահասակ ես։ Բայց, թերևս, ամենից լավն այն է, երբ վեց տարեկան ես»։
— Ափսո՜ս, շա՛տ ափսոս,— ասաց նա։— Բայց քեզ օգնել չեմ կարող։ Ես ուղղակի չգիտեմ, թե ով է մոռացել իր ծննդյան օրը։
Ու Յալմարը տուն շտապեց։ Երբ ներս մտավ, Փիղ֊հայրիկը արդեն ոչ թե գլխի վրա էր կանգնած, այլ սեղանի մոտ նստած՝ ճաշում էր։
— Հիշեցի,— ասաց Փիղ֊հայրիկը։— Ես այդպես էլ գիտեի, որ դա երեկ էր լինելու, կամ վաղը, կամ այսօր։ Այդպես էլ գիտեի։
— Ի՞նչը այսօր,— հարցրեց Յալմարը։
— Որ այսօր քո ծննդյան օրն է,— ասաց Փիղ֊մայրիկը, մտնելով սենյակ։— Այսօր դու լրացրիր քո վեց տարին։
Յալմարը շատ հուզվեց ու ետ վազեց դեպի բամբուկների պուրակի մոտ գտնվող բլրակը։
— Լսիր,— գոչեց նա։— Պարզվում է, որ դու Ի Մ ծննդյան օրն ես։ Այսօր լրանում է իմ վեց տարին։
— Հու֊ռա,— գոչեց մոռացված ծննդյան օրը։— Հուռա, հուռա, հուռա։
Երեկոյան թեյելիս, Յալմարը մի տոնական տորթ ստացավ՝ վրան էլ վեց մոմ։ Նա կնճիթը ձգեց ու միանգամից փչեց֊մարեց բոլոր մոմերը։
«Ինչ լա՜վ է,— մտածեց նա։— Շատ լավ է, երբ վեց տարեկան ես»։
Առաջադրանք՝
Մանրամասն պատմիր քո ամենաստացված ծննդյան տոնի մասին, մուտքագրիր, տեղադրիր բլոգում:

среда, 10 апреля 2019 г.

Զատիկի մասին

Ռադիոնյութ- Զատիկ

Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14): Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի ս. պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական ս. պատարագ: Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ ս. Գրիգոր
Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոն: Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից: Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը: Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով, որն այս տարի մայիսի 24-ին է: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Սուրբ Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով: 

понедельник, 1 апреля 2019 г.

Մեր դպրոցի յոթ հրաշալիքները

1 Ինձ դուր է գալիս մեր դպրոցի հեծանիվները, որովհետև նրանց օգնությամբ ես մարզվում եմ:
2 Ինձ դուր է գալիս, որ մենք դպրոցում աշխատում ենք համակարգչով, որովեհետև այդպես դասերը ավելի հետաքրքիր են անցնում:
3 Ինձ դուր է գալիս մեր դպրոցի ընտրությամբ դասերը, որովհետև այդ դասին ես զբաղվում եմ  իմ ամենասիրելի սպորտով:
4 Ինձ համար  հրաշալիք է մեր դպրոցի  բլոգերը, որովհետև բլոգերում ամեն ինչ կարող ես պահպանել:
5 Ինձ դուր է գալիսո մեր դպրոցի  ուսուցիչները, որովհետև նրանք իսկական հրաշքներ են:
6 Մեր դպրոցի հրաշալիքն է լողավազանը,  որովհետև ամռանը ես մի լավ հովանում եմ:
7 Մեր դպրոցի հրաշալիքն է սովորելը, որովհետևարանց նրա դու անրագետ կմնաս:

                                                Ինչը դուր չի գալիս ինձ մեր դպրոցում
Ես չեմ սիրում մեր դպրոցի աթոռ, սեղանները, նրանք շատ անհարմար են:
Ինձ դուր չի գալիս, երբ մենք քիչ ենք երգում:
Ես կուզենայի մեր դպրոցում  լիներ պարի դասեր:

Ֆլեշմոբյան խնդիր

   Եվան չորս օրը մեկ գնում է լողավազան, իսկ Տիգրանը՝ վեց օրը մեկ: Հունվարի 26-ի հանդիպումից հետո նրանք հաջորդ անգամ լողազանում երբ կհանդիպեն...