пятница, 5 июня 2020 г.

Մայրենիի ստուգատես

Առաջադրանքներ
1. Բլոգումս բացել եմ  «Մայրենիի ստուգատես» էջ։
2․ Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ ծավալուն (կարող է լինել թե՛ գեղարվեստական, թե՛ գիտական, թե՛ տեղեկատվական և այլն) կարդա այն։
Ես ընտրել ե հետևյալ գիրքը՝ «101 փաստեր դինոզավրերի մասին»:Ահա գրքի պատումը՝

  • ներկայացրո՛ւ, պատմի՛ր կարդացածդ նյութը;
  • կարո՞ղ ես կիրառել քո կարդացածը։ Եթե այո՝ որտե՞ղ, ինչպե՞ս
  • ո՞ւմ կառաջարկեիր կարդալ այդ նյութը
  • կարդա՛ մի հատված այդ նյութից, ի՞նչ ես կարծում՝  ինչպե՞ս ես կարդում
  • ձեր ընտանեկան դպրոցը (ծնողդ, ընտանիքի մյուս անդամները) ի՞նչ կարծիքի է քո կարդալու և կարծիքդ արտահայտելու մասին (կարող է ասել ընտանեկան դպրոցի անդամներից մեկը):

  • կայի՞ն անծանոթ բառեր։ Եթե կան, որո՞նք են, ինչպե՞ս գտար բացատրությունը։
  • Եթե  լինում են, ինչպե՞ս ես գտնում բացատրությունը
ուշագրավ- ուշադրություն գրավող, ուշադրության արժանի դարձած:
մագիլ-թռչունների և գազանների մատների ծայրի եղջերային սուր ու կեռ գոյացությունը, ճանկ, ճիրան:
էվոլյուցիա-Որևէ բանի փոփոխությունը՝ զարգացման գործընթացը մի որակական վիճակից դեպի մի նոր որակական վիճակ, հոլովույթ
բրածո-երկրի ընդերքից հանվող, փորելով հանված
պտեր-լեզվապտերների ընտանիքին պատկանող խոտաբույս, ձարխոտ:



3․ Պատմի՛ր ձեր ընտանեկան դպրոցի մասին՝ ովքե՞ր են ձեր ընտանեկան դպրոցի անդամները, ի՞նչ ես սովորում-սովորեցնում,  ինչպե՞ս, ո՞րտեղից, ումի՞ց ես սովորում, ի՞նչ նախագծեր եք արել և այլն։Պատումդ տեսագրի՛ր և տեղադրի՛ր , «Մայրենիի ստուգատես» էջում։


4.
«Մայրենիի ստուգատես» էջում հավաքիր  քո ընտանեկան բոլոր նախագծերի հղումները։
Ընտանեկան խաղեր 1
Ընտանեկան խաղեր 2
Ընտանեկան ընթերցումներ
Սասունցի Դավիթ
Սասունցի Դավիթ
Ուսումնական պլան
Համո Սահյան
Բլոգի պահանջներ
Ընտանեկան տորթ
Ներսես Շնորհալի
Շարական
5. Հորինի՛ր և գրի՛ր մի էնպիսի  երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

Երբ ընկերս(ներ) ինձ հետ է…

Ես ընկերներ շատ ունեմ: Իմ ամենամտերիմ ըկերը Անին է: Մենք միասին շատ ենք ճամփորդել: Ես ուզում եմ  ներկայացնել այդ ճամփորդություններից մեկը: Մի անգամ մենք գնացինք երկուսով Չինաստան: Այնտեղ մենք հանդիպեցինք Չինաստանի նախագահ` Սի Ցզինպիին: Նա մեզ ասաց, որ աշխարհով մեկ տարածվել է մի վարակ, որի անունը թագավարակ է: Նա խնդրեց, որ մենք օգնենք իրեն: Ես ու Անին համաձայնվեցինք և սկսեցինք այդ վարակն ուսումնասիրել: Մենք շատ-շատ գրքեր կարդացինք, շատ լաբորատորիաներ գնացինք և միասին մի բան մոգոնեցինք: Մենք ստեղծեցինք այնպիսի հաբեր, որ թագավարակով վարակված հիվանդները, երբ խմեն այդ հաբը, նրանք կվարակվեն բարիությամբ և կսկսեն միայն  բարի գործեր անել: Այսպիսով, ես ու Անին փրկեցինք Չինաստանը և վերադարձանք Հայաստան:

6․ Մարտահրավե՛ր նետիր ընկերներիցդ որևէ մեկին։


Տեսանյութդ տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում:
7․ Եթե կստանաս մարտահրավեր ընկերոջիցդ, կատարիր այն։Տեսանյութդ տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում:
Հունիսի 6-ին «Մայրենիի ստուգատես» էջի հղումը ուղարկիր ուսուցչիդ:
1.Բլոգումդ բա՛ց արա «Մաթեմատիկայի ստուգատես» էջ։
2. Գործնական աշխատանք 1-ին
Սիրելի սովորողներ,  պարզեք, թե քանի քառակուսի մետր ապակի են օգտագործել ձեր տան բոլոր պատուհանները պատրաստելիս։                                                            Հաշվեք անհրաժեշտ ապակու ծախսը, եթե  1 քառակուսի մետր( 1 մ քառ․= 10000 սմ քառ․)  ապակին արժե 5000 դրամ։
Դա պարզելու համար կատարեք հետևյալ քայլերը՝
  • Հաշվեք յուրաքանչյուր պատուհանի  ապակու մակերեսը։
  • Հաշվեք ստացված արդյունքները գումարը։
  • Կատարեք ֆոտոշարք
  • Գործանական աշխատանքը ներկայացրեք խնդրի տեսքով։
Անհրաժեշտ պարագաներ՝
  • Չափերիզ(մետր)
  • Համակարգիչ
  • Թվային գործիք( ֆոտոշարքի համար)
3. Գործնական աշխատանք 2․
Գունավոր   ստվարաթղթից  կտերք 6 հավասար քառակուսի։ Այդ 6  հավասար  քառակուսիները թափանցիկ  սկոչի  օգնությամբ ամրացրեք այնպես, որ  ստանաք  որևէ տարածական մարմին։  Ի՞նչ տարածական մամին կստանանք։  Պարզեք ի՞նչ մակերեսով ստվարաթուղթ եք օգտագործել այն պատրաստելու համար։
Դա պարզելու համար կատարեք հետևյալ քայլերը՝
  • Հաշվեք 1 քառակուս մակերսը։
  • Արդյունքը բազմապատկեք 6-ով։
  • Կատարեք ֆոտոշարք։
Անհրաժեշտ պարագաներ՝
  • Քանոն
  • մկրատ
  • մատիտ
  • սկոչ
  • համակարգիչ
  • Թվային գործիք( ֆոտոշարքի համար)
4.Գործնական աշխատանք 3
Հաշվեք որևէ  սենյակի   հատակին փռված ուղղանկյունաձև գորգի մակերսն ու  պարագիծը։
Անհրաժեշտ պարագաներ՝
  • Չափերիզ(մետր)
  • համակարգիչ
  • Թվային գործիք (ֆոտոշարքի համար)
Սիրելի սովորողներ, գործնական աշխատանքի արդյունքները փորձեք ներկայացնել  խնդրի ձևով  ու  ֆոտոշարքի, տեսաֆիլմի հետ մեկտեղ տեղադրեք բլոգում:
Հունիսի 6-ին «մաթեմատիկայի ստուգատես» էջի հղումը ուղարկիր ուսուցչիդ՝ Սմբատ 

Ֆլեշմոբյան խնդիր

   Եվան չորս օրը մեկ գնում է լողավազան, իսկ Տիգրանը՝ վեց օրը մեկ: Հունվարի 26-ի հանդիպումից հետո նրանք հաջորդ անգամ լողազանում երբ կհանդիպեն...