воскресенье, 30 сентября 2018 г.

Իմ ճամփորդությունը

Այս ուրբաթ մենք գնացինք ճամփորդության՝ Թուխ Մանուկ եկեղեցի: Այդ եկեղեցին շատ-շատ բարձր գագաթի վրա էր գտնվում: Մենք  հաղթահարեցինք այդ բարձունքը և տեսանք եկեղեցին: Մենք եկեղեցում երգեցինք մեր անցած, սովորած երգերը: Եկեղեցու մոտ կար սուրբ ջուր,  բոլորս խմեցինք, մի քիչ էլ ես վերցրի իմ ընտանիքի անդամների համար: Ճամփորդությունը շատ հետաքրքիր էր, շատ լավ էր:

вторник, 25 сентября 2018 г.

Ջեկոն

Կար -  չկար մի  Ջեկո կար:  Նա  ուներ  տատիկ:   Մի  օր  նրանք  գնացին  գնացք  նստելու: Ջեկոն փակված էր զամբյուղում:Այնտեղ շատ անհարմար էր, դրա համար էլ անընդհատ խփում էր զամբյուղին: Հետո մոտեցավ տատիկին  վագոնավարը: Շունը ձանձրույթից թռավ տատիկի գիրկը:Այդ պահին վագոնավարը տեսավ Ջեկոյին և տատիկին ասաց.
-Հարգելի տիկին, դուք ունեք երկու ընտրություն, կամ հաջորդ կանգառում շնիկին լքում եք, կամ երկուսով իջնում եք:
Եկավ հաջորդ կանգառը: Վագոնավարը նորից մոտեցավ նրանց, ասաց.
-Հիմա իջնում եք, թե ձեր շանը խլեմ:
-Ոչ, ես ոչ,կիջնեմ, ոչ էլ շանս կթողեմ մենակ:
Վագոնավարը շնիկին խլեց և դեն նետեց դուրս:
Տատիկը վազեց շան ետևից, բայց իզուր, դռները արդեն փակ էին:

Առաջադրանք:
Մեղադրիր տատիկին:
Տատիկը մեղավոր էր այնքանով, որ  կարող էր վագոնավարին խնդրել և ոչ թե այդքան անհարգալից լիներ վագոնավարի հանդեպ:

Արդարացրու տատիկին:
 Տատիկը մեղավոր չէր, քանի որ  մտածում էր, եթե ինքը այդքան համարձակ խոսի, վագոնավարը կվախենա և էլ չի մոտենա նրանց:


Реклама

понедельник, 24 сентября 2018 г.

Ստեփան Զորյան «Ճանապարհորդ Ջեկոն»

Առհասարակ-. Ընդհանրապես, ընդհանուր առմամբ: սաստել- բարկանալ  կոնդուկտոր-վագոնավար  կլանել -կուլ տալ

Հողը կլանեց ջուրը, քանի որ շատ ծարավ էր:
Ամպերն այնքան գոռգռացին, սաստեցին իրար, որ անձրև եկավ:
Մի  անգամ  ես տեսա  վագոնավար:
սովորաբար  ես  անում  եմ  իմ  դասերը:



воскресенье, 23 сентября 2018 г.

пятница, 21 сентября 2018 г.

