Պատրաստման եղանակ
- Դդումը կեղևազրկում ենք, մանր կտորների բաժանում և կարագով տապակում: 3-4 րոպե անց ցանում ենք շաքարավազն ու կրկին դդումը տապակում:
- Խմորիչը լցնում ենք քիչ քանակությամբ տաք ջրի մեջ, ավելացնում աղն ու շաքարավազը: Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք տաք ջուրը, հալեցրած կարագն ու 1 ճ/գդ ալյուրը: Խառնում ենք և արագ խմոր հունցում:
Երկու զանգվածքները միացնում ենք, ալյուր ավելացնում և լավ խառնում: - Խմորը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և թողնում մի քիչ հանգստանա:
Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք կաթը, ձվերը, կարագը, դդումը, շաքարավազը և լավ խառնում ենք:
Զանգվածը կամաց կամաց լցնում ենք խմորի մեջ, խառնում և ըստ անհաժեշտության ալյուր լցնում: Փափուկ խմոր ենք հունցում, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և թողնում ենք մի քիչ հանգստանա: - Խմորը մանր կտորների ենք բաժանում:
- Այնուհետև ձեռքերով գնդում ենք և դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ:
- Վրան հարած ձու ենք քսում և թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե:
Комментариев нет:
Отправить комментарий