пятница, 21 сентября 2018 г.

Թուխ մանուկ

Պատմում են, որ 1828 թվականին Մուշից գաղթելիս բնակիչներն իրենց հետ սայլի վրա դրած բերել են նաեւ մի քար, որի վրա քանդակված է պարող դիցուհի։ Ավելի ուշադիր նայելիս կարելի է տեսնել աղավնակերպ գլխով երեք դիցուհիների՝ թեւ թեւի տված պարելիս։ Գեղարվեստական արժեք ներկայացնող այդ քարն այսօր գտնվում է Արագածոտնի Քուչակ գյուղից ոչ հեռու, Ապարանի ջրամբարի ափին եւ հայտնի է որպես Քասախի կամ Քուչակի «Թուխ Մանուկ» հուշարձան։
Դեռեւս 2010 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որի մեջ ընդգրկվեց նաեւ Արագածոտնի մարզի Քասախ գյուղի «Թուխ Մանուկ» պաշտամունքային սրբավայրը։ Թեեւ Քասախի բնակիչներն այսօր պաշտամունքի վայրից հեռու են ապրում, բայց բոլոր տոներին գալիս են այդտեղ։ Անցորդներն անգամ անտարբեր չեն մնում, անպայման մոտենում են, մոմ վառում։Թուխ Մանուկ» անունով սրբավայր—ուխտատեղիները հայ ազգագրագետներն ու ճարտարապետները արձանագրել են դեռեւս 19—րդ դարի կեսերից պատմական Հայաստանի բազմաթիվ վայրերում։ Մասնավորապես՝ Անբաղում, Բադնոցում, Ալաշկերտում, Համզաշենում, Կոփում, Մանազկերտում, Արճակում, «Մշո աշխարհում», Խնուսում, Արտամետում, Կյուսնենցում, Վանում եւ շատ ու շատ այլ վայրերում։ Պատմական Հայաստանից բացի, նման վայրեր կան ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Արագածոտնում, Գեղարքունիքում, Կոտայքում, Վայոց ձորում, Շիրակում, Արարատյան դաշտավայրում։ 
Ըստ որոշ տվյալների, Երեւանում նույնպես կան։ Մի շարք բնակավայրերում կարելի է հանդիպել մի քանի Թուխ Մանուկների։ Ապարանի եւ Արթիկի համարյա յուրաքանչյուր գյուղ ունի Թուխ Մանուկ։
Չնայած պաշտամունքը բավականին կենսունակ է, սակայն հուշարձանների մասին տեղեկությունները խիստ կցկտուր են։ Առայսօր չկա նաեւ ընդունելի կարծիք Թուխ Մանուկների ծագման մասին։ Ոմանք անորոշաբար են խոսել այդ մասին, ոմանք Թուխ Մանուկները կապել են նախաքրիստոնեական ժամանակների հետ, իսկ ոմանք էլ դրանք դիտել են որպես միջնադարյան նորաստեղծ ուխտավայրեր։ Դավիթ Խաչկոնցը Թուխ Մանուկների պաշտամունքր կապում է ջրի պաշտամունքի հետ։ Թ. Թորամանյանը գտնում էր, որ այն նախաքրիստոնեական հերոս–նախնիների պաշտամունքն է։ Նույն կարծիքին է նաեւ Երվանդ Լալայանը։ Պատմական գիտությունների դոկտոր Ասատուր Մնացականյանը համարում էր, որ դրանք ոչ թե քրիստոնեական մատուռներ են, այլ՝ հեթանոսական տաճարների մնացորդներ։ Սարգիս Հարությունյանն այն կապում է երկվորյակների պաշտամունքի հետ, թեեւ կան «Թուխ Մանուկներ», որտեղ երկվորյակի որեւէ նշան չկա։
«Թուխ Մանուկ» հուշարձանների ուսումնասիրությամբ ներկայումս զբաղվում են ՀՀ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ֆոնդապահ Լիլիթ Սիմոնյանը եւ ՀՀ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ լաբորանտ, նկարիչ Կարեն Հովհաննիսյանը՝ պատմական գիտությունների դոկտոր Սամվել Մկրտչյանի աջակցությամբ։ Լիլիթ Սիմոնյանի խոսքով, «Թուխ Մանուկ» պաշտամունքը շատ ինքնատիպ եւ դեռեւս ամբողջովին չբացահայտված երեւույթ է։ Հուշարձանն անհատական սրբատեղի է, որտեղ յուրաքանչյուրն այցելում է նվիրական երազանքով։ «Շատ կարեւոր տեղ է զբաղեցնում մարդու հավատը։ Պաշտամունքը մաքուր եւ անարատ ձեւով է պահպանել վաղընջական ժամանակներից մեզ հասած հավատալիքները»,–կարծիք հայտնեց նա։