Թուխ մանուկ

Պատմում են, որ 1828 թվականին Մուշից գաղթելիս բնակիչներն իրենց հետ սայլի վրա դրած բերել են նաեւ մի քար, որի վրա քանդակված է պարող դիցուհի։ Ավելի ուշադիր նայելիս կարելի է տեսնել աղավնակերպ գլխով երեք դիցուհիների՝ թեւ թեւի տված պարելիս։ Գեղարվեստական արժեք ներկայացնող այդ քարն այսօր գտնվում է Արագածոտնի Քուչակ գյուղից ոչ հեռու, Ապարանի ջրամբարի ափին եւ հայտնի է որպես Քասախի կամ Քուչակի «Թուխ Մանուկ» հուշարձան։
Դեռեւս 2010 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որի մեջ ընդգրկվեց նաեւ Արագածոտնի մարզի Քասախ գյուղի «Թուխ Մանուկ» պաշտամունքային սրբավայրը։ Թեեւ Քասախի բնակիչներն այսօր պաշտամունքի վայրից հեռու են ապրում, բայց բոլոր տոներին գալիս են այդտեղ։ Անցորդներն անգամ անտարբեր չեն մնում, անպայման մոտենում են, մոմ վառում։Թուխ Մանուկ» անունով սրբավայր—ուխտատեղիները հայ ազգագրագետներն ու ճարտարապետները արձանագրել են դեռեւս 19—րդ դարի կեսերից պատմական Հայաստանի բազմաթիվ վայրերում։ Մասնավորապես՝ Անբաղում, Բադնոցում, Ալաշկերտում, Համզաշենում, Կոփում, Մանազկերտում, Արճակում, «Մշո աշխարհում», Խնուսում, Արտամետում, Կյուսնենցում, Վանում եւ շատ ու շատ այլ վայրերում։ Պատմական Հայաստանից բացի, նման վայրեր կան ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Արագածոտնում, Գեղարքունիքում, Կոտայքում, Վայոց ձորում, Շիրակում, Արարատյան դաշտավայրում։ 
Ըստ որոշ տվյալների, Երեւանում նույնպես կան։ Մի շարք բնակավայրերում կարելի է հանդիպել մի քանի Թուխ Մանուկների։ Ապարանի եւ Արթիկի համարյա յուրաքանչյուր գյուղ ունի Թուխ Մանուկ։
Չնայած պաշտամունքը բավականին կենսունակ է, սակայն հուշարձանների մասին տեղեկությունները խիստ կցկտուր են։ Առայսօր չկա նաեւ ընդունելի կարծիք Թուխ Մանուկների ծագման մասին։ Ոմանք անորոշաբար են խոսել այդ մասին, ոմանք Թուխ Մանուկները կապել են նախաքրիստոնեական ժամանակների հետ, իսկ ոմանք էլ դրանք դիտել են որպես միջնադարյան նորաստեղծ ուխտավայրեր։ Դավիթ Խաչկոնցը Թուխ Մանուկների պաշտամունքր կապում է ջրի պաշտամունքի հետ։ Թ. Թորամանյանը գտնում էր, որ այն նախաքրիստոնեական հերոս–նախնիների պաշտամունքն է։ Նույն կարծիքին է նաեւ Երվանդ Լալայանը։ Պատմական գիտությունների դոկտոր Ասատուր Մնացականյանը համարում էր, որ դրանք ոչ թե քրիստոնեական մատուռներ են, այլ՝ հեթանոսական տաճարների մնացորդներ։ Սարգիս Հարությունյանն այն կապում է երկվորյակների պաշտամունքի հետ, թեեւ կան «Թուխ Մանուկներ», որտեղ երկվորյակի որեւէ նշան չկա։
«Թուխ Մանուկ» հուշարձանների ուսումնասիրությամբ ներկայումս զբաղվում են ՀՀ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ֆոնդապահ Լիլիթ Սիմոնյանը եւ ՀՀ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ լաբորանտ, նկարիչ Կարեն Հովհաննիսյանը՝ պատմական գիտությունների դոկտոր Սամվել Մկրտչյանի աջակցությամբ։ Լիլիթ Սիմոնյանի խոսքով, «Թուխ Մանուկ» պաշտամունքը շատ ինքնատիպ եւ դեռեւս ամբողջովին չբացահայտված երեւույթ է։ Հուշարձանն անհատական սրբատեղի է, որտեղ յուրաքանչյուրն այցելում է նվիրական երազանքով։ «Շատ կարեւոր տեղ է զբաղեցնում մարդու հավատը։ Պաշտամունքը մաքուր եւ անարատ ձեւով է պահպանել վաղընջական ժամանակներից մեզ հասած հավատալիքները»,–կարծիք հայտնեց նա։
