среда, 19 августа 2020 г.

Իմ առաջարկած խնդիրը

 Մաթեմատիկական ֆլեշմոբի-հուլիս 

3մ կողմ ունեցող քառակուսի պատը հարկավոր է սալիկապատել 20 սմ կողմ ունեցող քառակուսի սալիկներով։ Առնվազն քանի՞ արկղ սալիկ է անհրաժեշտ գնել, եթե հայտնի է, որ խանութում այն վաճառվում է միայն արկղերով՝ յուրաքանչյուրում 20 սալիկ։

Լուծում:

Քառակուսի պատի երկարությունը 3 մ, մակերեսը կլինի՝

3մ=300սմ

S=300x300=90000 սմ^2 

 պատը հարկավոր է սալիկապատել 20 սմ կողմ ունեցող քառակուսի սալիկներով:

Մեկ սալիկի  մակերեսը կլինի՝

20x20=400 սմ^2

պատը սալիկապատելու համար անհրաժեշտ է՝

90000:400= 225 սալիկ

խանութում սալիկները վաճառվում են արկղներով, ընդ որում յուրաքանչյուրում՝  20սալիկ

225:20=11 (5 մնացորդ)

11+1=12 արկղ

Պատասխան՝ 12:




Ֆլեշմոբյան խնդիր

   Եվան չորս օրը մեկ գնում է լողավազան, իսկ Տիգրանը՝ վեց օրը մեկ: Հունվարի 26-ի հանդիպումից հետո նրանք հաջորդ անգամ լողազանում երբ կհանդիպեն...