Աշխարհի ամենամաքուր ջուրը գտնվում է Ֆինլանդիայում: Այդ հետազոտության մեջ, որտեղ պարզվում էր բնական ամենամաքուր ջրի պաշարների երկիրը, մասնակցում էին 122 երկիր: Ի դեպ, Երկրի բնակչության 1 մլրդ.-ը ընդհանրապես չեն կարող օգտվել անվտանգ եւ մաքուր ջրից:Ո՞ր ջրից ավելի արագ կարելի է սառույց ստանալ՝ տա՞ք, թե սա՞ռը: Եթե տրամաբանորեն մտածենք, ապա իհարկե սառը: Քանի որ տաք ջուրն անհրաժեշտ է զովացնել, իսկ հետո սառեցնել: Իսկ սառը ջուրը զովացնել պետք չէ: Սակայն փորձարկումները ցույց են տվել, որ ավելի արագ այդ գործընթացը լինում է տաք ջրի հետ:
Այդ հարցի ճիշտ պատասխանը, թե ինչու տաք ջուրը ավելի արագ է վերածվում սառույցի, մինչեւ հիմա ոչ ոք չգիտե:Ջուրը կյանքի հիմքն է: Բոլոր կենդանիների եւ բուսականության մեջ կա ջրի որոշակի քանակություն: Կենդանիների մեջ՝ 75%, ձկների մեջ՝ 75%, մեդուզաների մեջ՝ 99%, կարտոֆիլի մեջ՝ 76%, խնձորի մեջ՝ 85%, լոլիկի մեջ՝ 90%, վարունգի մեջ՝ 95%, ձմերուկի մեջ՝ 96%: Նույնիսկ մարդու մեջ կա ջրի զգալի քանակություն. երեխաների մեջ ջրի պարունակությունը կազմում է 86%, իսկ ծերերինը՝ 50%:Եթե մարդը կորցնում է իր մարմնի ջրի 2%-ը, նրա մոտ ուժեղ ծարավ է առաջանում: Եթե կորցրած ջրի տոկոսները հասնում է 10-ի, մարդու մոտ սկսվում է զգայապատրանք: 12% ջրի կորստից հետո մարդը չի կարող վերականգնվել առանց բժշկի օգնության: Իսկ ջրի 20% կորստի դեպքում մարդը մահանում է:
Ամենաշատ քաղցրահամ ջրի պաշարները սառցադաշտերում են
Իսկ դուք գիտե՞ք, թե որտեղ ավելի շատ ջուր կա: Պատասխանը ակնհայտ է՝ օվկիանոսներում: Իրականում Երկրի ընդերքում գտնվող ջուրը 10-12 անգամ ավելի շատ է, քան օվկիանոսում: Բացի դրանից մոլորակի վրայի ջրերի մեծ մասը խմելու համար պիտանի չէ: Կարելի է խմել միայն 3%-ը՝ մոտավորապես այսքան է մեր խմելու ջրի պաշարները: Բայց նույնիսկ այդ 3%-ի մեծ մասը մեզ անհասանելի է եւ գտնվում է սառցադաշտերում:
Комментариев нет:
Отправить комментарий