Թուխ Մանուկ» անունով սրբավայր—ուխտատեղիները հայ ազգագրագետներն ու ճարտարապետները արձանագրել են դեռեւս 19—րդ դարի կեսերից պատմական Հայաստանի բազմաթիվ վայրերում։ Մասնավորապես՝ Անբաղում, Բադնոցում, Ալաշկերտում, Համզաշենում, Կոփում, Մանազկերտում, Արճակում, «Մշո աշխարհում», Խնուսում, Արտամետում, Կյուսնենցում, Վանում եւ շատ ու շատ այլ վայրերում։ Պատմական Հայաստանից բացի, նման վայրեր կան ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Արագածոտնում, Գեղարքունիքում, Կոտայքում, Վայոց ձորում, Շիրակում, Արարատյան դաշտավայրում։ 
Ըստ որոշ տվյալների, Երեւանում նույնպես կան։ Մի շարք բնակավայրերում կարելի է հանդիպել մի քանի Թուխ Մանուկների։ Ապարանի եւ Արթիկի համարյա յուրաքանչյուր գյուղ ունի Թուխ Մանուկ։
Չնայած պաշտամունքը բավականին կենսունակ է, սակայն հուշարձանների մասին տեղեկությունները խիստ կցկտուր են։ Առայսօր չկա նաեւ ընդունելի կարծիք Թուխ Մանուկների ծագման մասին։ Ոմանք անորոշաբար են խոսել այդ մասին, ոմանք Թուխ Մանուկները կապել են նախաքրիստոնեական ժամանակների հետ, իսկ ոմանք էլ դրանք դիտել են որպես միջնադարյան նորաստեղծ ուխտավայրեր։ Դավիթ Խաչկոնցը Թուխ Մանուկների պաշտամունքր կապում է ջրի պաշտամունքի հետ։ Թ. Թորամանյանը գտնում էր, որ այն նախաքրիստոնեական հերոս–նախնիների պաշտամունքն է։ Նույն կարծիքին է նաեւ Երվանդ Լալայանը։ Պատմական գիտությունների դոկտոր Ասատուր Մնացականյանը համարում էր, որ դրանք ոչ թե քրիստոնեական մատուռներ են, այլ՝ հեթանոսական տաճարների մնացորդներ։ Սարգիս Հարությունյանն այն կապում է երկվորյակների պաշտամունքի հետ, թեեւ կան «Թուխ Մանուկներ», որտեղ երկվորյակի որեւէ նշան չկա։
«Թուխ Մանուկ» հուշարձանների ուսումնասիրությամբ ներկայումս զբաղվում են ՀՀ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ֆոնդապահ Լիլիթ Սիմոնյանը եւ ՀՀ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ լաբորանտ, նկարիչ Կարեն Հովհաննիսյանը՝ պատմական գիտությունների դոկտոր Սամվել Մկրտչյանի աջակցությամբ։ Լիլիթ Սիմոնյանի խոսքով, «Թուխ Մանուկ» պաշտամունքը շատ ինքնատիպ եւ դեռեւս ամբողջովին չբացահայտված երեւույթ է։ Հուշարձանն անհատական սրբատեղի է, որտեղ յուրաքանչյուրն այցելում է նվիրական երազանքով։ «Շատ կարեւոր տեղ է զբաղեցնում մարդու հավատը։ Պաշտամունքը մաքուր եւ անարատ ձեւով է պահպանել վաղընջական ժամանակներից մեզ հասած հավատալիքները»,–կարծիք հայտնեց նա։
Բանահյուսության մեջ տեղեկություններ կան «Թուխ Մանուկ» պաշտամունքի վերաբերյալ, մասնավորապես՝ պահպանվել է 5 առասպել, ընդ որում՝ հինգն էլ տարբեր։ Թեեւ հետազոտողների մի մասը հակված է այն դիտարկել որպես միջնադարյան երեւույթ, սակայն Կ. Հովհաննիսյանի ներկայացմամբ, «Թուխ Մանուկ» պաշտամունքի մեջ կան արխաիզմի այնպիսի տարրեր, որոնք կարելի է համարել վաղնջական։ Դրա դրսեւորումներից է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի «Թուխ Մանուկը», որը տապանաքար է, իսկ վրան կնոջ ուրվապատկեր է փորագրված։ Կինը հղի է՝ արգանդում մանուկ է քանդակված, եւ այնպիսի տպավորություն է, կարծես լաբիրինթոս լինի։ Մյուսը Ս. Հայկունու նկարագրած Ալաշկերտի Խաստուր գյուղի «Թուխ Մանուկն» է, որն ուրարտական սեպագրերով սալիկ է։
Առանձնանում է նաեւ Արտաշատի շրջանի Արեւշատ գյուղի Վարվառայի Թուխ Մանուկը։ Այն թթենու տակ սովորական գետաքարերով միմյանց վրա դասավորված քարակույտ է, որի վրա մոմ են վառում։ Պատմում են, որ մեջը «սրբազան» օձ է ապրել, երբ տրակտորը մոտեցել է, որ փորի, օձը դուրս է եկել, եւ տրակտորիստը փախել է։ Արդյունքում Թուխ Մանուկին ձեռք չեն տվել։
