понедельник, 26 ноября 2018 г.

Կոմիտաս«Աշուն օր»

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հարցեր և առաջադրանքներ
1.Գրի՛ր պակասող բառերը:
Սևուկ ամպեր  վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ  օդ։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

  1. Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:
Դեղնած տերև
Սև   ամպ
Մաքուր     օդ
Խոնավ  եղանակ
Մաքուր օր

  1. Նշի՛ր քեզ դուր եկած տողերը և նկարի՛ր:
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

4.Պատմի՛ր դպրոցի պարտեզում ապրող աշնան մասին: Լուսանկարի՛ր պարտեզի աշունը, նաև նկարի՛ր:

Իմ ամենասիրած եղանակը աշունն է: Մեր դպրոցի բակում շատ գեղեցիկ աշուն է: Գետինը դարձել է նախշազարդ գորգ: Ծառերը  մերկացել  են:
Մենք  դասարանով  գնացել  էինք  դրաում  աշունը  նկարել:

воскресенье, 25 ноября 2018 г.

Հեռուստաստուդիայում

Այս ուրբաթ  մենք  գնացել ենք   Շողակաթ հեռուստաստուդիա: Մեր  դասարանի  Դավիթի     մայրիկը  աշխատում  է  այնտեղ: Մենք  մտանք  տարբեր  սրահներ,  խոսեցինք  բարձրախոսով, երգեցինք,  նկարեցինք  <<Կախարդական ՚>> գրիչներով, նկարահանվեցինք,   մեզ  ցույց  տվեցին  հեռուստացույցով: Մենք ներկայացրինք մեր բլոգները, պատմեցինք, թե  ինչպես ենք աշխատում  համակարգչով:  Ինձ  համար  շատ  հետաքրքիր  օր էր, ափսոս չհասցրեցի շատ խոսել:

воскресенье, 18 ноября 2018 г.

Նամակ Վինի Թուխին


Նամակ  Վինի  Թուխին

Բարև  Վինի   Թուխ:   Գիտես  դու  իմ  ամենալավ  ընկերն ես:  Ես  քո  մասին  հեքիաթը  կարդացել   եմ:Այն ինձ  շատ դուր եկավ: Դու շատ խելացի արջուկ ես: Ես էլ եմ շատ սիրում մեղր, մեր տանը մենք ունենք, քեզ սիրով հրավիրում եմ մեր տուն, մեղր համտեսելու:


                                   Իմ   արկածները

Վինի ջան, ես Եվա խաչատրյանն եմ: Մի քիչ պատմեմ իմ մասին: Ես շատ ուրախ, աշխույժ աղջիկ եմ: Շատ եմ սիրում երգել, պարել, խաղալ: Մի անգամ համերգի ժամանակ, երբ ես մենակ պարում էի բեմի վրա, հանկարծ  իմ կիսաշրջազգեստը արձակվում է և ընկնում է գետնին: Բոլորը սկսում են բարձր  ծիծաղել, իսկ ես  անգամ չէի նկատել,  սիրուն պարեցի և բեմից հեռացա:


   

четверг, 15 ноября 2018 г.

Շարադրություն

  1. Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ։

Աթաբեկ Խնկոյան «Խուլի այծերը»

  1. Հեքիաթի դեպքերը հերթով թվարկի՛ր։
    Խուլը կորցնում է այծը:  Փնտրելիս հանդիպում է  մի խուլ մարդու, ով արտն էր վարում:Այս մարդը ցույց է տալիս այծերի տեղը: Այծատերը գտնում է այծերին:Կոտրած պոզով այծին ուզում է նվիրել արտավարին: Արտավարը ասոմ է , որ ինքը չի կոտրել այծի պոզը:Նրանք սկսում են կռվել: Ճանապարհին հանդիպում են մի պառավի, ով փախել էր տնից: Պառավը նույնպես խուլ էր:Նրանք սկսում են պատմել իրենց վեճը: Պառավը նրանց չհասկանալով, ասում է , որ ձեր խնդիրները չեմ կարող լուծել:

Աթաբեկ Խնկոյան «Խուլի այծերը»

Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորչում են: Տերն ընկնում է դես-դեն՝ այծերը գտնելու:
Նա պատահում է  ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.
— Բարի հաջողում, ախպեր, այծերս չե՞ս տեսել:
— Լավ է՝ այսպես ցանեմ, — ձեռքը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:
Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը, ասում է.
— Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս՝ պոզը կոտրածը քեզ եմ տալու:
Ասում է ու գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ նա ուրախ — ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.
— Շնորհակալ եմ, ախպե՜ր, այծերս գտա. առ այս այծս էլ քեզ, — ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:
— Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ,- զարմանքով ասում է արտավար խուլը:
— Ի՞նչ ես խոսում, — ասում է այծատերը, — ես ա՛յս այծն եմ խոստացել, որ մեռնես մյուս այծերից տվողը չեմ:
— Չէ՛, ես չեմ կոտրել,- բարկացած ասում է մեկը:
— Չէ՛, ես է՛ս այծն եմ խոստացել, — կրկնում է մյուսը:
Սա նրան, նա սրան, բանը հասնում է տուրուդմփոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած՝ սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:

среда, 14 ноября 2018 г.

Նամակ աշնանը

Բարև, սիրելի աշուն:

Ես քեզ չորս եղանակներից ամենաշատն եմ սիրում: Դու այնքան գունավոր և խշխշան ես, որ բոլորը կարծում են, որ դու իրական չես, այլ կախարդական մատիտներով գունավորված նկար ես:

Քեզ մի խնդրանք ունեմ, ուզում եմ տերևներդ երկար մնան ծառերի ուսերին, որ դու չմերկանաս: Աշուն ջան, այսօր մենք երեխաներով բակում նկարներ էինք անում, որ քեզ երկար հիշենք ու չմոռանանք, մեկ էլ հանկարծ մի զվարճալի դեպք եղավ, մեր դասարանի Սյուզին գրեց աշուն բառը, մոռացավ <<ա>> տառը, մենք այնքան ծիծղեցինք, սկսեցինք հաֆ-հաֆ անել, դարձանք շուն քեզ նման:

Ֆլեշմոբյան խնդիր

   Եվան չորս օրը մեկ գնում է լողավազան, իսկ Տիգրանը՝ վեց օրը մեկ: Հունվարի 26-ի հանդիպումից հետո նրանք հաջորդ անգամ լողազանում երբ կհանդիպեն...