Մի օր երեկոյան, երբ ես համարյա քնած էի, տեսնեմ՝ մեկը ճանկռում է պատուհանս և ձայն տալիս: Ես մոտեցա պատուհանին, բացեցի և տեսա իմ ծանոթին, որ Լուսնի վրա էր ապրում: Նրա անունը Ջորջ էր:
-Բարեկա՛մս, պիտի օգնես,-ասաց նա:
-Ես սիրով կօգնեմ, -ասացի ես:-Բայց հիմա նստիր, հանգստացիր, հոգնած կլինես, երկար ճանապարհ ես անցել: Թեյ ուզո՞ւմ ես:
-Հաճույքով կխմեմ,-պատասխանեց նա:
Գնացի խոհանոց, կատվին ասացի՝ կորի: Հետո՝ տեղնուտեղը ներողություն խնդրեցի.
-Ներիր ինձ, փիսո ջան, ես ընկերոջս եմ հյուրասիրում, նա թեյ է ուզում, իսկ դու փռվել ես ճամփին:
_Հենց հիմա կգնամ,- մլավեց իմ կատուն: Տես, է՛, չէի էլ մտածում, որ այս պահին թեյ կխմենք, ջա՜ն : Ես երեք բաժակ թեյ դրեցի՝ մեկը՝ Ջորջին, մեկը՝ կատվիս, մեկը՝ ինձ:
-Դե հիմա պատմի՛ր, տեսնեմ՝ ինչ է եղել,-ասացի Ջորջին:
-Մկները,-պատասխանեց նա:-Լուսնի վրա այնքան մուկ է լցվել, որ ոչ ոք չի ուզում այնտեղ ապրել, ես էլ չեմ կարողանում ամուսնանալ: Կանայք ամենից շատ մկներից են վախենում: Խորհուրդ տուր՝ ինչ անեմ:
Բացի այդ՝ մկները Լուսինն ուտում են, այն անընդհատ փոքրանում է, մնում է մի բարակ մահիկ: Էս մկները դա էլ են ուտում: Ստիպված նոր Լուսին եմ պատրաստում: Եվ այսպես՝ քսանութ օրը մեկ:
Երեխաներ, իսկ գիտե՞ք Լուսինն ինչ է:
Իսկ Լուսինը թարմ պանիրի գլխիկ է:
Իսկ սոված մկները հեշտ ու հանգիստ
Իրենց փորն են կշտացնում:
-Հա՜, վատ է, շատ վատ է:
Ես ինչ անեմ ձեզ համար:
Մեկ էլ ես ու կատուս իրար նայեցինք:
_Մյաու-մյաու,-ասաց կատուս:
-Հրաշալի է,-ասացի ես,-շատ հրաշալի:
Կատուն Ջորջի հետ Լուսին գնաց և վախեցրեց բոլոր մկներին:
Հիմա նա տանն է, իմ խոհանոցում մուշ-մուշ քնած է: Ջորջը վերջապես ամուսնացել է: Նրա կնոջ անունը Մերի է: Ջորջը երջանիկ է: Միայն մի վատ բան կա՝ Մերին պանիր շատ-շատ է սիրում:

Комментариев нет:
Отправить комментарий