Մաքրավանքի «Թուխ Մանուկը» գտնվում է վանքային համալիրից 100 մետր հեռավորության վրա։ Այն դեղին, մեջտեղից կոտրված խաչքար է, որն ունեցել է իր տերը։ Վերջինս օժտված է եղել բուժիչ հատկություններով, երեխաներ են տարել բուժելու։
Հանդիպել են «Թուխ Մանուկներ», որ գերեզմանոցի մեջ են գտնվել, ինչպես, օրինակ՝ Ապարանի Սարալանջ գյուղում։ Միաժամանակ, երբ Ապարանի մեկ այլ գյուղում խնդրել են ցույց տալ «Թուխ Մանուկ» գերեզմանը, մարդիկ զայրացել են, թե ինչպես կարող են ցույց տալ սրբի գերեզմանը, երբ նա անմահ է։
Ապարան քաղաքի «ամենասուրբ» վայրերից է Բադալի (տոհմ է) «Թուխ Մանուկը», որը ժայռերի վրա գտնվող ավերված շինություն է, գետնի տակից էլ սառնորակ ջուր է հոսում։ Խորհրդային տարիներին, երբ եկեղեցի գնալն արգելված էր, բոլոր արարողությունները կատարվում էին Բադալենց «Թուխ Մանուկում», անգամ Սուրբ Ծննդյան խաչը ջուրը գցելու արարողությունը։ Լ. Սիմոնյանի խոսքով, չի բացառվում, որ նրանք հնագույն քրմական դասին են պատկանում։ Ի դեպ, Բադալենց տոհմում շատ են հոգեւորականները։
Կան «Թուխ Մանուկ» հուշարձաններ, որոնք տեղափոխված են այլ վայրերից, ինչպես օրինակ՝ Քասախինը, որը տեղափոխված է Մուշից։ Հայաստանի ազգային արխիվում պահվող փաստաթղթերից տեղեկանում ենք, որ տեղափոխված է նաեւ Ապարանի շրջանի Զովունի գյուղի Թուխ Մանուկը։ 1960—ական թվականներին այդ տարածքում ջրամբար կառուցելու հետեւանքով գյուղի բնակչությունը եւ գյուղում գտնվող երեք հուշարձանները, այդ թվում՝ նաեւ Թուխ Մանուկը տեղափոխվել են այլ վայրեր։
Կարեն Հովհաննիսյանի խոսքով, դեռեւս հնարավոր չէ հստակեցնել, թե ինչու երկու միանման շինություններից մեկը Թուխ Մանուկ է, իսկ մյուսը՝ ոչ։ 
«Նույն տարածքում կարող են լինել իրար նման մի քանի պաշտամունքային քարեր, սակայն դրանցից միայն մեկը կարող է լինի Թուխ Մանուկ։ Արճակում կան նույն կառուցվածքով երեք դոլմեններ՝ քարերով սարքած «տնակ», որոնցից միայն մեկն է Թուխ Մանուկ։ Միակ տարբերությունն այն է, որ Թուխ Մանուկի վրա որեւէ բան չկա փորագրված, իսկ մյուս երկուսի վրա բազմաթիվ խաչեր են փորագրված»,— բացատրեց նա։
Թուխ Մանուկներ դեռեւս չեն հանդիպել Սյունիքում՝ Սիսիան, Կապան, Տավուշում, Լոռիում։ Նոյեմբերյանում կան վայրեր՝ տնակներ, որոնք կոչվում են «սուրբ», նույնն՝ Արցախում։ Կ. Հովհաննիսյանի դիտարկմամբ, չի բացառվում, որ դրանցից որոշները Թուխ Մանուկներ լինեն, պարզապես ժողովուրդի մեջ չի պահպանվել «Թուխ Մանուկ» անվանումը, եւ քանի որ տիպաբանորեն դեռեւս հստակեցված չէ, թե որն է «Թուխ Մանուկ», ապա իրավունք էլ չունեն պնդելու, թե դրանք «Թուխ Մանուկներ» են։ Օրինակ՝ Մեծ Մանթաշում կա Թուխ Մատուռ։
Բոլոր տեղերում, որտեղ եղել են, Թուխ Մանուկին պարտադիր զոհաբերություն է արվում, այն էլ՝ տարբեր ձեւերով։ Ապարանի շրջանի Ծաղկաշեն գյուղում նույնիսկ աղավնի են զոհաբերում, ինչը խիստ հազվադեպ երեւույթ է։ Ընդունված է ուխտի գնալիս կամ այցելելիս որեւէ բան տանել՝ մոմ վառել, խունկ, գույնզգույն շալ՝ շուշպա, սրբապատկեր եւ այլն։ Թուխ Մանուկին զոհ մատուցելու կամ այցելության համար պարտադիր չէ, որ հատուկ օր լինի, չնայած շատ տեղերում դա համընկնում է որեւէ տոնի հետ կամ էլ այդ վայրի եկեղեցու ուխտի հետ։
