среда, 19 декабря 2018 г.

Ամանորյա ներկայացում-2018թ.

Այսօր  ես  գնացել  եմ   ներկայացում  դիտելու:Իմ  կարծիքով  այդ  ներկայացումը
վերնագիր    չուներ, պարզապես ամանորյա ներկայացում էր :   Այնտեղ  ցույց  էին  տալիս,  թե  ոնց   են մի քանի   ընկեր միասին   գնում  ճամփորդության:   Ընկերները  իրար   օգնելով  հասան  հյուսիսային  բևեռ:  Իմ  համար  այդքան   էլ հետաքրքիր  չէր, բայց ես էլ, ինչպես ներկայացման մեջ էր, ընկերներիս հետ էի, դրա համար շատ ուրախ անցավ մեր ճամփորդությունը: Սպասում եմ հաջորդին...

четверг, 13 декабря 2018 г.

Նամակ Ձմեռ պապիկին

Բարև  Ձմեռ  պապիկ, ես  Եվան
եմ: Ես  սովորում  եմ 3-1 դասարանում:  Ես  8  տարեկան  եմ:  Խնդրում  եմ  կարո՞ղ  ես  ինձ  բերել իմ  մայրիկի  ժպիտը,  որ  ամբողջ  Նոր տարի   մայրիկս  ուրախ  լինի:

вторник, 11 декабря 2018 г.

Պաոլո Կոելիո«Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին»

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրի՛նգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրի՛ր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո՛, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացի՛ր: Այս Սուրբ Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ՜, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սուրբ Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սուրբ Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:


1.  Անհասկանալի բառեր
Արտասովոր-տարօրինակ
ուժգին-ուժեղ
 անկայուն-փոփոխական
տրտում-տխուր
ունկնդիր-լսող
պապանձվել-լռել

  1. Պատմի՛ր սրինգ նվագող աղջկա մասին:
Այս  հեքիաթի  աղջիկը  շատ  խելացի  էր, բեմական էր,լսում  էր  ամեն  մի    մեծահասակի    խոսքը: Նա  նվագում էր  սրինգ,  նրան  դուր  էր  գալիս  այդ  գործիքը,  բայց  երբ  մեկը  ասում   էր  մի
նվագիր  սրինգ,   նա  միանգամից  հավատում  էր   նրան:


  1. Պատմի՛ր երկու աշխարհների մասին :
ա) աշխարհ ուրիշ մարդկանց աչքերով
 Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: 
բ) աշխարհ քո աչքերով
 Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
  1. Քո կարծիքով ի՞նչ է հրաշքը:
    Հրաշքն  այն  է,  որ  եթե  դու  հասվատում  ես  երազանքներին,  որ  կկատարվի,  ապա անպայման այն կիարականան,  Իսկ  եթե  չես  հավատում   երազանքներին,  ուրեմն  չի  կատարվի:

понедельник, 10 декабря 2018 г.

Թռչունների մասին

Երկրի վրա թռչուններն ապրում են ամենուրեք՝ արևադարձային անտառներում, անապատներում, օվկիանոսներում և նույնիսկ Անտարկտիդայի հսկա սառցե տարածություններում: Մի մասը սավառնում է բարձր երկնքում (ծիծեռնակները չուի ժամանակ թռչում են 8000 մ բարձրություններում), մյուսները սուզվում են ջրի մեջ 200 մ-ից ավելի խորությամբ: Թռչնաշխարհի խիստ բազմազանությունը հսկայական է: Որոշ թռչուններ սնվում են միայն բույսերով, մյուսները՝ թարմ մսով: Ջայլամների բարձրությունը մարդու հասակից բարձր է, իսկ կոլիբրի-մեղվիկը շատ միջատներից ավելի փոքր է:
Թռչունները տաքարյուն կենդանիներ են. ունեն թևեր և բազմանում են ձվադըրման եղանակով: Դնում են տարբեր չափերի և երանգների 1–25 ձու: Թխսակալում են էգը և արուն, հաճախ՝ միայն էգը: Միակ փետրավոր կենդանի էակներն են: Մարմինը հարմարված է թռչելուն, թեպետ թռչունների որոշ տեսակներ (օրինակ՝ հավը, կիվին, պինգվինը, ջայլամը) կորցրել են թռչելու ունակությունը: Թռչուններն ունեն սուր տեսողություն և լսողություն, անհամեմատ թույլ հոտառություն: Մանր թռչուններն ապրում են 20–25 տարի, խոշորները՝ մինչև 50 տարի:
Բազմացման շրջանում էգերը ձվադրում են կանոնավոր ժամանակահատվածներում, ձագերը զարգանում են ձվերի մեջ, այլ ոչ թե մայրն է կրում իր օրգանիզմում:

воскресенье, 9 декабря 2018 г.

Առաջադրանք

Առաջադրանք 1.
Դուրս գրել այն բառերը, որոնք պատասխանում են ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին:

Ինչ-հող,ծառ,տերև,խլուրդ,արջ,մողես,
Ինչեր- կենդանիներ,ծառեր, արջեր, մողեսներ,



Առաջադրանք 2. Բառերը դարձնել հոգնակի:

պատ-պատեր
քար-քարեր
բադ-բադեր
բառ-բառեր
տառ-տառեր


խաղ-խաղեր
սագ-սագեր
մատիտ-մատիտներ
աղջիկ-աղջիկներ
տղա-տղաներ


Ձմռանը քնող կենդանիները




Կան կենդանիներ, որոնք ցրտերն ընկնելիս քաշվում են իրենց բներն ու ծակերը և խոր քուն մտնում:
Այսպես, խլուրդն իր շինած երկար անցքով իջնում է ներքև, հողի մեջ, մինչև իր բույնը: Անցքը ներսից մի լավ փակում է, որ ցուրտը ներս չմտնի, և քնում տերևներից պատրաստված իր անկողնում:
Մկնարջը կծկվում է մի ծառի խոռոչում ու քնում, բայց մինչև քնելը կաղին և ընկույզ է հավաքում իր բնում: Երբ արթնանա, մի քիչ կուտի և նորից կքնի:
Մողեսն էլ ձմեռն անցկացնում է քարի կամ պատի անցքի մեջ քնելով:
Արջը, կրիան և մի քանի այլ կենդանիներ նույնպես ձմռանը քնում են:
Այս բոլոր կենդանիները կարթնանան, երբ գարունը իր տաքուկ շունչը փչի:

Իմ ճամփորդությունը

  << Բլոգ-TV >>   նԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԵՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

Դեկտեմբերի յոթին մենք  գնացինք 
«Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարան: Ճիշտ է անունը  թանգարան էր, բայց թույլատրվում էր  դիպչել բոլոր առարկաներին: Մուտքի համար մեզ   տվեցին  կտրոններ: Այնտեղ  շատ  գեղեցիկ  էր,  շատ   հետաքրքիր էր, ինձ զարմացնող շատ  նյութեր կային: Սկզբում բացատրում էին  մեզ, որը ինչի համար էր, հետո մենք փորձում էինք, խաղում, զարմանում: Ամենաշատը ինձ դուր եկավ էլեկտրական գունդը, ով դիպչում էր, նրա մազերը էլեկտրականանում էր: Շատ ափսոս, որ ժամանակը քիչ էր և մենք շտապ վերադարձանք  դպրոց:

Ֆլեշմոբյան խնդիր

   Եվան չորս օրը մեկ գնում է լողավազան, իսկ Տիգրանը՝ վեց օրը մեկ: Հունվարի 26-ի հանդիպումից հետո նրանք հաջորդ անգամ լողազանում երբ կհանդիպեն...