Թուխ Մանուկ» անունով սրբավայր—ուխտատեղիները հայ ազգագրագետներն ու ճարտարապետները արձանագրել են դեռեւս 19—րդ դարի կեսերից պատմական Հայաստանի բազմաթիվ վայրերում։ Մասնավորապես՝ Անբաղում, Բադնոցում, Ալաշկերտում, Համզաշենում, Կոփում, Մանազկերտում, Արճակում, «Մշո աշխարհում», Խնուսում, Արտամետում, Կյուսնենցում, Վանում եւ շատ ու շատ այլ վայրերում։ Պատմական Հայաստանից բացի, նման վայրեր կան ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Արագածոտնում, Գեղարքունիքում, Կոտայքում, Վայոց ձորում, Շիրակում, Արարատյան դաշտավայրում։ 
Ըստ որոշ տվյալների, Երեւանում նույնպես կան։ Մի շարք բնակավայրերում կարելի է հանդիպել մի քանի Թուխ Մանուկների։ Ապարանի եւ Արթիկի համարյա յուրաքանչյուր գյուղ ունի Թուխ Մանուկ։
Չնայած պաշտամունքը բավականին կենսունակ է, սակայն հուշարձանների մասին տեղեկությունները խիստ կցկտուր են։ Առայսօր չկա նաեւ ընդունելի կարծիք Թուխ Մանուկների ծագման մասին։ Ոմանք անորոշաբար են խոսել այդ մասին, ոմանք Թուխ Մանուկները կապել են նախաքրիստոնեական ժամանակների հետ, իսկ ոմանք էլ դրանք դիտել են որպես միջնադարյան նորաստեղծ ուխտավայրեր։ Դավիթ Խաչկոնցը Թուխ Մանուկների պաշտամունքր կապում է ջրի պաշտամունքի հետ։ Թ. Թորամանյանը գտնում էր, որ այն նախաքրիստոնեական հերոս–նախնիների պաշտամունքն է։ Նույն կարծիքին է նաեւ Երվանդ Լալայանը։ Պատմական գիտությունների դոկտոր Ասատուր Մնացականյանը համարում էր, որ դրանք ոչ թե քրիստոնեական մատուռներ են, այլ՝ հեթանոսական տաճարների մնացորդներ։ Սարգիս Հարությունյանն այն կապում է երկվորյակների պաշտամունքի հետ, թեեւ կան «Թուխ Մանուկներ», որտեղ երկվորյակի որեւէ նշան չկա։
«Թուխ Մանուկ» հուշարձանների ուսումնասիրությամբ ներկայումս զբաղվում են ՀՀ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ֆոնդապահ Լիլիթ Սիմոնյանը եւ ՀՀ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ լաբորանտ, նկարիչ Կարեն Հովհաննիսյանը՝ պատմական գիտությունների դոկտոր Սամվել Մկրտչյանի աջակցությամբ։ Լիլիթ Սիմոնյանի խոսքով, «Թուխ Մանուկ» պաշտամունքը շատ ինքնատիպ եւ դեռեւս ամբողջովին չբացահայտված երեւույթ է։ Հուշարձանն անհատական սրբատեղի է, որտեղ յուրաքանչյուրն այցելում է նվիրական երազանքով։ «Շատ կարեւոր տեղ է զբաղեցնում մարդու հավատը։ Պաշտամունքը մաքուր եւ անարատ ձեւով է պահպանել վաղընջական ժամանակներից մեզ հասած հավատալիքները»,–կարծիք հայտնեց նա։