Թուխ Մանուկներն ունեն բուժիչ հատկություններ, սկսած մաշկային հիվանդությունների, մասնավորապես՝ գորտնուկների բուժումից մինչեւ արյունահոսության եւ անպտղության բուժում։ Տեղեկություն կա, որ Արարատյան դաշտավայրի Արեւշատ գյուղի «Թուխ Մանուկն» անգամ բուժել է 12—ամյա անդամալույծ երեխայի։ Ընդ որում, այն մարդիկ, ում «Թուխ Մանուկը» երեխա է «պարգեւել», ամեն տարի գալիս են ուխտի։
Այս ընթացքում, երբ ինստիտուտի գիտաշխատողները շրջել են հանրապետությունում գտնվող «Թուխ Մանուկ» հուշարձաններով, ընդամենը երկու ընդհանրական բան են գտել։ Առաջինն այն է, որ սրբավայրի երեք գլխավոր բաղադրատարրերից՝ քար, ջուր, ծառ, կարող է ոչ ծառը լինել, ոչ ջուրը, սակայն քարը պարտադիր առկա է։ Հուշարձանի՝ տնակի մեջ պարտադիր քար է լինում։ Կարող է տնակ էլ չլինի, բայց քարը պարտադիր է։ Երկրորդն էլ այն է, որ պարտադիր կապված է երեխայի հետ՝ կամ երեխայի առողջության, կամ նրան պաշտպանելու, կամ զավակածնության։ 
Ինստիտուտի գիտաշխատողներն իրենց հիմնական խնդիրը ներկայումս համարում են հանրապետության բոլոր Թուխ Մանուկներ այցելելը, որից հետո միայն փորձ կարվի դասակարգել եւ համեմատել մյուս նմանատիպ սրբատեղիների եւ պաշտամունքների հետ։ Ցանկություն կա այցելել նաեւ պատմական Հայաստանի շրջաններ։ Նրանց կարծիքով, քրդերը նույնպես պահպանել են պաշտամունքը։ Այլ հարց է, թե իրենց տեղեկություններ կտրամադրեն, թե ոչ։ «Հավաքած նյութերը դեռ ի մի չենք բերել, որովհետեւ որքան նոր տեղ ենք գնում, նախորդը հերքվում է։ Թուխ Մանուկի կերպարը տարբեր վայրերում ներկայանում է տարբեր կերպ. եթե մի տեղում նա փոքր երեխա է՝ 6—7 տարեկան, մեկ այլ տեղ՝ պատանի կամ երիտասարդ, ապա մի ուրիշ տեղ՝ հասուն տղամարդ կամ ալեհեր ծերունի։ Հանդիպում են զինվորական «Թուխ Մանուկներ», անգամ կնոջ կերպարով, ընդ որում՝ կա կին երեխայի հետ, կա միայն կին։ Կա առասպել, ըստ որի՝ Թուխ Մանուկը կին է, որ փախել է թուրքերից եւ խնդրել է աստծուն, որ իրեն քար դարձնի։ Աստված գթացել է աղջկան՝ դարձնելով նրան ժայռ, իսկ վրայից էլ ջուր է գնում, դա էլ Արեւմտյան Հայաստանում է։ Անտիկ աշխարհի մի մասում աստվածուհիների պաշտամունքի հետ կապված քարակոթողները կոչվում են բեթելներ, այսինքն՝ «Աստծո տուն» եւ կապված են մայր աստվածուհու հետ, որ, հնարավոր է, ինչ—որ կապ ունեն հայկական «Թուխ Մանուկների» հետ»։ 
Մեկ ուրիշ անբացատրելի երեւույթ է «Թուխ Մանուկ» ավետարանը։ Հայտնի չէ, թե ինչու է այդպես կոչվում։ Նման մի ավետարանի մասին հիշատակվում է Սասունցի Դավիթ էպոսում՝ որպես «մեռլահարույց թուխ ավետարան»։ Կ. Հովհաննիսյանը նշում է, որ դեռեւս նման ավետարան չեն տեսել, բայց նկարագրությամբ սովորական ավետարան է, միայն թե կոչվում է «Թուխ Մանուկ»։ 
«Ավետարանը գտնվում է ոչ թե «Թուխ Մանուկ» մատուռում, այլ տապանի պես վայրում՝ ծածկված շուշպաներով։ Այն կողմնակի, համայնքին չպատկանող մարդկանց ցույց չեն տալիս, հանում են միայն արտառոց դեպքերում։ Պատմություն կա, որ ավետարանը հանելուց հետո դժբախտություն է պատահել, այդ պատճառով ձեռնպահ են մնում նման բան անելուց։ Նման ավետարան կա Շիրակում»,–մանրամասնեց զրուցակիցս։
Լիլիթ Սիմոնյանն էլ կոչ արեց բոլոր այն մարդկանց, ովքեր տեղեկություններ կամ պատմություններ գիտեն «Թուխ Մանուկի» հետ կապված, փոխանցեն իրենց, քանի որ դա մեծ օգնություն կլինի պաշտամունքի վերաբերյալ ավելի ամբողջական պատկերացում ունենալու համար։

