четверг, 15 ноября 2018 г.

Աթաբեկ Խնկոյան «Խուլի այծերը»

Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորչում են: Տերն ընկնում է դես-դեն՝ այծերը գտնելու:
Նա պատահում է  ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.
— Բարի հաջողում, ախպեր, այծերս չե՞ս տեսել:
— Լավ է՝ այսպես ցանեմ, — ձեռքը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:
Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը, ասում է.
— Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս՝ պոզը կոտրածը քեզ եմ տալու:
Ասում է ու գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ նա ուրախ — ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.
— Շնորհակալ եմ, ախպե՜ր, այծերս գտա. առ այս այծս էլ քեզ, — ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:
— Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ,- զարմանքով ասում է արտավար խուլը:
— Ի՞նչ ես խոսում, — ասում է այծատերը, — ես ա՛յս այծն եմ խոստացել, որ մեռնես մյուս այծերից տվողը չեմ:
— Չէ՛, ես չեմ կոտրել,- բարկացած ասում է մեկը:
— Չէ՛, ես է՛ս այծն եմ խոստացել, — կրկնում է մյուսը:
Սա նրան, նա սրան, բանը հասնում է տուրուդմփոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած՝ սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:

Комментариев нет:

Отправить комментарий

Ֆլեշմոբյան խնդիր

   Եվան չորս օրը մեկ գնում է լողավազան, իսկ Տիգրանը՝ վեց օրը մեկ: Հունվարի 26-ի հանդիպումից հետո նրանք հաջորդ անգամ լողազանում երբ կհանդիպեն...