Բանահյուսության մեջ տեղեկություններ կան «Թուխ Մանուկ» պաշտամունքի վերաբերյալ, մասնավորապես՝ պահպանվել է 5 առասպել, ընդ որում՝ հինգն էլ տարբեր։ Թեեւ հետազոտողների մի մասը հակված է այն դիտարկել որպես միջնադարյան երեւույթ, սակայն Կ. Հովհաննիսյանի ներկայացմամբ, «Թուխ Մանուկ» պաշտամունքի մեջ կան արխաիզմի այնպիսի տարրեր, որոնք կարելի է համարել վաղնջական։ Դրա դրսեւորումներից է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի «Թուխ Մանուկը», որը տապանաքար է, իսկ վրան կնոջ ուրվապատկեր է փորագրված։ Կինը հղի է՝ արգանդում մանուկ է քանդակված, եւ այնպիսի տպավորություն է, կարծես լաբիրինթոս լինի։ Մյուսը Ս. Հայկունու նկարագրած Ալաշկերտի Խաստուր գյուղի «Թուխ Մանուկն» է, որն ուրարտական սեպագրերով սալիկ է։
Առանձնանում է նաեւ Արտաշատի շրջանի Արեւշատ գյուղի Վարվառայի Թուխ Մանուկը։ Այն թթենու տակ սովորական գետաքարերով միմյանց վրա դասավորված քարակույտ է, որի վրա մոմ են վառում։ Պատմում են, որ մեջը «սրբազան» օձ է ապրել, երբ տրակտորը մոտեցել է, որ փորի, օձը դուրս է եկել, եւ տրակտորիստը փախել է։ Արդյունքում Թուխ Մանուկին ձեռք չեն տվել։
Մաքրավանքի «Թուխ Մանուկը» գտնվում է վանքային համալիրից 100 մետր հեռավորության վրա։ Այն դեղին, մեջտեղից կոտրված խաչքար է, որն ունեցել է իր տերը։ Վերջինս օժտված է եղել բուժիչ հատկություններով, երեխաներ են տարել բուժելու։
Հանդիպել են «Թուխ Մանուկներ», որ գերեզմանոցի մեջ են գտնվել, ինչպես, օրինակ՝ Ապարանի Սարալանջ գյուղում։ Միաժամանակ, երբ Ապարանի մեկ այլ գյուղում խնդրել են ցույց տալ «Թուխ Մանուկ» գերեզմանը, մարդիկ զայրացել են, թե ինչպես կարող են ցույց տալ սրբի գերեզմանը, երբ նա անմահ է։
Ապարան քաղաքի «ամենասուրբ» վայրերից է Բադալի (տոհմ է) «Թուխ Մանուկը», որը ժայռերի վրա գտնվող ավերված շինություն է, գետնի տակից էլ սառնորակ ջուր է հոսում։ Խորհրդային տարիներին, երբ եկեղեցի գնալն արգելված էր, բոլոր արարողությունները կատարվում էին Բադալենց «Թուխ Մանուկում», անգամ Սուրբ Ծննդյան խաչը ջուրը գցելու արարողությունը։ Լ. Սիմոնյանի խոսքով, չի բացառվում, որ նրանք հնագույն քրմական դասին են պատկանում։ Ի դեպ, Բադալենց տոհմում շատ են հոգեւորականները։
Կան «Թուխ Մանուկ» հուշարձաններ, որոնք տեղափոխված են այլ վայրերից, ինչպես օրինակ՝ Քասախինը, որը տեղափոխված է Մուշից։ Հայաստանի ազգային արխիվում պահվող փաստաթղթերից տեղեկանում ենք, որ տեղափոխված է նաեւ Ապարանի շրջանի Զովունի գյուղի Թուխ Մանուկը։ 1960—ական թվականներին այդ տարածքում ջրամբար կառուցելու հետեւանքով գյուղի բնակչությունը եւ գյուղում գտնվող երեք հուշարձանները, այդ թվում՝ նաեւ Թուխ Մանուկը տեղափոխվել են այլ վայրեր։
Կարեն Հովհաննիսյանի խոսքով, դեռեւս հնարավոր չէ հստակեցնել, թե ինչու երկու միանման շինություններից մեկը Թուխ Մանուկ է, իսկ մյուսը՝ ոչ։ 
«Նույն տարածքում կարող են լինել իրար նման մի քանի պաշտամունքային քարեր, սակայն դրանցից միայն մեկը կարող է լինի Թուխ Մանուկ։ Արճակում կան նույն կառուցվածքով երեք դոլմեններ՝ քարերով սարքած «տնակ», որոնցից միայն մեկն է Թուխ Մանուկ։ Միակ տարբերությունն այն է, որ Թուխ Մանուկի վրա որեւէ բան չկա փորագրված, իսկ մյուս երկուսի վրա բազմաթիվ խաչեր են փորագրված»,— բացատրեց նա։