среда, 19 сентября 2018 г.

19.09..2018թ,

Օդ, օդաչու, օդանավ,օգուտ, կենդանի, միջատ, մեղր բառերով կազմիր նախադասություններ։



Մենք  առանց  օդ  չենք  կարող  ապրել:
Ես  չունեմ  օդաչու  ընկեր:
Իմ  եղբայրն  ունի  խաղալիք օդանավ:
Ես  իմ  ընկերոջը    օգուտ  տվեցի:
Ես շատ եմ սիրում պահել կենդանիներ:
Ես միջատներից վախենում եմ:
Ես ամեն առավոտ մեղր եմ ուտում:



понедельник, 17 сентября 2018 г.

Հովհաննես Թումանյան«Կույրերի կարծիքը»

Թոկ-հաստ պարան
ահեղ-սարսափելի
կոճղ-հաստ գերան
քահ-քահ-  բարձր  ծիծաղել

Տղաները թոկը ձգեցին -ձգեցին, չկարողացան պոկել:
Գիշերն ինձ համար ահեղ է:
Ծիտը թռավ նստեց կոճղին:
Երբ տեսնում եմ  ծաղրածու, քահ-քահ ծիծաղում եմ:




Առաջադրանք

Որոնել,   որսորդ , ոզնի,   ոստիկան,   ոսկի, ոռնալ, ոչխար,  ողկույզ,
ոտք, ողնաշար,   որոնալ,  ոջիլ,  ոչինչ:

խիզախ  որսորդ
խիզախ որսորդըչր  բռնեց  գայլին:
փշոտ   ոզնի
Փշոտ  ոզնին  ծակեց  օձին:
բրտոտ  ոչխար
Բրդոտ  ոչխարին  կերավ  գայլը:
սպղուն  ոսկի
Արևը փայլում  էր  պսպղուն  ոսկու  նման:

воскресенье, 16 сентября 2018 г.

Ջուր

Աշխարհի ամենամաքուր ջուրը գտնվում է Ֆինլանդիայում: Այդ հետազոտության մեջ, որտեղ պարզվում էր բնական ամենամաքուր ջրի պաշարների երկիրը, մասնակցում էին 122 երկիր: Ի դեպ, Երկրի բնակչության 1 մլրդ.-ը ընդհանրապես չեն կարող օգտվել անվտանգ եւ մաքուր ջրից:Ո՞ր ջրից ավելի արագ կարելի է սառույց ստանալ՝ տա՞ք, թե սա՞ռը: Եթե տրամաբանորեն մտածենք, ապա իհարկե սառը: Քանի որ տաք ջուրն անհրաժեշտ է զովացնել, իսկ հետո սառեցնել: Իսկ սառը ջուրը զովացնել պետք չէ: Սակայն փորձարկումները ցույց են տվել, որ ավելի արագ այդ գործընթացը լինում է տաք ջրի հետ:
Այդ հարցի ճիշտ պատասխանը, թե ինչու տաք ջուրը ավելի արագ է վերածվում սառույցի, մինչեւ հիմա ոչ ոք չգիտե:Ջուրը կյանքի հիմքն է: Բոլոր կենդանիների եւ բուսականության մեջ կա ջրի որոշակի քանակություն: Կենդանիների մեջ՝ 75%, ձկների մեջ՝ 75%, մեդուզաների մեջ՝ 99%, կարտոֆիլի մեջ՝ 76%, խնձորի մեջ՝ 85%, լոլիկի մեջ՝ 90%, վարունգի մեջ՝ 95%, ձմերուկի մեջ՝ 96%: Նույնիսկ մարդու մեջ կա ջրի զգալի քանակություն. երեխաների մեջ ջրի պարունակությունը կազմում է 86%, իսկ ծերերինը՝ 50%:Եթե մարդը կորցնում է իր մարմնի ջրի 2%-ը, նրա մոտ ուժեղ ծարավ է առաջանում: Եթե կորցրած ջրի տոկոսները հասնում է 10-ի, մարդու մոտ սկսվում է զգայապատրանք: 12% ջրի կորստից հետո մարդը չի կարող վերականգնվել առանց բժշկի օգնության: Իսկ ջրի 20% կորստի դեպքում մարդը մահանում է:
Ամենաշատ քաղցրահամ ջրի պաշարները սառցադաշտերում են
Իսկ դուք գիտե՞ք, թե որտեղ ավելի շատ ջուր կա: Պատասխանը ակնհայտ է՝ օվկիանոսներում: Իրականում Երկրի ընդերքում գտնվող ջուրը 10-12 անգամ ավելի շատ է, քան օվկիանոսում: Բացի դրանից մոլորակի վրայի ջրերի մեծ մասը խմելու համար պիտանի չէ: Կարելի է խմել միայն 3%-ը՝ մոտավորապես այսքան է մեր խմելու ջրի պաշարները: Բայց նույնիսկ այդ 3%-ի մեծ մասը մեզ անհասանելի է եւ գտնվում է սառցադաշտերում:

четверг, 13 сентября 2018 г.

Հոմանիշ բառեր

արահետ -  նեղ  ճանապարհ, կածան, շավիղ
սոված - ցաղծած
ուղի -  ճանապարհ
երիտասարդ - ջահել
գոռալ -  ճչալ, բղավել
մրրիկ -  փոթորիկ, բուք
թռչել - ճախրել, սավառնել
բյուր - շատ,  անհամար, բազում
ուրախ - զվարթ:


















Արթուր, Գևորգ, Ժորա

Արթուրը , Գևորգը և Ժորան իմ դասարանի տղաներն են:

Արթուրը շատ խելոք տղա է: Նա սիրում է խաղալ պահմտոցի:Նրա ամենասիրելի ուտելքիը խաչապուրին է:  Գևորգը   իմ  դասարանի   ամենաչար   տղան  է:
Նրա  ամենասիրած   առարկան  մաթեմատիկան  է:
Ժորան  շատ  խելացի  տղա  է:  Էմիլը  և  Ժորան  մտերիմ  ընկերներ  են:
Ժորան աշխատասեր  է  և  դասին  միշտ  գալիս է  պատրաստ:

вторник, 11 сентября 2018 г.