Թուխ Մանուկներ դեռեւս չեն հանդիպել Սյունիքում՝ Սիսիան, Կապան, Տավուշում, Լոռիում։ Նոյեմբերյանում կան վայրեր՝ տնակներ, որոնք կոչվում են «սուրբ», նույնն՝ Արցախում։ Կ. Հովհաննիսյանի դիտարկմամբ, չի բացառվում, որ դրանցից որոշները Թուխ Մանուկներ լինեն, պարզապես ժողովուրդի մեջ չի պահպանվել «Թուխ Մանուկ» անվանումը, եւ քանի որ տիպաբանորեն դեռեւս հստակեցված չէ, թե որն է «Թուխ Մանուկ», ապա իրավունք էլ չունեն պնդելու, թե դրանք «Թուխ Մանուկներ» են։ Օրինակ՝ Մեծ Մանթաշում կա Թուխ Մատուռ։
Բոլոր տեղերում, որտեղ եղել են, Թուխ Մանուկին պարտադիր զոհաբերություն է արվում, այն էլ՝ տարբեր ձեւերով։ Ապարանի շրջանի Ծաղկաշեն գյուղում նույնիսկ աղավնի են զոհաբերում, ինչը խիստ հազվադեպ երեւույթ է։ Ընդունված է ուխտի գնալիս կամ այցելելիս որեւէ բան տանել՝ մոմ վառել, խունկ, գույնզգույն շալ՝ շուշպա, սրբապատկեր եւ այլն։ Թուխ Մանուկին զոհ մատուցելու կամ այցելության համար պարտադիր չէ, որ հատուկ օր լինի, չնայած շատ տեղերում դա համընկնում է որեւէ տոնի հետ կամ էլ այդ վայրի եկեղեցու ուխտի հետ։
Թուխ Մանուկներն ունեն բուժիչ հատկություններ, սկսած մաշկային հիվանդությունների, մասնավորապես՝ գորտնուկների բուժումից մինչեւ արյունահոսության եւ անպտղության բուժում։ Տեղեկություն կա, որ Արարատյան դաշտավայրի Արեւշատ գյուղի «Թուխ Մանուկն» անգամ բուժել է 12—ամյա անդամալույծ երեխայի։ Ընդ որում, այն մարդիկ, ում «Թուխ Մանուկը» երեխա է «պարգեւել», ամեն տարի գալիս են ուխտի։
Այս ընթացքում, երբ ինստիտուտի գիտաշխատողները շրջել են հանրապետությունում գտնվող «Թուխ Մանուկ» հուշարձաններով, ընդամենը երկու ընդհանրական բան են գտել։ Առաջինն այն է, որ սրբավայրի երեք գլխավոր բաղադրատարրերից՝ քար, ջուր, ծառ, կարող է ոչ ծառը լինել, ոչ ջուրը, սակայն քարը պարտադիր առկա է։ Հուշարձանի՝ տնակի մեջ պարտադիր քար է լինում։ Կարող է տնակ էլ չլինի, բայց քարը պարտադիր է։ Երկրորդն էլ այն է, որ պարտադիր կապված է երեխայի հետ՝ կամ երեխայի առողջության, կամ նրան պաշտպանելու, կամ զավակածնության։ 
Ինստիտուտի գիտաշխատողներն իրենց հիմնական խնդիրը ներկայումս համարում են հանրապետության բոլոր Թուխ Մանուկներ այցելելը, որից հետո միայն փորձ կարվի դասակարգել եւ համեմատել մյուս նմանատիպ սրբատեղիների եւ պաշտամունքների հետ։ Ցանկություն կա այցելել նաեւ պատմական Հայաստանի շրջաններ։ Նրանց կարծիքով, քրդերը նույնպես պահպանել են պաշտամունքը։ Այլ հարց է, թե իրենց տեղեկություններ կտրամադրեն, թե ոչ։ «Հավաքած նյութերը դեռ ի մի չենք բերել, որովհետեւ որքան նոր տեղ ենք գնում, նախորդը հերքվում է։ Թուխ Մանուկի կերպարը տարբեր վայրերում ներկայանում է տարբեր կերպ. եթե մի տեղում նա փոքր երեխա է՝ 6—7 տարեկան, մեկ այլ տեղ՝ պատանի կամ երիտասարդ, ապա մի ուրիշ տեղ՝ հասուն տղամարդ կամ ալեհեր ծերունի։ Հանդիպում են զինվորական «Թուխ Մանուկներ», անգամ կնոջ կերպարով, ընդ որում՝ կա կին երեխայի հետ, կա միայն կին։ Կա առասպել, ըստ որի՝ Թուխ Մանուկը կին է, որ փախել է թուրքերից եւ խնդրել է աստծուն, որ իրեն քար դարձնի։ Աստված գթացել է աղջկան՝ դարձնելով նրան ժայռ, իսկ վրայից էլ ջուր է գնում, դա էլ Արեւմտյան Հայաստանում է։ Անտիկ աշխարհի մի մասում աստվածուհիների պաշտամունքի հետ կապված քարակոթողները կոչվում են բեթելներ, այսինքն՝ «Աստծո տուն» եւ կապված են մայր աստվածուհու հետ, որ, հնարավոր է, ինչ—որ կապ ունեն հայկական «Թուխ Մանուկների» հետ»։ 