Առաջադրանք-11.09.2018

Եվա  Խաչատրյան:
Սովորում եմ Արևելյան դպրոցի 3-1 դասարանում:

Սև,  շագանակագույն, աչք, ձեռք,  ոտք,  ականջ:

Ես  ունեմ  սև  աչքեր:
Ես  ունեմ շագանակագույն մազեր:
Ես ունեմ սև աչքեր:
Ես ունեմ կարճ  ձեռքեր:
Ես ունեմ երկար ոտքեր:
Ես ունեմ երկու ականջներ:

понедельник, 10 сентября 2018 г.

Առաջադրանք

պաղ- սառը
թուխ-մուգ
առուն- փոքր  գետակ
զվարդ-ուրախ

Ես  սիրում  եմ  պաղ  ջուր:
Եղբայրս  թուխ  է:
Մենք մեր  տանը  ունենք  առու:
 Մենք  մեր  տանը  շատ  զվարդ  ենք:

Առաջադրանք

Ամպոտ  սար,  բարձր  սար,  գեղեցիկ  սար,   արևոտ  սար,  բարակ  ձայն,  թուխ  մանուկ,
ուրախ  մանուկ,  ժպտերես  մանուկ,    լացկան  մանուկ,    փնթի  մանուկ,  փոքրիկ մանուկ,   

воскресенье, 9 сентября 2018 г.

մաթեմատիկա-07.09.2018


1.   Աղյուսակումպակասողթվերըգրի՛ր:
հարյուր
հարյուր
մեկ
հարյուրերկու
հար
յուրերեք
հար
յուրչորս
հարյուրհինգ
հարյուրվեց
հարյուրյոթ
հար
յուրութ
հարյուրինը
հար
յուր տասը

100
101
102
103
104
105
106
107
108
109
110

2.   Նշվածգործողություններըկատարի՛ր ըստ օրինակի:
48 : 2 = (40 + 8) : 2 = 40 : 2 + 8 : 2 = 20 + 4 = 24
65 : 5 = (50 + 15) : 5 = 50 : 5 + 15 : 5 = 10 + 3 = 13
39 :3 =(30+9):3=10+3=13
77 : 7 =(70+7):7=10+1=11
56 : 4 =40+16=10+4=14
Գտի՛րօրինաչափությունըևպակասողթվերըգրի՛ր:
519
520
521
522
523
524
525
526
527
528
529
530
531
532
533
534
535
536
537
538

110
109
108
107
106
105
104
103
102
101

700
710
720
730
740
750
760
770
780
790
800
810
820
830
840
850
860
870
880
890

3.   Թվերը համեմատի՛ր:
300
< 
600
470
< 
480
530
> 
390
122
< 
221

4.   Լուծի՛րխնդիրը:
ա) 24 սովորողբաժանվելեն3 խմբի: Յուրաքանչյուրխմբումքանի՞սովորողկա:
Լուծում24:3=8 երեխա
Պատասխան՝
բ)24 սովորողբաժանվելենխմբերի: Յուրաքանչյուրխմբումկա3 սովորող: Քանի՞խումբէստացվել:
24:3=8 խումբ
Լուծում
Պատասխան՝
գ)Դասարանըբաժանվելէ6 խմբի: Յուրաքանչյուրխմբումկա4 սովորող: Քանի՞սովորողկադասարանում:
Լուծում
Պատասխան՝
6x4=24 սովորող

Ֆլեշմոբյան խնդիր

   Եվան չորս օրը մեկ գնում է լողավազան, իսկ Տիգրանը՝ վեց օրը մեկ: Հունվարի 26-ի հանդիպումից հետո նրանք հաջորդ անգամ լողազանում երբ կհանդիպեն...