Մեկ ուրիշ անբացատրելի երեւույթ է «Թուխ Մանուկ» ավետարանը։ Հայտնի չէ, թե ինչու է այդպես կոչվում։ Նման մի ավետարանի մասին հիշատակվում է Սասունցի Դավիթ էպոսում՝ որպես «մեռլահարույց թուխ ավետարան»։ Կ. Հովհաննիսյանը նշում է, որ դեռեւս նման ավետարան չեն տեսել, բայց նկարագրությամբ սովորական ավետարան է, միայն թե կոչվում է «Թուխ Մանուկ»։ 
«Ավետարանը գտնվում է ոչ թե «Թուխ Մանուկ» մատուռում, այլ տապանի պես վայրում՝ ծածկված շուշպաներով։ Այն կողմնակի, համայնքին չպատկանող մարդկանց ցույց չեն տալիս, հանում են միայն արտառոց դեպքերում։ Պատմություն կա, որ ավետարանը հանելուց հետո դժբախտություն է պատահել, այդ պատճառով ձեռնպահ են մնում նման բան անելուց։ Նման ավետարան կա Շիրակում»,–մանրամասնեց զրուցակիցս։
Լիլիթ Սիմոնյանն էլ կոչ արեց բոլոր այն մարդկանց, ովքեր տեղեկություններ կամ պատմություններ գիտեն «Թուխ Մանուկի» հետ կապված, փոխանցեն իրենց, քանի որ դա մեծ օգնություն կլինի պաշտամունքի վերաբերյալ ավելի ամբողջական պատկերացում ունենալու համար։

1 комментарий:

  1. 1918 թվականի մայիս ամսվա սկզբին, երբ պապիկս գախտում էր Մշո գավառի Ծռկետ գյուղից, իր հետ բերում է Թուխ Մանուկ ավետարանը։ Տատիս պատմելով, ավետարանը նման չեր սովորական գրքի, իրեն խոսքերով ասաց;փաթաթված էին խաբլուկներով։ Նրանք պատմում էին, թե ինչպես ավետարանը տարել են դժվար ծննդաբերող կանանց մոտ, որը փրկել իրավիճակը։ 20-ական թվականներց մի տարի, չեմ հիշում կոնկրետ որ թվականին, մեկ հայի խնդրանքով պէտք էր փրկել ծննդաբերող մի կնոջ, որը ապրել է Հոկտեմբերյանի սովխոզներից մեկում։ Պապս անմիջապես վերցնում է ավետարանը, դնելով ծոցը, ոտքով Հայկավան (բաջօղլի) գյուղից շտապում է Լենինականի կայարան։ հոգնած սպասելով գնացքին ննջում է մի քանի րոպե, որի ժամանակ ծոցից գողանում են։ ՈՒ Պապս քոռ ու փոշման հետ է վերադառնում։ Պապս միշտ էդ ժամանակը հիշելուց արտասվում էր։ Ես ընդհանրապես չեմ կասկածում, որ էդ գողը շատ դաժան պատժվել Աստծո կողմից։ Ես շատ կուզենայի իմանալ ավետարանի ճակատագիրը։ Պատմություններ շատ կան Թուխ Մանուկի հետ կապված։ Ծռկետում եղել է Թուխ Մանուկ փոքր եկեղեցի։ Որտեղ Եղեռնից փրկվածներին, 1918 թվականի ապրիլ ամսին 40 անդամ ունեցող ընտանիքից փրկվել է մենակ պապս; Ասատուր Մանուկ Աճեմյանը։ Զորավար Անդրանիկի հետ գախտում արևելյան շրջաններ։

    ОтветитьУдалить

Ֆլեշմոբյան խնդիր

   Եվան չորս օրը մեկ գնում է լողավազան, իսկ Տիգրանը՝ վեց օրը մեկ: Հունվարի 26-ի հանդիպումից հետո նրանք հաջորդ անգամ լողազանում երբ կհանդիպեն...